478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Ռոսիա սեգոդնյա»–ն մրցույթ է կազմակերպում` նվիրված ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինի հիշատակին
14:04
24 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի նախաձեռնությամբ և ՌԴ–ի ՅՈւՆԵՍԿՕ–ի գործերով կոմիտեի  հովանու ներքո առաջին անգամ Ռուսաստանում Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության միջազգային մրցույթ կանցկացվի` ի հիշատակ լուսանկարչության վարպետին։

«Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի հատուկ ֆոտոլրագրող Անդրեն Ստենինը զոհվել է 2014 թ.–ի օգոստոսին Ուկրաինայի արևելքում խմբագրության առաջադրանքի կատարման ժամանակ։ Պրոֆեսիոնալի և լուսանկարչության վարպետի հիշատակը կպահպանվի նրա անունը կրող մրցույթի ձևաչափում։

«Այս տարի մենք ծանր կորուստ ենք կրել, մահացել է մեր ֆոտոլրագրող Անդրեյ Ստենինը։ Նա արիաբար, ճշմարտացիորեն և կյանքի գնով ներկայացրեց Ուկրաինայի պատերազմը։ Մենք միշտ կհիշենք նրան», – մրցույթի մասին ասել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը։

Ստենինի ծննդյան օրը` 2014 թ.–ի դեկտեմբերի 22–ին, «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ն հայտարարեց 18–33 տարեկան պրոֆեսիոնալ լուսանկարիչների մրցույթի մասին, որը կտևի մինչև 2015 թ.–ի հունիսի 3–ը։ Մրցույթը կունենա չորս անվանակարգ և երեք մրցանակային տեղ` առանձին լուսանկարի և ֆոտոշարի համար։ «Գրան պրին» կընտրվի ժյուրիի անդամների ձայների մեծամասնությամբ մրցույթի բոլոր անվանակարգերում հայտավորված լավագույն աշխատանքներից։

«Կլինի չորս անվանակարգ` «Գլխավոր նորություններ», «Առօրյա խնդիրներ», «Սպորտ» և «Առօրյա կյանք»։ Կընդունվեն առանձին լուսանկարներ և ֆոտոշարեր», – տեղեկացրել է «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի ֆոտոինֆորմացիայի միասնական տնօրինության տնօրեն Ալեքսանդր Շտոլը Անդրեյ Ստենինի անվան ֆոտոլրագրության I միջազգային մրցույթի մեկնարկին նվիրված ասուլիսի ժամանակ։ Շտոլը պարզաբանել է, որ յուրաքանչյուր անվանակարգում կառանձնացվեն առաջին, երկրորդ և երրրորդ տեղերը։

«Առաջին տեղի համար սահմանված է 50 հազար ռուբլի, երկրորդ տեղի համար` 35 հազար ռուբլի, երրորդ տեղի համար` 25 հազար ռուբլի հարկերի վճարումից հետո։ Եվ, իհարկե, կլինի Գրան–պրի, որին կարժանանա այն լրագրողը, ով կներկայացնի առավել հասուն, վառ և հետաքրքիր աշխատանքներ։ Գրան–պրիի համար սահմանված է 500 հազար ռուբլի», – ասել է նա` ավելացնելով, որ աշխատանքները կընդունվեն 2015 թ.–ի փետրվարի 1–ից։

Մրցույթի շրջանակում համաշխարհային ֆոտոհանրության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռվի նոր անուններ բացահայտել ֆոտոլրագրության մեջ, աջակցել և զարգացնել ֆոտոլրագրության բարձր չափանիշները, Ռուսաստանում և աշխարհում ձևավորել վավերագրական լուսանկարչության որակի չափանիշները։

Մրցույթի նպատակն է հանրաճանաչ դարձնել լուսանկարչությունը, հանրության ուշադրությունը գրավել ֆոտոլրագրության նպատակների և խնդիրների վրա, ինչպես նաև աջակցել երիտասարդ լուսանկարիչներին։ Հենց նրանք են մասնակցելու մրցույթին։

Մրցույթին ներկայացված բոլոր աշխատանքները գնահատվելու են միջազգային ժյուրիի կողմից։ Մրցութային աշխատանքների ընդունելությունը կմեկնարկի www.stenincontest.com կայքում 2015 թ.–ի փետրվարի 1–ին և կավարտվի ապրիլի 15–ին։

Մրցանակաբաշխությունը, ինչպես նաև մրցութային աշխատանքների ցուցահանդեսի բացումը տեղի կունենա 2015 թ.––ի հունիսի 3–ին Մոսկվայի ցուցահանդեսային հարթակներից մեկում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։
17:16
19 Սեպտեմբերի 2017
Առաջինը «Yerevan Food Fest»–ը կհամախմբի իսկական գուրմանների
Ռեստորանային ուտեստների առաջին «Yerevan Food Fest» (by «Hartak») փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 21–23–ը։
17:04
18 Սեպտեմբերի 2017
Դերասան Նիկոլայ Կարաչենցովը շտապ հոսպիտալացվել է
Ռուսաստանցի դերասան Նիկոլայ Կարաչենցովը տեղափոխվել է Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ նյարդավիրաբուժության բաժանամունք:
13:35
18 Սեպտեմբերի 2017
Zuhair Murad-ը` Սամվել Կարապետյանի հարսի մասին. «Չեմ կարողանում հագենալ մեր հիասքանչ արքայադստերը նայելուց» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Հարսի շքեղ զգեստի հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է:
20:43
17 Սեպտեմբերի 2017
5 հիվանդություններ, որոնք վախենում են սուրճից
Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ է ընդունակ անել ձեր օրգանիզմի հետ օրական 3 գավաթ սուրճը:
19:38
17 Սեպտեմբերի 2017
Մեծ տարիքում հայր դառնալը վտանգավոր է սերունդների համար
Գիտնականներն ուսումնասիրել են տարիքային փոփոխությունների ազդեցությունը սերունդների վերարտադրողականության վրա։
18:17
17 Սեպտեմբերի 2017
Կաթնաշոռով դիետա. ինչպես հասնել ցանկալի արդյունքի ընդամենը 3 օրում
Կաթնոշոռով դիետայի օգնությամբ կարելի է հասնել հիանալի արդյունքի շատ կարճ ժամկետում։
17:59
17 Սեպտեմբերի 2017
Կրիշտիանու Ռոնալդուն հրապարակել է երկվորյակների լուսանկարները (ՖՈՏՈ)
Այս տարվա հունիսին Կրիշտիանու Ռոնալդուն երկրորդ անգամ հայր է դարձել։
16:41
17 Սեպտեմբերի 2017
Ըմպելիք համեղ նիհարելու համար
Ներկայացնում ենք կիվիով համեղ ըմպելիք, որը նաև թույլ կտա ազատվել ավելորդ քաշից։
15:14
17 Սեպտեմբերի 2017
Լինել մայրիկի պես. նորածին Օլիմպիա Օհանյանը ցույց է տվել մկանները (ՖՈՏՈ)
Ալեքսիս Օհանյանի և Սերենա Ուիլյամսի նորածին դուստրը` Օլիմպիան, ունի իր մայրիկի պես սպորտային լինելու բոլոր նախադրյալները:
13:59
17 Սեպտեմբերի 2017
Լևոն Արոնյանն անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին (ՎԻԴԵՈ)
Լևոն Արոնյանը անսպասելի խոստովանություն է արել հարսանիքի նախաշեմին։ Նա պատրաստվում է ամուսնանալ ֆիլիպինացի շախմատիստուհի Արիանա Կաոլիի հետ։
19:49
16 Սեպտեմբերի 2017
Հայկական խաշը` խումhարի դեմ պայքարի լավագույն միջոց
Խաշի մասին առաջին հիշատակումները հայտնվել են 1184 թվականին։