481.93
+0.2
569.16
+0.19
8.37
-0.02
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի կինոլոգիական միության նախագահը կգլխավորի Ռուսաստանում ստեղծվող Աբորիգեն շնաբուծության ֆեդերացիան
19:27
30 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի կինոլոգիական միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը կդառնա Աբորիգեն շնաբուծության ֆեդերացիայի նախագահը, որը կստեղծվեի Ռուսաստանում 2015թ.–ին։ Այս մասին Գաբրիելյանը տեղեկացրել է երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ։

«Ֆեդերացիա ստեղծելու հայտն արդեն ներկայացվել է Ռուսաստանի արդարադատության նախարարությանը, այն քննարկվում է։ Ֆեդերացիայի անդամներ կդառնան այն երկրները, որտեղ բուծվում են շների աբորիգեն ցեղատեսակները` Հայաստան, Ռուսաստան, Թուրքմենստան, Ղազախստան, Մոնղոլիա, Աֆղանստան», – ասաց Գաբրիելյանը։

Գնահատելով Հայաստանում կինոլոգիայի զարգացումը 2014թ.–ին` նա նշեց, որ տարին բավականին հաջող էր։ Հայկական գամփռերը հիանալի ելույթ են ունեցել շների առաջնություններում և մրցաշարերում, որոնք անցկացվել են նոյեմբերին և դեկտեմբերին ԱՄՆ–ում և Ռուսաստանում։ Այս ցեղատեսակի նկատմամբ հետաքրքրությունը ողջ աշխարհում աճում է, շատ երկրներ ցանկանում են այս ցեղատեսակի շուն ձեռք բերել։

Գամփռը աբորիգեն, «բնական» ցեղատեսակ է, որը հայտնվել է Հայկական լեռնաշխարհում։ Այս ցեղատեսակի շները տարածված են Հայկական լեռնաշխարհում նախապատմական ժամանակներից, ինչի վկայությունն են ժայռապատկերները, որոնք հայտնաբերվել են ինչպես ժամանակակից Արևելյան Անատոլիայի (Թուրքիա), այնպես էլ Հայաստանի տարբեր շրջաններում։

«ԱՄՆ–ում անցկացված «Հազվագյուտ ցեղատեսակների ակումբ» ցուցահանդեսին մեր երկու գամփռերը արժանացել են չեմպիոնի կոչմանը։ Այս տարվա դեկտեմբերին 12 գամփռերն առաջին անգամ ներկայացրել են Հայաստանը Մոսկվայում կայացած Շների աշխարհի առաջնությանը և արժանացել են բարձր գնահատականի», – ասաց Գաբրիելյանը։

Նրա խոսքով` այդ փաստը, որ Ռուսաստանում այս տարի ստեղծվել է գամփռերի առաջին բուծարանը, վկայում է, որ շների այս ցեղատեսակն ավելի պահանջված է դառնում։

«Հայկական գամփռն արդեն հայկական բրենդ է դարձել։ Այն, որ աշխարհի կինոլոգները կիմանան մեր երկրի մասին հենց մեր բուծած շների միջոցով, շատ լավ է։ Երբ նրանք գալիս են Հայաստան ձագերի հետևից, մենք նաև մեր մշակույթն ու տեսարժան վայրերը ներկայացնելու հնարավորություն ենք ստանում», – կարծում է Գաբրիելյանը։

2011թ.–ին Միջազգային կինոլոգիական միությունը (IKU – International Kennel Union) պաշտոնապես հայկական գամփռը ճանաչել է ազգային ցեղատեսակ։

Հայաստանի կինոլոգիական միությունը հիմնվել է 1994թ.–ին և միավորում է երեք խոշոր ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են տարբեր ցեղատեսակների հազարավոր տերեր։ 2010թ.–ին միությունը Միջազգային կինոլոգիական միության անդամ է։ –0–

 


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
21 Հոկտեմբերի 2017
Պարզվում է, որ տապակած մթերքը չի հանգեցնում ճարպակալման
Ճարպակալումը միշտ չէ, որ կապված է տապակած սնունդ օգտագործելու հետ։
19:09
20 Հոկտեմբերի 2017
Երկու հայ ներառվել է «Հոլիվուդի նոր առաջնորդների» ցանկում
Variety ամսագիրը ներառել է երկու ամերիկահայերի «Հոլիվուդի նոր առաջնորդներ» ամենամյա ցանկում:
18:21
20 Հոկտեմբերի 2017
Mercedes–ն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը (ՎԻԴԵՈ)
Mercedes ընկերությունն արտադրությունից հանում է իր ամենահայտնի մոդելներից մեկը։
12:29
20 Հոկտեմբերի 2017
Սերենա Ուիլյամսը և Ալեքսիս Օհանյանը գաղտնի հարսանեկան արարողություն են պլանավորում
Ալեքսիս Օհանյանը և նրա հարսնացուն քննարկում են հարսանեկան ծրագիրը։

17:42
19 Հոկտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկի բջջային բանկինգը հեռահար հուսալի ծառայություն է
ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկինգ ծառայությունը, որը թույլ է տալիս ժամանակի իրական ռեժիմում հեշտ և արագ կառավարել հաշիվների դրամական միջոցները:
12:47
19 Հոկտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին աղջկա հետ լուսանկարով (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հուզել է երկրպագուներին:
20:15
18 Հոկտեմբերի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը մեկնաբանել է Լևոն Հայրապետյանի մահը
Հայտնի ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter–ի իր միկրոբլոգում մեկնաբանել է հայ գործարար և մեկենաս Լևոն Հայրապետյանի մահը։
18:43
18 Հոկտեմբերի 2017
Որոշ դեպքերում արյան փոխներարկումը կարող է մահացու լինել. գիտնականներ
Գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան 30 հազար հիվանդների հետազոտության տվյալները։
12:12
18 Հոկտեմբերի 2017
Մահացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը
Այսօր Մոսկվայում կյանքից հեռացել է հայտնի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։
10:51
18 Հոկտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը զարմացրել է բոլորին` խոսելով իր սիրելի գրքի մասին
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը զարմացրել է` նշելով, թե որն է իր սիրելի գիրքը։

20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։