483.99
+0.93
563.46
+1.42
8.32
+0.02
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հակառուսական հիստերիան Գյումրիի ողբերգության շուրջ անտեղի է և ձեռնտու է միայն հայ–ռուսական հարաբերությունների հակառակորդներին. փորձագետ
22:55
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հակառուսական հիստերիան Գյումրիի սպանությունների շուրջ անտեղի է և ձեռնտու է միայն հայ–ռուսական հարաբերությունների հակառակորդներին, ուրբաթ լրագրողներին ասաց «Իրավական կամայականությունների դեմ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը։

«Այս հարցում չի կարելի անցնել զգայական դաշտ, այլ պետք է իրապես գնահատել իրավիճակը, որը բավականին կասկածելի է»,– ասաց Ալավերդյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, այս պահին ստեղծված իրավիճակը համապատասխանում է Հայաստանի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի դիրքորոշմանը, ինչպես նաև Արևմուտքի հակառուսական տրամադրություններին։

Ըստ նրա, տվյալ գործում պետք չէ բացառել քաղաքական նպատակներն ու քաղաքական ենթատեքստը, որը հիմնվում է հայ ժողովրդի բարձր զգայականության  և նմանատիպ սադրանքներին տրվելու վրա։

Ալավերդյանն անընդունելի է համարում հարցի տեղափոխումն աշխարհաքաղաքական հուն և Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունների խզում պահանջելը։ «Դա ձեռնտու է միայն հայ–ռուսական հարաբերությունների հակառակորդներին, ովքեր կարող են օգտագործել ողբերգական իրադարձությունները նման սադրանքների համար»,– ասաց Ալավերդյանը։

Նա միաժամանակ նշեց, որ կիսում է գյումրեցիների ցասումը, բայց իրադարձությունների զարգացման կոշտ սցենարների կողմնակից չէ։

«Կարծում եմ` նման բարկությունը հայկական իշխանությունների անթույլատրելի հապաղումն է այս գործով, որի համար վճարեցին երեկվա անկարգություններից տուժած մարդիկ»,– ասաց Ալավերդյանը։

Նախկին օմբուդսմենը նշեց, որ Պերմյակովի գործը համակողմանի և մանրամասն քննության կարիք ունի, քանի որ որոշ հնչած ասպեկտներ կասկած են հարուցում, չասված և թերի շատ բան են պարունակում։

Ալավերդյանն ընդգծեց նաև, որ քննությունը, մեղավորի դատն ու պատիժը պետք է իրականացվեն հանրապետության տարածքում, քանի որ սպանության գործը պետք է լինի Հայաստանի իրավասության ներքո` հաշվի առնելով կատարված հանցագործության ծանրությունն ու քաղաքական ենթատեքստը։ Նա միաժամանակ նշեց, որ ռուսական կառույցները կարող են օժանդակել տարբեր հարցերում։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

Արդյունքում, վերջին տվյալներով, 14 մարդ տուժել է, 13–ը` ձերբակալվել։ ԶԼՄ–ների տվյալներով, տուժածների թվում են երեք ոստիկաններ, ովքեր դեռ գտնվում են Հայաստանի բժշկական հաստատություններում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:35
02 Նոյեմբերի 2017
Disneyland և Universal–ի խորհրդատուները կօգնեն Հայաստանին Noyland կառուցել
Նախատեսվում է ստեղծել լուրջ ծրագիր, որը հետաքրքիր զարգացում կունենա։
13:56
02 Նոյեմբերի 2017
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել (ՎԻԴԵՈ)
Հնդկաստանում հազվագյուտ սիամական երկվորյակներ են ծնվել` ընդհանուր մարմնով և վերջույթներով, սակայն երկու գլխով։
11:29
02 Նոյեմբերի 2017
Հոլիվուդում իսկական համաճարակ է. Դասթին Հոֆմանին մեղադրել են սեքսուալ ոտնձգությունների մեջ
Բլոգեր Աննա Գրեմ Հանթերը հայտարարել է, որ նա սեքսուալ բնույթի ոտնձգությունների է ենթարկվել դերասան Դասթին Հոֆմանի կողմից:
03:34
02 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
19:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
22:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
21:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
20:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
04:48
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
03:21
30 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
01:58
30 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
00:43
30 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։