484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի զինանշանը փոփոխությունների կարիք ունի. Նկարիչների միության նախագահ
17:23
14 Հունվարի 2015

ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պետական զինանշանը փոփոխությունների կարիք ունի, չորեքշաբթի լրագրողներին ասաց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը։

Ըստ նրա, զինանշանի բոլոր պատկերներն անհաջող են` մասնավորապես, խոսքը հերալդիկ կենդանիների մասին է` առյուծի երախը բաց չէ, բաշ չունի, զինանշանը բռնած արծիվը հազիվ է արծիվ հիշեցնում, իսկ պետության հզորությունը խորհրդանշող սուրն ընդհանրապես նկատելի չէ։

«Ցանկացած պետական զինանշան միստիկ բնույթ է կրում, քանի որ նկարից, նշաններից, գույներից և այլ դետալներից կախված է ժողովրդի պաշտպանվածության զգացողությունը»,– նշեց Աղամյանը։

Նկարիչների միության նախագահը ներկայացրեց զինանշանի իր տարբերակը, որը, ըստ նրա, համապատասխանում է օրենսդրությանը։ Նա նշեց, որ 90–ականներին զինանշանի նախնական տարբերակն ընդունելուց հետո այն փոփոխությունների է ենթարկվել։

макет герба«Եթե այլ երկրներում փոխեն կամ աղավաղեն երկրի զինանշանը, ապա քրեական հետապնդում կսկսվի... Իսկ Հայաստանում այժմ օգտագործում են զինանշանի 3-4 տարբեր տեսակներ»,– նշեց Աղամյանը։

Նկարիչ–դիզայներ Հարություն Սամուելյանն իր հերթին նշեց, որ սրի բացակայությունն ու «խաղաղ» կենդանիները զինանշանի վրա հայ ժողովրդի խաղաղասիրության վկայությունն են։

«Սակայն անհրաժեշտ է փոխել զինանշանի պատկերը, քանի որ բազմաթիվ պետություններում նման զինանշանն ընկալվում է որպես երկրի թուլության խորհրդանիշ»,– նշեց Սամուելյանը։

«Մենք» հիմնադրամի հիմնադիր և տնօրեն Պավել Սարգսյանն էլ ավելացրեց, որ զինանշանի շտկման խնդիր կա։

«Սկսած 2010 թվականից` զինանշանը մի շարք պետական հաստատությունների պաշտոնական կայքերում ոչ կոռեկտ է ներկայացվել... Աղավաղված են գուներանգները, նկարները»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` պետությունը պետք է փորձի շտկել իրավիճակը, և դրա համար անհրաժեշտ է հեղինակավոր աշխատանքային խումբ ստեղծել։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:01
30 Ապրիլի 2017
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մայիսի 1–ին
Օդերևութաբաններն անակնկալ են խոստանում Հայաստանի բնակիչներին երկուշաբթի` մայիսի 1–ին:
19:37
30 Ապրիլի 2017
Ինչպե՞ս ազատվել գիրանալու գենետիկական նախահակումից
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե ինչպես կարելի է նվազեցնել մարդու գիրանալու նախահակումը:
15:24
30 Ապրիլի 2017
Մթերքների 9 համադրություններ, որոնք ուժեղացնում են միմյանց օգտակար հատկությունները
Մեր առողջության գրավականը ճիշտ սովորություններն են:
20:41
29 Ապրիլի 2017
Իսլայելի գիտնականները ապացուցել են, որ առողջ սնունդ գոյություն չունի
Իսրայելի Վեյցմանի ինստիտուտը արտասովոր հետազոտություն է անցկացրել:
18:43
29 Ապրիլի 2017
Դիմակ դեմքի ծակոտիները մաքրելու և լավ տեսք հաղորդելու համար
Դիմակը հնարավոր է պատրաստել տնային պայմաններում:
11:27
29 Ապրիլի 2017
Յուրա Մովսիսյանը թիմակիցների համար «Խոստումը» ֆիլմի փակ դիտում է կազմակերպել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Յուրա Մովսիսյանն ամերիկյան ակումբի ֆուտբոլիստների և աշխատակիցների համար կազմակերպել է Հայոց Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի փակ դիտում:
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: