482.25
+0.32
566.07
-3.09
8.39
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիում կատարված սպանության գործով քննությունն ու դատավարությունը կանցնեն Հայաստանում, սակայն` ռազմակայանի տարածքում. իրավաբան
20:25
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում կատարված սպանությունների գործով քննությունն ու դատավարությունը կանցնեն Հայաստանում, սակայն` ռազմակայանի տարածքում, «Sputnik-Արմենիա» ռադիոյի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Ինչպես նշել է փաստաբանը, իրավիճակը երկու բաղկացուցիչ ունի` մեղադրյալին Հայաստանին հանձնելն ու Հայաստանի կողմից քննության անցկացումը։

Ինչ վերաբերում է առաջին կետին, ապա, նրա խոսքով, միջազգային իրավունքի նորմերի համաձայն` մեղադրյալը գտնվում է Ռուսաստանի իրավասության ներքո և միակ բանը, որ Հայաստանը կարող է անել, մեղադրյալին հարցաքննելու հնարավորության հայցումն է, նույնը և ռուս փորձագետները հանցագործության կատարման վայրը զննելու համար պետք է ստանան հայկական կողմի թույլտվությունը։

«Փաստորեն, աշխատանքները պետք է իրականացվեն փոխադարձ պայմանավորվածությամբ և համագործակցությամբ», – ասաց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է հարցի երկրորդ մասին` քննության իրականացմանը, ապա, ինչպես կարծում է փաստաբանը, երկու կողմերը պայմանավորվել են կիսել լիազորությունները` հայ քննիչները զննում են հանցանքի վայրը, իսկ ռուսները հարցաքննում են կասկածյալին։

«Այս մոդելը բազմիցս կիրառվել է միջազգային պրակտիկայում, այն նորմալ գործում է։ Այս դեպքում հայկական կողմը քննություն կիրականացնի, կհավաքի բոլոր ապացույցները, կներկայացնի իր գնահատականը, սակայն քանի որ դատական գործընթացն, ամենայն հավանականությամբ, կիրականացվի ռուսական տարածքում` ռազմակայանում, ապա փաստաթղթերի ողջ փաթեթը կփոխանցվի ռուսական կողմին», – ասաց Ղազարյանը։

Սակայն, նրա խոսքով, դատական գործընթացին ներկա կլինի հայկական կողմը, այդ թվում` նաև տուժող կողմի իրավահաջորդները, հակառակ դեպքում հայ քաղաքացիների իրավունքները կխախտվեն։

«Հիմնվելով սեփական փորձի վրա և մասնակցելով նմանատիպ բազմաթիվ գործերի` կարծում եմ, որ քննությունը կիրականացվի հենց նման մոդելով», – ասել է Ղազարյանը։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վիրահատվել է և հիմա գտնվում է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Գյումրիում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով, վերջին տվյալներով, տուժել է 14 մարդ, ձերբակալվել` 13–ը։ ԶԼՄ–ների տվյալներով` տուժածների թվում երեք ոստիկան կա, ովքեր դեռ գտնվում են Հայաստանի բուժհաստատություններում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
23 Հոկտեմբերի 2017
«Մանկական Եվրատեսիլ-2017»–ին Հայաստանը հանդես կգա «Բումերանգով» (ՎԻԴԵՈ)
Հայտնի է այն երգը, որով «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կներկայանա hայաստանյան պատվիրակը։
18:20
23 Հոկտեմբերի 2017
Ալեքսեյ Չումակովը առաջին անգամ պատմել է մոր` Լիլիա Ավանեսի Չումակովայի մահվան մասին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Երգիչը առաջին անգամ խոսել է իր համար ամենաբարդ թեմայով։
16:40
23 Հոկտեմբերի 2017
Գլենդելի միջազգային կինոփառատոնում «Տարվա դերասան» է ճանաչվել Միքայել Շարաֆյանը (ՖՈՏՈ)
«Տարվա դերասան» մրցանակին է արժանացել ամերիկահայ դերասան, հագուստի դիզայներ Միքայել Շարաֆյանը։
15:59
23 Հոկտեմբերի 2017
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան ամուսնու հետ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ)
Երգչուհի Ալյոնա Սվիրիդովան քաղաքացիական ամուսնու` Դավիթ Վարդանյանի հետ այցելել է Հայաստան։
13:08
23 Հոկտեմբերի 2017
2017 թ.–ի ամենահուսալի մեքենաների վարկանիշը
Հայտնի են 2017 թ.–ի ամենահուսալի ավտոմեքենաները։
21:39
22 Հոկտեմբերի 2017
Բրիտանական գրադարանում Հարրի Փոթերին նվիրված ցուցահանդես է բացվել
Լոնդոնի Բրիտանական գրադարանում բացվել է Հարրի Փոթեր մասին պատմող հայտնի վիպաշարին նվիրված ցուցահանդեսը։
20:47
22 Հոկտեմբերի 2017
Ռոնալդուն ներառվել է Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող աստղերի վարկանիշում
Անցած տարի պորտուգալացի ֆուտբոլիստը վաստակել է 93 մլն դոլար։
18:11
22 Հոկտեմբերի 2017
Ճակատագրից չես փախչի. բրիտանուհին հաղթել է չարորակ ուռուցքը, սակայն մահացել է հաղթանակը նշելիս
54-ամյա բրիտանուհին կարողացել է հաղթահարել օնկոլոգիական հիվանդությունը, սակայն մահացել է այդ հաղթանակը նշելիս:
16:50
22 Հոկտեմբերի 2017
Ամերիկյան ռեստորանում «ուրվական են բռնացրել» (ՎԻԴԵՈ)
Մարզական բարի աշխատակիցները հայտարարել են, որ իրենց հաստատությունում ուրվական է ապրում։
15:25
22 Հոկտեմբերի 2017
Ռուս մոդելը խորտակել է հարուստ ընկերոջ մեքենան, ով հրաժարվել է աղջկան գումար տալ
Ամերիկացի բանկիրի կողմից լքված ռուս մոդելը խորտակել է նրա Mercedes S400-ը լողավազանում։
20:47
21 Հոկտեմբերի 2017
Նախանշաններ ուղեղի կաթվածի դեպքում
Ներկայացնում ենք ուղեղի կաթվածի վաղ նշանները։
19:34
21 Հոկտեմբերի 2017
Բացահայտել է ուղիղ կապ շաքարի և չարորակ ուռուցքի միջև
Շաքարի օգտագործումը նպաստում է չարորակ ուռուցքների աճին։