484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+5
Եղանակը Երևանում
Հայ
Պարգևատրման հանդիսավոր արարողություն է տեղի ունեցել ԼՂՀ նախագահի նստավայրում
11:36
30 Դեկտեմբերի 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում նախօրեին տեղի է ունեցել հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ակնառու հաջողություններ արձանագրած մի խումբ անձանց պարգևատրման հանդիսավոր արարողությունը, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու ազնիվ ու քրտնաջան աշխատանքից է նաև մեծապես կախված Արցախի ապագան` հավելելով, որ երկարամյա, հայրենանվեր աշխատանքը միշտ գնահատվել է ժողովրդի կողմից, վայելել հասարակության սերն ու հարգանքը:

Անդրադառնալով արցախցի մարզիկների հաջողություններին՝ Բակո Սահակյանը նշել է, որ իրենց հաղթանակներով նրանք ուրախության ու պարծանքի պահեր են պարգևել ողջ հայությանը:
Նախագահի բնութագրմամբ՝ սպորտի ոլորտում ավանդական դարձած Արցախի հաջողություններն արդյունք են ինչպես մարզիկների և նրանց մարզիչների մեծ ջանքերի, այնպես էլ այն ծավալուն աշխատանքի, որը պետության կողմից իրականացվում է սպորտի բնագավառում տարիներ շարունակ:

Երկրի ղեկավարը շնորհավորել է բոլորին բարձր պարգևների արժանանալու կապակցությամբ, վստահություն հայտնել, որ նրանք կշարունակեն աշխատել նույն եռանդով, մաղթել Նոր տարում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:

Արարողությանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։
11:09
21 Մարտի 2017
Երեք հայ գործարար ներառվել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում` ըստ Forbes–ի
Forbes հեղինակավոր ամսագիրը երկուշաբթի հրապարակել է դոլարային միլիարդատերերի ամենամյա համաշխարհային վարկանիշը։
20:05
20 Մարտի 2017
Հանրապետության մի շարք ճանապարհներին ձյուն է տեղում. փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
18:58
20 Մարտի 2017
Հայաստանի տարածքին ցուրտ ճակատ է մոտենում. հնարավոր է ձյուն տեղա նաև Երևանում. Սուրենյան
Հանրապետության տարածքով անցնելու է հյուսիս-արևմտյան ցուրտ ճակատ, ինչի հետևանքով ջերմաստիճանը կնվազի։
18:34
20 Մարտի 2017
«Արենա Շապիտո» միջազգային կրկեսը կուրախացնի երևանցիներին իր ներկայացումներով
Մայրաքաղաքում հյուրընկալվել է «Արենա Շապիտո» միջազգային կրկեսը:
13:35
20 Մարտի 2017
Աստղային դիետա կամ ինչպես է Քիմ Քարդաշյանը նիհարել գրեթե 20 կգ-ով
Այս դիետայով Քիմ Քարդաշյանը 3 ամսում նիհարել է 19 կգ-ով:
11:37
20 Մարտի 2017
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի հատվածը փակ է
Ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: