481.62
+0.7
518.51
+7
7.55
+0.01
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ–ում ՌԴ դեսպանը, ՀԿԵ–ի գլխավոր տնօրենն ու Ռոսսոտրուդնիչեսվտոյի ղեկավարը նվերներ են հանձնել Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերի երեխաներին
17:00
23 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար Մարկ Կալինինի և «ՀԿԵ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռուբեցի հետ Ամանորի նախաշեմին այցելել են Լոռու մարզում գտնվող Լերմոնտովո և Ֆիոլետովո ռուսական գյուղեր և Ամանորի նվերներ են փոխանցել այդ բնակավայրերի երեխաներին։

Բարձրաստիճան հյուրերը շնորհավորել են այդ գյուղերի բնակիչներին գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ և երեխաներին նվերներ են հանձնել։ ՀԿԵ–ի անունից Ֆիոլետովո գյուղի դպրոցի գրադարանին են փոխանցվել ռուսերեն գրքեր, ռուսաց լեզվի դասագրքեր և մեթոդաբանական նյութեր։

«Տարեցտարի Ամանորի նախաշեմին դեսպանատան, Ռոսսոտրուդնիչեստվոյի և Հայաստանում գործող ռուսական ուրիշ կազմակերպությունների պատվիրակությունները գալիս են այստեղ և նվերներ են փոխանցում այս դպրոցի աշակերտներին։ Սա իսկապես բարի ավանդույթ է, քանի որ ցանկացած երեխա Ամանորի նախաշեմին ուրախանում է նվեր ստանալիս, սպասում է տոնին, և նրան շատ հաճելի է։ Այսօր «ՀԿԵ» մեր հարգարժան կազմակերպությունը ձեռք է բերել այս դպրոցի համար անհրաժեշտ բոլոր դասագրքերը, հիմա բոլոր երեխաներն ապահովված են դասագրքերով, որոնք նախատեսված են 1–12 դասարանների աշակերտների համար։ Սա մեծ օժանդակություն կլինի դպրոցի աշխատանքում։ Դասագրքերն այսօր էժան չեն, իսկ ուսում ստանալ պետք է»,  – Ֆիոլետովո գյուղի դպրոցական գրադարանին դասագրքերի փոխանցման արարողության ժամանակ հայտարարեց ՀՀ–ում ՌԴ դեսպան Վոլինկինը։

Ռուս դիվանագետը Ամանորի կապակցությամբ շնորհավորեց հավաքված մանկավարժներին, աշակերտներին և նրանց ծնողներին, ինչպես նաև գյուղի մյուս բնակիչներին, մաղթեց նրանց «առողջություն, երջանկություն և բարեկեցություն, որպեսզի յուրաքանչյուր ընտանիքում լինի լիություն,  ջերմություն, ինչպես նաև մաքուր և խաղաղ երկինք գլխավերևում»։

Նա նաև նշեց, որ դեսպանատունն իր ուշադրության կենտրոնում է պահում Ֆիոլետովո գյուղի դպրոցի կարիքները, մասնավորապես` ուսումնական մասնաշենքի վիճակը։

«Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում դպրոցի վիճակը, մի քանի տարի առաջ զբաղվել ենք դպրոցի վերանորոգմամբ, կարգի ենք բերել շենքը։ Վիկտոր Ռեբեցի հետ պայմանավորվել ենք այն մասին, որ կքննարկենք վերանորոգման նոր աշխատանքների իրականացման հնարավորությունը, մասնավորապես` հանդիսասրահում», – ասաց Վոլինկինը։

ՀԿԵ–ի գլխավոր տնօրենի խոսքերով` ընկերության կոլեկտիվը մեծ ուրախությամբ է պատրաստվել այսօրվա հանդիպմանը` հասկանալով, որ Ամանորի նախաշեմին երեխաները նվերների են սպասում։

«Մենք մեծ հաճույքով ենք պատրաստվել այս հանդիպմանը` հասկանալով, որ Ամանորի նախաշեմին ամփոփվում են արդյունքները, և երեխաները նվերների են սպասում։ Ցանկանում եմ ՀԿԵ–ի կոլեկտիվի անունից շնորհավորել բոլորին տոների կապակցությամբ, ցանկանալ լավ տրամադրություն, քաջառողջություն, մեծ ծրագրեր, որպեսզի դրանք կյանքի կոչվեն», – ասաց Ռեբեցը։ Նա համոզմունք հայտնեց, որ նվիրված դասագրքերը և ուսումնական ձեռնարկները թույլ կտան դպրոցի աշակերտներին անցնել ուսման այն կուրսը, որն անհրաժեշտ է ժամանակակից կրթված երիտասարդին։ «Այդ գիտելիքները կարող են բացել ցանկացած ինստիտուտի դռներ, ստանալ կրթություն և մասնագիտություն, աշխատել` հանուն ընտանիքի, ժողովրդի և երկրի բարեկեցության», – ասաց ՀԿԵ–ի ղեկավարը։

Նրա խոսքով` համագործակցությունը, որը ձևավորվել է ՀԿԵ–ի և Ֆիոլետովո գյուղի միջև, կշարունակվի, և հաջորդ տարի կարելի է որոշակի արդյունքների սպասել։

Լերմոնտովո և Ֆիոլետովո գյուղերը գրեթե ամբողջությամբ բնակեցված են ռուս մոլոկաններով։ Ֆիոլետովոն բացառիկ գյուղ է` 100 տոկոսանոց ռուս բնակչությամբ, այն հիմնադրվել է դեռևս XIX դարի սկզբում։ Գյուղի բնակիչներն ամբողջությամբ պահպանել են իրենց յուրօրինակ կենցաղը։ Ֆիոլետովոյում բնակվում են մոլոկաններ, որոնք հոգևոր քրիստոնեության տարատեսակներից մեկի հետևորդներն են։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով: