485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ 2015 թ.–ի ամռանը խոշոր միջազգային համաժողով կկազմակերպվի Հայաստանում
17:41
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայոց ցեղասպանության 100–րդ  տարելիցի կապակցությամբ 2015 թ.–ի ամռանը խոշոր միջազգային համաժողով կկազմակերպվի Հայաստանում, հինգշաբթի հայտնեց Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Հավանաբար, այն կդառնա Ցեղասպանության 100–րդ տարելիցի շրջանակում կազմակերպված ամենախոշոր իրադարձություններից մեկը։ Համաժողովին կմասնակցեն մոտ 300 փորձագետներ աշխարհի տարբեր երկրներից»,– ասաց Դեմոյանը։

Բացի այդ, ըստ նրա, 2015 թվականի աշնանը Երևանում կկայանա «Երեխաները` Հայոց ցեղասպանության զոհ» թեմայով համաժողով։

«Ունենք նաև պայմանավորվածություն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հետ, որի շրջանակում ամռանը կցուցադրվի Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մադիգանյանի ոդիսականը ներկայացնող ֆիլմ։ Ամռանը համահայկական խաղերի ժամանակ կցուցադրվի մինչև 1915 թվականն Օսմանյան կայսրությունում հայ մարզիկների ձեռքբերումների մասին պատմող ֆիլմ»,– ասաց Դեմոյանը` ավելացնելով, որ այդ ամենը Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների միայն փոքր մասն է։

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին: