484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը նորոգումից հետո դռները կբացի 2015 թվականի ապրիլին
16:58
25 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքները գործնականորեն ավարտվել են, և թանգարանն այցելուների համար դռները կբացի 2015 թվականի ապրիլին, հինգշաբթի հայտնեց Թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։

«Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են երեք տարի առաջ։ Այսօր կատարվել է այդ աշխատանքների առյուծի բաժինը, և Հայոց ցեղասպանության 100–ամյա տարելիցին ընդառաջ հաջորդ տարվա ապրիլին մենք նորովի կներկայանանք այցելուներին` ամբողջովին նորոգված շենքում»,– ասաց Դեմոյանը։

Ըստ նրա, բացի Թանգարան–ինստիտուտից ամբողջովին նորոգվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվող սրածայր կոթողը, նորոգման աշխատանքներն ավարտվել են մի քանի շաբաթ առաջ։

«Առաջիկա օրերին արդեն պատրաստ կլինի Թանգարանում Ցեղասպանության 100–ամյա տարելիցի կապակցությամբ պատրաստվող ցուցադրության դիզայնի վերջնական տարբերակը։ Թանգարանի նոր շենքն ընդլայնվել է 2.5 անգամ, ստեղծվել են հատուկ պայմաններ ֆոնդերի պահպանումն ապահովելու համար։ Թանգարանում նոր կահույք և տեխնիկական նոր հնարավորություններ կլինեն»,– ավելացրեց նա։

Դեմոյանի խոսքով` տարեցտարի աճում է այցելուների հետաքրքրությունը թանգարանի նկատմամբ։

«Թանգարանի փոքր դահլիճում բացված ցուցադրությանն այս տարի այցելել է 15 հազար մարդ։ Վստահ եմ, որ հաջորդ տարի այդ հետաքրքրությունը կբազմապատկվի։ Կարելի է ասել, որ Թանգարան–ինստիտուտը լիովին պատրաստ է Ցեղասպանության 100–ամյա տարելիցին»,– ընդգծեց նա։

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտը բացվել է 1995 թվականին` Թուրքիայում Ցեղասպանության 80–ամյակի կապակցությամբ։ Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցված երկհարկանի շենքը գրեթե ամբողջովին գտնվում է հողի տակ։ Թանգարանում ցուցադրվում են 1915 թվականի Օսմանյան կայսրության տարածքից հայերի սպանությունների և արտաքսման մասին լուսանկարներն ու  վավերագրական վկայությունները։

Թանգարանը 1967 թվականին կառուցված անմեղ զոհերի հիշատակի հուշահամալիրի (44-մետրանոց կոթող,  12 սալիկներից կազմված կոն, կենտրոնում` Հավերժական կրակ, հարյուրմետրանոց պատ այն քաղաքների և գյուղերի անվանումներով, որտեղ 20–րդ դարի սկզբում կոտորած է իրականացվել) մի մասն է։ Այժմ թանգարանը վերականգնում են և թարմացնում ցուցադրությունը ցեղասպանության 100–ամյակի կապակցությամբ։ Այցելուների համար այն կրկին կբացվի 2015 թվականի ապրիլին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։
14:32
21 Մարտի 2017
Հայաստանում ավելի քան 600 մարդ է հոսպիտալացվել գրիպով և ՍՇՎ–ով. ԱՆ
Մարտի 20–ի դրությամբ Հայաստանում հոսպիտալացվել է շուրջ 630 մարդ գրիպի և ՍՇՎ–ի ախտանիշներով։