486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Օմբուդսմենը կարծում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում գրավոր հարցում կներկայացնի Գյումրում սպանության մեջ կասկածյալին հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ
15:06
15 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազությունն առաջիկայում գրավոր հարցում կներկայացնի Գյումրում սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովին հայկական կողմին փոխանցելու վերաբերյալ, կարծում է Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը։

Ոստիկանության տվյալներով`հունվարի 12–ի առավոտյան ինքնաձիգից արձակած կրակոցներից սպանվել են նույն ընտանիքի անդամներ` 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանը, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանը, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանը, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանը, երկու տարեկան Հասմիկ Ավետիսյանը։ Միակ ողջ մնացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին վիրահատել են Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում։ Այս պահին Սերյոժա Ավետիսյանը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերականգնողական բաժանմունքում։

Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Հունվարի 12–ին նա կամավոր լքել է զորամասը, ինչի կապակցությամբ նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։ Հունվարի 13–ին Պերմյակովը ձերբակալվել էր սահմանային ջոկատի կողմից հայ–թուրքական սահմանն անօրինական կերպով հատելու փորձի ժամանակ և արդեն ընդունել է իր մեղքը։

 «Մենք ակնկալում ենք, որ ինչպես և խոստացել է գլխավոր դատախազը, գործով քննությունն ու դրա հետագա ընթացքը կիրականացվեն Հայաստանի տարածքում, և կասկածյալը պատասխանատվության կենթարկվի հայկական օրենսդրությամբ հայկական իրավական համակարգով», – հինգշաբթի լրագրողներին ասաց Անդրեասյանը։

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հինգշաբթի վերահաստատել է, որ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ով կասկածվում է Գյումրիում վեց մարդու սպանության մեջ և որին հինգշաբթի հայկական կողմը մեղադրանք կներկայացնի, պատասխանատվության կենթարկվի Հայաստանի տարածքում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։