483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս հասարակությունը համարժեք արձագանք է տվել Գյումրիում կատարված սպանությանը. փորձագետ
20:51
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված ողբերգության նկատմամբ ռուսական հասարակության արձագանքը բավականին ադեկվատ է, ուրբաթ «Sputnik-Արմենիա» ռադիոյի եթերում ասել է քաղաքագետ Հրանտ Մելիք–Շահնազարյանը։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վիրահատվել է և հիմա գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Նախօրեին Գյումրիում բողոքի ակցիայի մասնակիցների երթը, ովքեր պահանջում էին Պերմյակովին հանձնել հայկական կողմին, ՌԴ–ի գլխավոր հյուպատոսության շենքի մոտ վերածվեց ոստիկանության հետ բախումների։ Այս ամենի հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 14 մարդ, ձերբակալվել` 13–ը։ ԶԼՄ–ների տվյալներով` տուժածների թվում երեք ոստիկան կա, ովքեր դեռ գտնվում են Հայաստանի բուժհաստատություններում։

«Ռուսական հասարակության արձագանքը բավականին համարժեք է, նրանք ևս հասկանում են ողբերգության մասշտաբները։ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան մոտ մարդիկ ծաղիկներ են դնում և չի դադարում մոմավառության արարողության մասնակիցների հոսքը։ Ռուսական հասարակությունն անտարբեր չէ, ինչպես փորձում են ներկայացնել ոմանք», – ասել է Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանում շահագրգռված են, որպեսզի հայկական հասարակությունը ոչ մի կասկած չունենա այն հարցում, որ ռուսական կողմը հետևողական կլինի հանցագործության բացահայտման և դատապարտման գործում։

«Ինչպես Ռուսաստանի իրավապահ մարմինները, այնպես էլ ռազմակայանի ղեկավարությունն անընդհատ ընդգծում են, որ ՌԴ–ն պատրաստ է քննություն վարել հայ իրավապահների հետ համատեղ։ Կարելի է համատեղ քննարկել նաև Հայաստանի տարածքում պատիժը կրելու հարցը։ Դա նշում է ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմը», – նշեց Մելիք–Շահնազարյանը։

Նրա խոսքով` ինչ վերաբերում է Մոսկվայի և Երևանի հարաբերությունները վատացնելու փորձերին, ապա դրանք զարմանալի չեն։

«Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում, որտեղ աշխարհաքաղաքական պայքարը բավականին լարված է։ Օգտագործվում են հակառակորդին վնաս հասցնելու բոլոր մեթոդները, եթե անգամ դա կառուցված է նման ողբերգության վրա», – ասել է Մելիք–Շահնազարյանը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:09
09 Դեկտեմբերի 2016
LinkedIn–ը պաշտոնապես Microsoft-ին է պատկանում
Microsoft ընկերությունն ավարտել է 26,2 մլրդ դոլարով LinkedIn սոցիալական ցանցի գնման գործարքը:
15:35
09 Դեկտեմբերի 2016
Անակնկալ է սպասվում Ամանորի տոնավաճառի բացման արարողության մասնակիցներին Երևանում
Երևանում դեկտեմբերի 10-ին ժամը 17։00-ին տեղի կունենա Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի պաշտոնական բացումը:
12:29
09 Դեկտեմբերի 2016
Մոսկվայի շապիտո կրկեսը երևանցիներին «Ամանորյա անակնկալներ» կմատուցի
Մոսկվայի շապիտո կրկեսը Երևանում ելույթ կունենա «Ամանորյա անակնկալներ» ծրագրով:
11:39
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանում հանգստյան օրերին ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հայաստանի մի շարք մարզերում և Երևանում թույլ ձյուն է կանխատեսվում։
20:57
08 Դեկտեմբերի 2016
Business Insider-ը նշել է 2016 թվականի ամենավատ ֆիլմերը
Business Insider պորտալը կազմել է 2016 թվականի 25 ամենաձախողված ֆիլմերը։
18:20
08 Դեկտեմբերի 2016
Beeline-ը հայտարարել է Drive բջջային ինտերնետի սակագնային փաթեթների պայմանների բարելավման մասին
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Drive բջջային ինտերնետի հետվճարային սակագնային փաթեթների (ՍՓ) պայմանների բարելավման մասին։
17:51
08 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը Քանյեից ապահարզան կպահանջի վերջինիս ապաքինումից հետո
Քիմ Քարդաշյանն ապահարզան կպահանջի Քանյե Ուեսթից, երբ նա ապաքինվի նյարդային հյուծվածությունից:
16:50
08 Դեկտեմբերի 2016
Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հանրաճանաչ երգիչ Մուսլիմ Մագոմաևի մոտ հայկական արմատներ են հայտնաբերվել:
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։