486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-11
Եղանակը Երևանում
Հայ
Ամուրյան վագրերին սով է սպառնում Հեռավոր Արևելքում գրանցված ձյան արտասովոր տեղումների պատճառով. WWF
14:38
19 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ձմռան սկզբից Հեռավոր Արևելքում տեղացող ուժեղ ձյունը սպառնում է սմբակավորների կյանքին և ամուրյան վագրերին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ռուսաստանի վայրի բնության համաշխարհային հիմնադրամին WWF)

«Նախորդ տարվա նոյեմբեր–դեկտեմբերին ուժեղ ձյան արտասովոր տեղումների հետևանքով Խաբարովսկի երկրամասի և Պրիմորսկի երկրամասերի հյուսիսային շրջանի մեծ թվով կենդանիներ հայտնվել են վատ վիճակում։ Միայն դեկտեմբերի սկզբին երկու օրում գրանցվել է երկու ամսվա տեղումների նորմա, ինչի հետևանքով տայգան հայտնվել է մեկ մետր խորության ձյան շերտի տակ։ Այսպիսով` արդեն հիմա ակնհայտ է աղետը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է հիմնադրամից, առանձին վայրերում գրանցվել են մատղաշ անասունների մահվան դեպքեր։ Միաժամանակ առջևում դեռ ձմռան երկու ամիս կա, փետրվարին և մարտին Հեռավոր Արևելքում ձյան ուժեղ տեղումներ են գրանցվում։

WWF–ի տվյալներով` ձյան խորը շերտը «զգալիորեն սահմանափակում է վայրի սմբակավորների տեղաշարժը` սնունդ փնտրելու համար»։

«Որպես կանոն նրանք իջնում են լեռներից, կենտրոնանում գետերի մոտ և սնվում հասանելի ճյուղերով։ Բացի այդ, կենդանիների համար բարդ ժամանակահատվածում ակտիվանում են որսագողերը, ովքեր հեշտությամբ հասնում են ավարին ձյունագնացների և ավտոմեքենաների օգնությամբ», – նշվում է WWF–ից։

Ձյան խորը շերտերն ազդում են ոչ միայն սմբակավորների ճակատագրի, այլ նաև գիշատիչների բարեկեցության վրա։ Սմբակավորների զանգվածային անկման դեպքում վագրերը սնվում են սատկած կենդանիներով։ Նրանց համար ողբերգությունը կսկսվի հաջորդ ձմեռ, երբ վագրերը պարզապես ուտելու բան չեն ունենա։ Իսկ սմբակավորների թվաքանակը նորմային հասցնելու համար կպահանջվեն տասնամյակներ, նշում են բնապահպանները։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: