484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը 2015թ.–ին հարգանքի տուրք կմատուցի 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկած միսիոներներին
21:36
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Հայաստանը 2015թ.–ին հարգանքի տուրք կմատուցի 1915թ.–ի Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի փրկած միսիոներներին, հինգշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Հակոբյանը նշեց, որ Սփյուռքի նախարարությունը 2014 թվականին իրականացվել է «Մեր Մեծերը» ծրագիրը, որի շրջանակում ընտրվում են հայտնի հայ գործիչներ, որոնց նվիրվում են տարվա ընթացքում նախարարության իրականացրած զանազան միջոցառումներ։

Կազմակերպվել են բազմաթիվ միջոցառումներ` նվիրված 2014թ. հանրահռչակված «Մեր Մեծեր»-ին (Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Սիամանթո, Արշիլ Գորկի, Գալուստ Կյուլպենկյան):

Նա ընդգծեց, որ 2015 թվականին նախարարույթւոնը կանցկացնի հայ հատնի գործիչներին, մասնավորապես, գրող Դանիել Վարուժանին, զորավար Անդրանիկին, նկարիչ Փանոս Թերլեմեզյանին, գրող Համաստեղին (Համբարձում Քելենյան) նվիրված միջոցառումների շարք։

«Հատուկ ուշադրություն կդարձվի օտարերկրացի միսիոներներին, ովքեր օգնում և հայ ընտանիքներ էին փրկում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Դրանք տարբեր ազգությունների ներկայացուցիչներ են` անգլիացիներ, գերմանացիներ, շվեյցարացիներ, ֆրանսիացիներ, ում անուններն այդքան էլ հայտնի չեն աշխարհին, և մենք պետք է խոսենք նրանց և մարդկանց փրկության ուղղությամբ նրանց կատարած հսկայական աշխատանքի մասին»,– ասաց Հակոբյանը։

Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել:
15:35
24 Ապրիլի 2017
Հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հանրաճանաչ ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը Twitter-ի իր միկրոբլոգում Հայոց ցեղասպանությանը նվիրված գրառում է կատարել:
11:23
24 Ապրիլի 2017
Սերժ Թանկյանը ներկայացրել է «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը
Հայտնի ամերիկահայ ռոք–երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի սաունդթրեքի ստեղծման պատմությունը։
11:11
24 Ապրիլի 2017
Հայաստանում ջերմաստիճանի կտրուկ նվազում է սպասվում. կգրանցվի մինչև -5 աստիճան
Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում Հայաստանի տարածքում։
19:11
23 Ապրիլի 2017
Սպանախը կարո՞ղ է քաղցկեղ առաջացնել
Սպանախը ամենաառողջարար բանջարեղեններից մեկն է, սակայն սխալ օգտագործման պարագայում այն կարող է քաղցկեղ առաջացնել:
17:51
23 Ապրիլի 2017
Մարդու պորտալարի արյունը ճանաչվել է երիտասարդացման միջոց
Ամերիկացի նեյրոկենսաբանները պարզել են, որ մարդու պորտալարի արյան մեջ պարունակվող սպիտակուցները երիտասարդացման միջոց են ծեր մկների համար:
16:30
23 Ապրիլի 2017
Ցուկերբերգը խոստացել է կանխել Facebook-ում սպանությունների մասին նորությունների հրապարակումը
Ցուկերբերգը խոստացել է անել ամեն ինչ` սոցցանցերում ԱՄՆ-ի Քլիվլենդում սպանության առցանց հեռարձակմանը նմանվող նյութերի հրապարակումը կանխելու համար:
13:46
23 Ապրիլի 2017
Վարդանյան եղբայրների դյուցազնական համարն առավելագույն միավորների է արժանացել «Փառքի րոպե» ռուսական շոուի ժամանակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվայաբնակ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն ուժային ակրոբատիկ համար են ցուցադրել: