481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+11
Եղանակը Երևանում
Հայ
Վերմիշևա. «Գյումրու ողբերգությունը որպես քաղաքական երևույթ դիտարկելը հանցագործություն է»
14:49
17 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայտնի հրապարակախոս և գրող Սեդա Վերմիշևան հանցագործություն է համարում Գյումրու ողբերգությունը որպես քաղաքական երևույթ դիտարկելու փորձերը։

Հունվարի 12–ին Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102–րդ ռազմակայանը, վեց հոգանոց ընտանիք է սպանվել։ Միակ ողջ մնացածը վեց ամսական Սերյոժա Ավետիսյանն է, ով հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և արդեն ընդունել է իր մեղքը։

«Մենք գործ ունենք քրեական հանցագործության հետ։ Եվ հանցագործություն է այս միջադեպը որպես քաղաքական երևույթ դիտարկելը։ Այս դեպքում մենք աշխատում ենք մեր ընդդիմախոսների, հակառակորդների օգտին, ովքեր ցանկանում են կառավարել հայ ժողովրդի գիտակցությունը», – ասաց Վերմիշևան շաբաթ օրը կայացած ասուլիսի ժամանակ։

Նա նշեց, որ հանցագործի ազգությունը նշանակություն չունի` ավելացնելով, որ այսօր էթնիկ և կրոնական երկպառակտությունը հասարակական գիտակցությունը մանիպուլյացիայի ենթարկելու և ժողովուրդներին միմյանց դեմ հրահրելու գլխավոր գործիքներն են` ի ցույց դնելով «կիսիր և իշխիր» դարավոր արտահայտությունը։

«Համախմբված հասարակությունը դժվար է կառավարել, ատոմացված հասարակությունը հեշտ է կառավարել։ Ցանկացած ժողովրդի ամենախոցելի տեղը էթնիկ ինքնասիրությունն է։ Այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, մենք պետք է դիտարկենք որպես քրեական հանցագործություն, որը կատարվել է որոշակի պետությանը, այս դեպքում Ռուսաստանին պատկանող որոշակի անձի կողմից, և Ռուսաստանի ու Հայաստանի օրենքներին համաձայն` նման քրեական հանցագործությունը պետք է քննվի համատեղ, քանի որ այն կատարվել է Հայաստանի տարածքում մյուս երկրի քաղաքացու կողմից։ Մենք այսպես պետք է նայենք այս ամենին», – ասաց Վերմիշևան։

«Ոճրագործությունը կատարվել է հոգեբանորեն անմեղսունակ մարդու կողմից։ Հայտնի է, որ նրա եղբայրը սպանել է սեփական կնոջը», – ավելացրեց Վերմիշևան։

ՀՀ դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ ռուսական օրենսդրության համաձայն` այն անձը, որի ընտանիքում հանցագործ կա, արտերկրում ծառայելու իրավունք չունի։

«Այս իրավիճակում հարցերը շատ են։ Մասնավորապես, ինչու՞ Հայաստանի ոստիկանությունը, իմանալով, որ Պերմյակովն ինքնակամ հեռացել է բազայից առավոտյան ժամը 4–ին, արդյունավետ միջոցներ չի ձեռնարկել նրան ձերբակալելու համար», – ասաց Սարգսյանը։

Պերմյակովի գործողությունները, Սարգսյանի կարծիքով, ցույց են տալիս, որ նա ոչ թե հոգեբանական շեղում ունի, այլ որ նա հստակ ծրագիր է կատարել։ «Լինելով աղանդավոր` նա ենթարկվել է լուրջ հոգեբանական մշակման, ընդ որում բացառված չէ, որ դա կատարվել է գաղտնի հատուկ ծառայությունների կողմից», – ասաց Սարգսյանը` ընդգծելով, որ հանցագործին Հայաստանում դատապարտելու պահանջներն արդար են։–0

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։
18:11
21 Հոկտեմբերի 2017
- 4 կգ 4 օրում. ավելորդ քաշից ազատվելու հեշտ միջոց
Այս դիետայի օգնությամբ հնարավոր է 4 օրում ազատվել 4 կգ ավելորդ քաշից:
15:37
21 Հոկտեմբերի 2017
Պարաշյուտիստը կորցրել է տաբատը թռիչքի ժամանակ (ՎԻԴԵՈ)
ԱՄՆ Յուտա նահանգում պարաշյուտիստն օդում իջեցրել է մյուսի տաբատը։
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։