486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հանրապետության հրապարակում վառվեցին Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
21:34
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի  քաղաքապետ Տարոն Մարգարյանը երկուշաբթի հանդիսավոր արարողության ժամանակ վառեց Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը։

Միաժամանկ վառվեցին նաև Երևանի բոլոր վարչական շրջանների տոնածառերի լույսերը։

«Ուզում եմ շնորհավորել բոլոր երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ցանկանալ, որ 2015 թվականը մեր ընտանիքներում և երկրում թագավորի խաղաղությունն ու երջանկությունը»,–ասաց քաղաքապետը։

Միաժամակ, Մարգարյանը նշեց, որ դեկտեմբերի 26–ին, Ամանորի միջոցառումների շրջանակում,  երևանցիներին սպասվում է Կարապի լճի սառցադաշտի բացումը։

Տոնական հանդիսությունների անցկացման համար մայրաքաղաքի  ղեկավարությունը հատկացրել է 48 մլն. դրամ (ավելի քան 105 հազար ԱՄՆ դոլար)

Տոնական հրավառությունից հետո Հանրապետության հրապարակում մեկնարկեց հայկական շոու–բիզնեսի աստղերի համերգը, որ ընթացքում հանդես եկան Հայաստանի վաստակավոր արտիստ Անդրեն,Վարդան Բադալյանը, Նարեկ Բավեյանը, Սոնա Ռուբինյանը, Սոֆի Մխեյանը, Մաշա Մնջոյանը, «Երգ–երգոցի«նվագախումբը, մանկական «Արևիկ» համույթը։

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 31–ին ժամը 22.00–ից Հանրապետության հրապարակում կսկսվի տոնական համերգ, հունվարի 5–ին այստեղ նախատեսվում է մանկական համերգ` երաժշտական համույթների, հեքիաթների հերոսների, Ձմեռ պապի և Ձյունանուշի մասնակցությամբ, հունվարի 6–ին հրապարակում կանցկացվի միջոցառում` նվիրված Սուրբ Ծննդյան օրվան, իսկ հունվարի 13–ին ամանորյան հանդիսությունները կեզրափակվի հին նոր տարու դիմավորումով։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը:
11:12
22 Փետրվարի 2017
Ձմեռը զիջում է դիրքերը. սպասվում է մինչև 16 աստիճան տաքություն
Շուրջ երկու ամիս տևած սառնամանիքներից հետո Երևանում վերջապես սպասվում է դրական ջերմաստիճան։
19:50
21 Փետրվարի 2017
Երիտասարդ հայ տղան Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին մարդ փրկելու համար
Երիտասարդ Տիգրան Բաղդասարյանը Մոսկվայում արժանացել է «Բոցավառ սիրտ» մրցանակին, որը հանձնվում է երիտասարդ հերոսներին խիզախ արարքների համար։
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։