478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+20
Եղանակը Երևանում
Հայ
Քրդամետ թուրքական կուսակցությունը պահանջում է Հրանտ Դինքի անունով կոչել այն փողոցը, որտեղ նա սպանվել է
20:39
19 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Թուրքիայի քրդամետ Ժողովրդա–դեմոկրատական կուսակցությունը (HDP) ստորագրահավաք է սկսել Ստամբուլի կենտրոնում գտնվող Էրգենեքոն պողոտան Հրանտ Դինքի անունով կոչելու համար, գրում է Ստամբուլում հրատարակվող «Մարմարա» հայկական թերթը` հղում անելով Շիշլիում HDP–ի մասնաճյուղի համանախագահ Քսունավ Ալթունին։

Հենց Էրգենեքոն պողոտայում է 2007 թվականի հունվարի 19–ին սպանվել Ստամբուլում հրատարակվող «Ագօս» հայկական թերթի խմբագիր Հրանտ Դինքը։

Ինչպես հայտնում է «Մարմարան», ստորագրահավաքը կշարունակվի մինչև ապրիլի 24–ը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։

Պարբերականը հայտնում է, որ Շիշլիում HDP–ի մասնաճյուղը կազմակերպել է երթ` նվիրված Դինքի սպանության ութերորդ տարելիցին։

Ակցիայի մասնակիցները սկսել են երթը Քուրթուլուշ պողոտայից և ավարտել են Էրգենեքոն փողոցում` Դինքի սպանության վայրում։ Մասնակիցները պահել էին  պաստառներ «Դեմ առ դեմ հանդիպեք Հրանտին և ցեղասպանությանը», «Քրդեր, թուրքեր, հայեր` կեցցե ժողովուրդների եղբայրությունը», «Դու իմ եղբայրն ես, Հրանտ», «Մենք բոլորս հայեր ենք» կարգախոսներով։
Ակցիայի մասնակիցները նաև սիմվոլիկ վերանվանել են փողոցը` շենքերի վրա ամրացնելով ցուցանակներ «Հրանտ Դինքի փողոց» գրառմամբ։

Նախօրեին նույն ժամին Դինքի գերեզմանի մոտ հիշատակի րարողություն է կատարվել, հավաքվել էր մոտ 200 մարդ` նրա հարազատները, մտերիմներն ու համախոհները։

Պարբերականի համաձայն` HDP–ն երկուշաբթի ցերեկը նույնպես երթ է կազմակերպել։ Այս անգամ ակցիայի մասնակիցները երթը սկսել են Թաքսիմ հրապարակից։

«Մարմարան» նշում է, որ Դինքի սպանության ութերորդ տարելիցի միջոցառումներ են այսօր արդեն անցկացվել Անկարայում, Իզմիրում, Բուրսայում, Չանաքկալեում, Իսքենդերունում, ինչպես նաև Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ–ի բազմաթիվ քաղաքներում։

Թուրք-հայկական «Ակոս» (Agos) շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը (Hrant Dink) սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին՝ Ստամբուլում, իր գրասենյակի մոտ: Սպանությունից մեկ օր անց ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, ով առաջին իսկ հարցաքննության ժամանակ խոստովանել է հանցագործությունը, հայտարարելով, որ որոշել է սպանել լրագրողին, նախևառաջ,  Հայոց ցեղասպանության խնդրին վերաբերող նրա հրապարակումների համար:

Տեղական մամուլում բազմիցս տարբերակներ են ներկայացվում այն մասին, որ Դինքի սպանության հետ կապ ունեն ուլտրա–ազգայնամոլ ուժերը, իսկ իրավապահ մարմիններն անփութություն են դրսևորել` միջոցներ չձեռնարկելով հանցագործությունը կանխելու համար, չնայած որ, տեղյակ են եղել։ Գործի հետաքննության ընթացքում պաշտոնից հեռացվել են Ստամբուլի և Տրապիզոնի մի շարք ոստիկաններ, որտեղ սկզբում նախատեսվում էր Դինքի սպանությունը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: