478.62
+0.08
550.51
-1.2
8.1
+0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Կյանքի միջին տևողության ցուցանիշը Հայաստանում լավագույնն է հետխորհրդային տարածքում. նախարար
17:52
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կյանքի միջին տևողության ցուցանիշը Հայաստանում լավագույնն է հետխորհրդային տարածքում, հայտնեց Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

«Հիմնական բժշկական ցուցանիշներից մեկը կյանքի միջին տևողությունն է։ Հայաստանում այդ ցուցանիշը նախկին ԽՍՀՄ երկրների համեմատ լավագույններից մեկն է»,– հինգշաբթի ամփոփիչ մամուլի ասուլիսում ասաց Մուրադյանը։

Ըստ նրա` Հայաստանում կյանքի միջին տևողությունը կազմում է 74.5 տարի (77 տարեկան կանանց համար և  71,5` տղամարդկանց համար)։Նաև նկատվում է մանկական և մայրական մահացության նվազման միտում։

«Մյուս ցուցանիշը իմունականխարգելիչ ցուցանիշն է, դրա ծածկույթը Հայաստանում այսօր կազմում է 92-93 տոկոս։ Ինֆեկցիոն հիվանդություններից մահացությունը Հայաստանում չի գերազանցում 1 տոկոսը»,– հայտնեց նախարարը։

Նա նշեց, որ այս տարի Հայաստանում առաջին անգամ իրականացվել է քաղաքացիական պայմաններում նորակոչիկների իմունիզացման ծրագիր։ Նախորդ տարիներին պատվաստումները կատարվել են զորակոչի կետերում։

«Այս տարի այդ ծրագիրն առաջին անգամ իրականացվել է պոլիկլինիկաներում»,– ասաց նա։

Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, առողջապահության նախարարությունը փորձում է հասարակության ուշադրությունը գրավել առողջ կենսակերպի, հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման վրա։

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` հանրապետությունում 2014 թվականի հունվար–սեպտեմբերին ծնված երեխաների թիվը, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 3.7 տոկոսով` կազմելով 31 610։ Միաժամանակ մահվան դեպքերի թիվը հաշվետու ժամանակահատվածում աճել է 4.5 տոկոսով` կազմելով 21 208։ Այսպիսով, բնակչության բնական հավելաճը կազմել է 10 402։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:31
20 Հուլիսի 2017
Linkin Park-ի մենակատար Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել
Linkin Park խմբի երգիչ Չեսթեր Բենինգտոնը մահացած է հայտնաբերվել Լոս Անջելեսում:
19:20
20 Հուլիսի 2017
Լևոն Արոնյանի կինը շարունակում է ասմունքել հայերեն (ՎԻԴԵՈ)
Արիանա Կաոիլին արդեն երկրորդ անգամ զարմացնում է Facebook–ի օգտատերերին հայոց լեզվի և գրականության իմացությամբ։
17:16
20 Հուլիսի 2017
Ամառային սննդակարգի հինգ ոսկե կանոնները
Ամռանը ճիշտ սնվելու և օրգանիզմին չվնասելու հարցը միշտ արդիական է ամռանը։
15:46
20 Հուլիսի 2017
Պետդուման չեղարկել է պարտադիր անվճար ուղեբեռի իրավունքը չվերադարձվող տոմսի պարագայում
ՌԴ Պետդուման վերջնական ընթարցմամբ ընդունել է օրենք, որը ոչ պարտադիր է դարձնում ուղեբեռի անվճար տեղափոխումը չվերադարձվող տոմսի պարագայում։
11:23
20 Հուլիսի 2017
«ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավարը մահացավ. նրան դանակահարել էին
Այսօր առավոտյան հիվանդանոցում մահացել է «ԱՅԳ» հոգեբանական կենտրոնի ղեկավար Ռուբեն Պողոսյանը։
16:07
19 Հուլիսի 2017
Լիոնի հայազգի քաղաքապետը բազմաթիվ կյանքեր է փրկել Արցախյան պատերազմի տարիներին
Լիոնի նորընտիր քաղաքապետ Գեորգ (Ժորժ) Քեփենեկյանը 1990-ականներին մի քանի անգամ եղել է Հայաստանում և Արցախում։
15:03
19 Հուլիսի 2017
Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության անդամներին պաղպաղակ է հյուրասիրել։
14:03
19 Հուլիսի 2017
«Թումոյի» թիմը բրոնզե մեդալ է նվաճել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում
Հայաստանը ներկայացնող «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի սաները երրորդ տեղն են զբաղեցերել FIRST Global ռոբոտաշինության օլիմպիադայում։
12:20
19 Հուլիսի 2017
Երևանի քաղաքապետարանը լուծում է գտել «կարմիր գծերում» կայանելու սակագների հարցում
Երևանում ավտոկայանատեղի վճարի համար SMS–ով գանձվող գումարի հնարավոր փոփոխությունը մտահոգություն էր առաջացրել հասարակության շրջանում։
19:08
18 Հուլիսի 2017
Հայերը հնարավորություն կստանան ուղիղ թռչել դեպի Իրանի գլխավոր հանգստավայրը
Քիշ կղզին, որը գտնվում է Պարսից ծոցում, Իրանի գլխավոր հանգստավայրերից է։
17:30
18 Հուլիսի 2017
Լոպիրյովան մեկնաբանել է Բասկովի հետ ամուսնության լուրը (ՎԻԴԵՈ)
Վիկտորիա Լոպիրյովան մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ նա ամուսնանում է Ռուսաստանի «ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի հետ։  
13:01
18 Հուլիսի 2017
Անսպասելի շրջադարձ. Լոպիրյովան ամուսնանում է Բասկովի հետ (ՎԻԴԵՈ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն անսպասելի գրառում է կատարել Instagram–ում։