478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Գյումրիի ողբերգությունը չի կարելի վերածել քաղաքական շոուի. փորձագետ
14:19
16 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Գյումրիում ընտանիքի գնդակահարությունը չի կարելի անվանել քաղաքական շոուի, ուրբաթ լրագրողներին ասաց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը։

Գյումրիում լարված իրավիճակ է ստեղծվել, երբ հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամները` 1961թ.–ին ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959թ.–ին ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979թ.–ին ծնված Աիդա Ավետիսյանը, 1981թ.–ին ծնված Արմեն Ավետիսյանը, 1990թ.–ին ծնված Արաքսյա Պողոսյանը և Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում է, երեխայի վիճակը գնահատվում է կայուն ծանր։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

«Սարսափելի ողբերգություն է, սակայն մենք չպետք է կորցնենք ինքներս մեր նկատմամբ հարգանքը և դա չպետք է վերածենք քաղաքական շոուի»,– ասաց Հարությունյանը։

Նա պատմեց, որ նախօրեին «Նորավանք» հիմնադրամ է այցելեկ Գյումրիի ռազմակայանի բարձրաստիճան սպա, ով պատմել է, որ ռուս զինվորները, ինչպես հայ ժողովուրդը, շոկի մեջ է։

Մեկնաբանելով մամուլում և սոցցանցերում հնչող հայտարարություններն այն մասին, որ ռուսական ռազմակայանը պետք է դուրս բերել Գյումրիից` փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանից ռուսական զորքերի դուրսբերմանը 20–րդ դարի սկզբին հետևել է թուրքական ագրեսիան։

«Ռուսական ռազմակայանի այլընտրանքը թուրքական հենակետն է... Պետք է հանդարտվել և արագ պարզել սպանության դրդապատճառները»,– ընդգծել է նա, ավելացնելով, որ այսուհետ ռուսական կողմը պետք է լրջորեն մտածի ռազմակայանի անձնակազմի հետ աշխատանքի ուղղությամբ։

Խոսելով հանցագործին հայկական կողմին հանձնելու պահանջի մասին` Հարությունյանը նշեց, որ դա շատ իմաստուն քայլ կլիներ Ռուսաստանի կողմից։

«Այնուամենայնիվ, մենք բոլոր պետք է զուսպ լինենք։ Ինչպես Ռուսաստանն է կարևոր Հայաստանի համար, այնպես էլ` հակառակը։ Մի մոռացեք, որ Հայաստանը կարևորագույն դեր է խաղում Ռուսաստանի անվտանգության համար»,– ընդգծեց նա։

Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները, մասնավորապես` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ավելի վաղ հայտարարել է, որ չպետք է քաղաքականացնել այս հարցը` նշելով երկու երկրների դաշնակցային հարաբերությունները։ Ավելի վաղ նաև հաղորդվում էր, որ սպանությունը քննվում է Ռուսաստանի և Հայաստանի իրավապահների սերտ փոխգործակցությամբ։

Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է 102–րդ ռուսական ռազմաբազան, որը մարտական հերթապահություն է իրականացնում ԱՊՀ ՀՕՊ միասնական համակարգի շրջանակում։ Բազան համալրված է С-300 զենիթահրթիռային համալիրներով և ՄիԳ–29 կործանիչներով, բազայում ծառայում է մոտ 4,5 հազար մարդ։

ՌԴ–ն և Հայաստանը 2010 թ.–ի օգոստոսի 20–ին երկարացրել են այդ բազային տեղակայման պայմանագրի գործողության ժամկետը։ Պայմանագիրը ստորագրվել է 1995 թ.–ին, նրա գործողության ժամկետը 25 տարի է, հիմա փաստաթուղթը կգործի մինչև 2044 թ–ը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: