483.51
+0.04
521.51
-0.3
8.36
-0.1
0
Եղանակը Երևանում
Հայ
Բարեկամնե′ր, գործընկերնե′ր, ընթերցողնե′ր
12:39
30 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը շնորհավորում է իր բոլոր ընթերցողներին, բարեկամներին և գործընկերներին գալիք 2015 թվականի կապակցությամբ։ Ավանդաբար մարդիկ Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին միմյանց մաղթում են հաջողություն, առողջություն, բարեկեցություն և խաղաղություն։ Այսօր այդ բարեմաղթանքներն առանձնահատուկ հնչողություն են ստանում. միգուցե այն պատճառով, որ դրանք առավել արդիական են հենց այսօր, երբ, ինչպես երբևէ, «բարեկամություն», «գթասրտություն», «մարդկություն», «ոչ նյութական արժեքներ», «քաղաքակիրթ մշակույթ» հասկացությունները հատուկ իմաստ են ձեռք բերում, գուցե նաև այն պատճառով, որ վերջին տասնամյակների ընթացքում աշխարհը երբեք չի եղել այսքան փխրուն, և մենք այսպես ակնառու կերպով չենք զգացել նրա գոյության իրական սպառնալիքները։

Անցնող 2014 թվականը բոլորի համար բարդ տարի էր, սակայն հարուստ էր կենսագործունեության բոլոր ոլորտներին վերաբերող իրադարձություններով։ Միշտ չէ, որ ամեն ինչ ընթանում էր մեր ցանկացածի պես, մարդիկ չափազանց բարձր գին վճարեցին երկրագնդի վրա խաղաղության պահպանման համար, սակայն դեռ մնացել են չլուծված հակամարտություններ, դեռ արյուն է հոսում, դեռ շատ է անարդարությունը, իսկ դա նշանակում է, որ մենք` ԶԼՄ–ների ներկայացուցիչներս, շատ աշխատանք ունենք կատարելու։ Հավատարիմ մնալով տեղեկատվական մեր քաղաքականությանը` մենք փորձում ենք ընդլայնել գործունեության դաշտը, դուրս գալ սովորական դարձած աշխատանքային ժամանակացույցի շրջանակներից։ Հենց նման համատեքստում է պետք դիտարկել մեր նոր ուղղությունը` «Sputnik-Արմենիա» հայալեզու ռադիոյի հեռարձակումը, ինչը հատկապես կարևոր է 2015 թ.–ի հունվարի 1–ից ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության տեսակետից։

Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մեր բոլոր ընթերցողները և ունկնդիրները տեղյակ լինեն կատարվող իրադարձությունների մասին, կարողանան վերլուծել, օբյեկտիվ կարծիք ձևավորել մեր երկրում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող գործընթացների մասին, քանի որ հենց այդ մարդիկ են մեր ամենագլխավոր կապիտալը, մեր ողջ աշխատանքի իմաստը, մեր ձեռքբերումը։ Թող բոլոր դժվարություններն ու հոգսերը մնան 2014 թվականում։ Նոր տարում բոլորին մաղթում ենք բարություն, փոխըմբռնում, բարյացակամություն, վճռականություն և կայունություն։ Խաղաղություն մեզ բոլորիս։ Շնորհավոր նոր` 2015 թվական։

Հարգանքով`

«Նովոստի–Արմենիա» գործակալության խմբագրություն


 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
11:11
20 Մարտի 2017
Արցախում նախատեսում են զարգացնել արևային էներգետիկան
Արցախում շեշտադրում են արևային էներգետիկայի զարգացման կարևորությունը:
10:36
20 Մարտի 2017
Գարունը վերադառնում է Հայաստան
Օդերևութաբանները Հայաստանում եղանակի տաքացում են խոստանում: