484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Ամերիկացի Ջեկ Դենիելսը որդուն բուրբոնի պատվին Ջիմ Բիմ է անվանել
12:59
26 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի Ջեկ Դենիելսը որդուն սիրելի վիսկիի պատվին Ջիմ Բիմ է անվանել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ջիմ Բիմը ծնվել է նոյեմբերի կեսին Լուիզանա նահանգի Թերեբոն Փերիշ շրջանում։ ԶԼՄ–ները հայտնում են, որ նրա ծնողները` Ջեկ Դենիելս Լեզերսն ու Լիդիա Լեզերսը, վաղուց էին որոշել իրենց երեխային վիսկիի անունով կոչել, որի ավանդույթը սկսել էին Ջեկի ծնողները։ «Իմ ծնողները որոշել են իրենց զավակին այնպիսի անուն դնել, որ խելքները գնա այդ անվան համար։ Այդ ժամանակ հայրս Jack (Daniel"s) էր խմում, և այդ անունը նրան շատ էր դուր գալիս։ Մայրս հարցրել է` իսկ ինչու՞ ոչ»,– պատմել է երիտասարդ հայրը։

Ջեկի խոսքով` ինքն ու Լիդիան երեխաների անվան հարցը քննարկել են դեռ առաջին հանդիպման ժամանակ։ «Առաջին հանդիպման ժամանակ մենք արդեն խոսում էինք մեր երեխաների անունների մասին։ Մենք մտածեցինք, որ Ջիմ Բիմը վատ գաղափար չէ»,– ավելացրել է Ջեկը։

Նրանք խոսել են նաև իրենց երկրորդ երեխայի մասին. «Եթե մենք երկրորդն ունենանք, մենք նրան Էվան Ուիլյամս (Evan Williams) կանվանենք` բուրբոնի պատվին։ Եթե աղջիկ ծնվի, նրա անունը Շերի (Sherry) կլինի»,– ասել է Ջեկը։

Տեղական ԶԼՄ–ները հայտնում են, որ Ձեկ Դենիելի և Լիդիայի ամուսնության արարողությունն անցկացրել է Ջոնի Ուոքեր անունով դատավորը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։