480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ազգային արխիվը 2014 թվականին համալրվել է մոտ 35 հազար նոր փաստաթղթով. Արխիվի տնօրեն
17:04
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ազգային արխիվը 2014 թվականին համալրվել է 35 հազար նոր փաստաթղթով, հինգշաբթի լրագրողներին հայտնեց Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։

«2014 թվականին Ազգային արխիվը ստացել է մոտ 20 հազար գործնական և անհատներին վերաբերող 15 հազար փաստաթուղթ»,– ավելացրեց Վիրաբյանը։

Նա ավելացրեց, որ Ազգային արխիվի հիմնական գործառույթը պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, քաղաքացիների արխիվային փաստաթղթերի համալրումն է։ «Այս բոլոր փաստաթղթերը կարևոր նշանակություն ունեն մեր ժողովրդի պատմության համար»,– ասաց Վիրաբյանը։

Ըստ նրա, այսօր շարունակվում է նաև արխիվների թվայնացման գործընթացը։

«Ամեն տարի մենք սքանավորում ենք մոտ 200 հազար էջ, իսկ դա շատ փոքր թիվ է։ Տասը տարում մենք հասցրել ենք թվայնացնել առկա բոլոր փաստաթղթերի միայն 0.05 տոկոսը։ Թվայնացման գործընթացի դանդաղման գլխավոր պատճառը սարքավորումների բացակայությունն է։ Բարեբախտաբար, Ռուբեն Վարդանյանի IdeA (Հայաստանի զարգացման նախաձեռնություններ) հիմնադրամը մեզ նվիրեց երկու նոր թվային սարքավորում, որոնք կրկնակի կարագացնեն ամբողջ գործընթացը»,– նշեց Վիրաբյանը։

Հայաստանի ազգային արխիվում պահվում է ավելի քան 350 մլն փաստաթուղթ։ Ամենահինը թվագրվում է 1607 թվականով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։
15:59
01 Դեկտեմբերի 2016
Հայկական Beeline-ը սմարթֆոնների նախատոնական վաճառք է անցկացնում
Beeline-ը հայտարարում է սմարթֆոնների վաճառքի նախատոնական ակցիայի անցկացման մասին։