486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-10
Եղանակը Երևանում
Հայ
Պամֆիլովան ցավակցություն է հայտնել Գյումրիում սպանված ընտանիքի հարազատներին և մտերիմներին
19:30
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ–ում մարդու իրավունքների հանձնակատար Էլլա Պամֆիլովան իր հայ գործընկերոջը ցավակցություն է հղել Գյումրիում հայ ընտանիքի սպանության կապակցությամբ` նշելով, որ այդ ցինիկ հանցագործությունը պետք է մանրամասն քննվի։

Երկուշաբթի Գյումրիում, որտեղ տեղակայված է 102–րդ ռուսական ռազմակայանը, սպանել են նույն ընտանիքի վեց անդամներին։ Միակ ողջ մնացած վեց ամսական փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Հանցագործության կատարման մեջ կասկածվում է ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, նա ձերբակալվել է երեքշաբթի և արդեն ընդունել է իր մեղքը։

«Ընդունեք խորը ցավակցությունները Ավետիսյանների ընտանիքի ողբերգական մահվան կապակցությամբ։ Համոզված եմ, որ նման ցինիկ հանցագործությունը պետք է մանրամասն քննվի, իսկ մեղավորները կկրեն դաժան պատիժ», – մեջբերում է մամուլի ծառայությունը Պամֆիլովայի խոսքերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

«Վերահաստատում եմ Ռուսաստանի տարածքում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարի հարցում ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։ Խնդրում եմ փոխանցել խորին  կարեկցանքի և աջակցության խոսքերը զոհվածների հարազատներին և մտերիմներին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:21
24 Հունվարի 2017
ՀՀ ԱԻՆ–ը նախորդ տարի հարյուրավոր կենդանիներ է փրկել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը 2016 թ.–ին ստացել է շուրջ 200 ահազանգ` կենդանիներին փրկելու խնդրանքով։
16:41
24 Հունվարի 2017
Իտալիայում ձնակույտի տակ մնացած հյուրանոցից փրկել են շան երեք ձագի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փրկարարները շան երեք ձագի են փրկել Իտալիայում գտնվող Rigopiano հյուրանոցի փլատակների տակից, որը նախորդ շաբաթ մնացել էր ձնակույտի տակ։
16:28
24 Հունվարի 2017
Թրամփի տխուր կնոջ մասին #SadMelania հեշթեգը գրավում է ինտերնետը
Հունվարի 20–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունից հետո սոցցանցերում սկսեցին օգտագործել #SadMelania (տխուր Մելանյա) հեշթեգը։  
19:40
23 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանը երկրպագուներին անակնկալ է պատրաստում
Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն անակնկալ է պատրաստում իր երկրպագուներին։
17:59
23 Հունվարի 2017
Քանյե Ուեսթը կվերսկսի չեղյալ հայտարարած համերգային շրջագայությունը Եվրոպայով
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը նախատեսում է վերսկսել Saint Pablo չեղարկված համերգային շրջագայությունը:
15:55
23 Հունվարի 2017
Երևանի քաղաքապետը հանձնարարել է «Սանիթեքին» նախապատրաստվել սպասվող ձյան մաքրման աշխատանքներին
Այսօրվանից «Սանիթեք» ընկերությունն իր թիմով թող նախապատրաստվի սպասվող ձյան մաքրման աշխատանքներին, նշել է Տարոն Մարգարյանը։
12:08
23 Հունվարի 2017
Տաշ Սարգսյանը կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի թոփ–մենեջմենթից
Արտաշես Սարգսյանը հունվարի վերջին կհեռանա «Մատչ ՏՎ» ալիքի մարզական հեռարձակումների տնօրինության գլխավոր խմբագրի պաշտոնից։
10:55
23 Հունվարի 2017
Միջերկրական ծովից ցիկլոն է մոտենում Հայաստանի տարածքին
Հունվարի 26-ի գիշերը բոլոր մարզերում եղանակը կտաքանա 8-10 աստիճանով։
19:25
21 Հունվարի 2017
ԱՄՆ-ում շունը փրկել է տիրոջը ցրտահարությունից` շուրջ 20 ժամ նրա վրա պառկելով (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
ԱՄՆ-ում ոսկեգույն ռետրիվեր ցեղատեսակի շունը կարողացել է փրկել իր տիրոջ կյանքը` շուրջ 24 ժամ նրա վրա պառկելով։
18:10
21 Հունվարի 2017
Իտալիայում կարապների պատկերով «կենդանի» որմնանկար է ստեղծվել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Էրոն մականվամբ իտալացի գրաֆիտի նկարիչը Իտալիայի Սան Կլեմենտե քաղաքում ստեղծել է «կենդանի» որմնանկար, որտեղ պատկերել է կարապների երամ:
17:03
21 Հունվարի 2017
Մեծ Բրիտանիայում բորտուղեկցորդուհուն հեռացրել են աշխատանքից բուտերբրոդ ուտելու համար
EasyJet ընկերության բորտուղեկցորդուհին հեռացվել է աշխատանքից բեկոնով բուտերբրոդ գողանալու մասին ծառայողական քննության ավարտից հետո։
16:35
21 Հունվարի 2017
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո և ողջ գումարը վերադարձրել տիրոջը
Սախալինում կինը գտել է կես մլն եվրո, 15 հազար դոլար և 1,5 մլն ռուբլի ու ողջ գումարը վերադարձրել է տիրոջը։