485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի ԳՀԻ–ն դեղորայք է ուղարկել Գյումրիում վիրավորված երեխայի բուժման համար. Ռոշալ
16:35
19 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի մանկական անհապաղ վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ–ն դեղորայք է ուղարկել Հայաստանում վիրավորված երեխայի բուժման համար, տղայի վիճակը ծայրահեղ ծանր է, ՌԻԱ Նովոստիին է հայտնել հաստատության տնօրեն Լեոնիդ Ռոշալը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և ինքնախոստովանական ցուցմունք է տվել։

«Վիճակը ծայրահեղ ծանր է, շատ ակտիվ են աշխատում և հայ, և ռուս բժիշկները։ Ռուսաստանի առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան մշտապես կապ է պահում նախարար Արմեն Մուրադյանի հետ»,– պատմել է գործակալության զրուցակիցը։

«Մեր ինստիտուտից (Մոսկվայի մանկական անհապաղ վիրաբուժության և վնասվածքաբանության ԳՀԻ–ն) երեկ անհապաղ լրացուցիչ դեղորայք է ուղարկվել։ Բուժման համար ամեն ինչ կա»,– ասել է Ռոշալը։

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին  բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով Ռուսաստանից Հայաստան է ժամանել  առաջատար մասնագետների խումբ։ Այսպիսի որոշման են հանգել երկու երկրների առողջապահության նախարարներ Մուրադյանը և Սկվարցովը հեռախոսային զրույցի ընթացքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:22
06 Նոյեմբերի 2017
Վյաչեսլավ Դոբրինին. հայրս հայ է, բայց ես նրան երբեք չեմ տեսել (ՎԻԴԵՈ)
Վյաչեսլավ Դոբրինինը պատմել է իր հայկական արմատների մասին։

19:38
05 Նոյեմբերի 2017
Ինչպե՞ս ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ
Հայտնի է այն մթերքը, որը կօգնի ակտիվացնել երեխաների ուղեղի աշխատանքը քննությունից առաջ։
18:05
05 Նոյեմբերի 2017
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը
Հայտնի է աշխարհի ամենաէլեգանտ քաղաքը:
16:58
05 Նոյեմբերի 2017
Կյանք մահից հետո. մտքեր և զգացողություններ
Պարզվել է, որ կլինիկական մահվան վիճակում մարդկանց գիտակցությունը շարունակում է աշխատել։
15:37
05 Նոյեմբերի 2017
Պարզվել է գազավորված ըմպելիքի գլխավոր վտանգը
Բացահայտվել է գազավորված ըմպելիքի մահացու վտանգը։
11:00
05 Նոյեմբերի 2017
Ռուսական «Գոլոս» նախագծի ժյուրիի անդամները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին (ՎԻԴԵՈ)
Ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Գոլոս» շոուի ժյուրիի անդաները ոտնկայս ծափահարել են հղի Անահիտ Պողոսյանին:
21:00
04 Նոյեմբերի 2017
Պարզվել է iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը (ՎԻԴԵՈ)
Հայտնի է դարձել  iPhone X–ի գլխավոր խոցելի կողմը։
19:58
04 Նոյեմբերի 2017
Հայտնի են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները
Հրապարակվել են աշխարհի ամենավտանգավոր քաղաքները։
18:50
04 Նոյեմբերի 2017
Ասպիրինն օգնում է կանխել լյարդի քաղցկեղը
Ասպիրինը դրական է ազդում իմունոթերապիայի վրա։
17:25
04 Նոյեմբերի 2017
Ստեղծվել է ապագայի մեքենա (ՎԻԴԵՈ)
Ապագայի մեքենան ապակե գնդի տեսք ունի` առանց անիվների:
14:11
04 Նոյեմբերի 2017
Անջելինա Ջոլին գաղտնի ամուսնանում է
Անջելինա Ջոլին կրկին պատրաստվում է ամուսնանալ։
12:59
04 Նոյեմբերի 2017
Գրող Զապել Եսայանն աշխարհի ամենախիզախ կանանց հնգյակում է
Ինչպես կարծում էր Եսայանը, գրականությունը զարդ չէ, այլ հզոր զենք և անարդարության դեմ պայքարի միջոցով։