480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հյուսիսային պողոտայի շենքերն ամենասեյսմակայունն են Երևանում. նախարար
16:56
23 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հյուսիսային պողոտայի շենքերն ամենասեյսմակայունն են Երևանում, հայտարարեց ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ սեփական պատասխանատվությամբ, որ Հյուսիսային պողոտայի սեյսմակայունության հետ կապված բոլոր խոսակցություններն անհիմն են։ Ճարտարապետական և շինարարական լուծումների տեսակետից Հյուսիսային պողոտայի շենքերը Երևանի ամենահուսալի կառույցներն են», – երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` շենքերի մեծ մասը կառուցված է միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներից, պահպանվել են բոլոր նորմատիվները, այսպիսով` այդ շինությունները որևէ վտանգ չեն ներկայացնում սեյսմակայունության տեսակետից։

Պատասխանելով լրագրողների քննադատությանը Հյուսիսայի պողոտայի արտաքին տեսքի կապակցությամբ` նախարարն ասաց, որ Հյուսիսային պողոտան համարում է Հայաստանի քաղաքաշինության պատմության ամենանշանակալից էջերից մեկը։

«Սա ամենակարևոր քաղաքաշինական տարածաշրջանային նախագիծն է։ Եվ ինչպես ցանկացած խոշոր նախագիծ, այն չի կարող այսօր գնահատվել ըստ արժանվույն, այն կգնահատվի միայն 20–30 տարի հետո։ Հյուսիսային պողոտայի շինարարության շնորհիվ առանձնացվեցին մեծ տարածքներ, հետիոտնի համար նախատեսված գոտի։ Ժամանակի ընթացքում Հյուսիսային պողոտայի տարածքում կիրականացվի ուղղահայաց կանաչապատում», – ասաց նա։

Սկզբում Հյուսիսային պողոտայի կառուցման նախագծի մտադրության հեղինակը ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն էր 1900–ականներին։ Խորհրդային տարիներին պողոտայի նախագիծը չեղյալ հայտարարվեց, և միայն նախորդ դարի վերջում նախագծի մասին կրկին հիշեցին։ Ժամանակակից Հյուսիսայի պողոտայի փոխարեն մի քանի տարի առաջ կանգնած էին խարխլված սեփական տներ, որոնք գնեց կառավարությունը։ Շինարարության ծախսերը հոգացին մասնավոր ներդրողները։ Բազմաթիվ փորձագետներ նշում էին, որ նախագծի շահութաբերությունը կազմում է ավելի քան 200 տոկոս։ Երևանի Հյուսիսային պողոտայի շինարարական աշխատանքները սկսվել էին 2001թ.–ի աշնանը, իսկ առաջին հատվածը շահագործման էր հանձնվել 2006–ի մայիսին։ Պողոտայի նախագծով նախատեսվում էր կառուցել բնակելի տներ, գրասենյակներ, խանութներ, ռեստորաններ, ներդրումների ընդհանուր ծավալը նախատեսված էր 200–250 մլն դոլարի սահմանում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։