480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ դպրոցականներն աչքի են ընկել Ուրալի դաշնային համալսարանի նախագծում
12:21
22 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Խ. Աբովյանի անվան թիվ 1 դպրոցի բարձր դասարանցիները 2015 թ.–ի ձմռանը կայցելեն Ուրալի դաշնային համալսարան, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց բուհի մամուլի ծառայության ներկայացուցիչ Էդուարդ Նիկուլնիկովը։

««Թեստ–դրայվ Ուրալի դաշնային համալսարանում» նախագծի կայքում տեղադրվել է հեռակա փուլի հաղթողների երկար սպասված ցանկը։ 81 թիմեր, որոնք բաղկացած են 10–րդ և 11–րդ դասարանների աշակերտներից և ուղեկցող մանկավարժներից, կարող են ընկղմվել համալսարանի մթնոլորտում առաջիկա ձմեռային արձակուրդների ժամանակ։ Բացի ռուս դպրոցականներից, «թեստ–դրայվերների» թվում ներառվել են նաև 19 թիմեր Ղազախստանից և մեկական թիմ Հայաստանից և Ուզբեկստանից», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հայաստանցի հաղթողների թվում են Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի ներկայացուցիչները։ Մանկավարժ Մարիա Հանիսյանի գլխավորությամբ` նախագծի առկա փուլում ներառվել են Դավիթ Վարդանյանը, Անի Գևորգյանը և Հերմինե Մկրտչյանը։

Երեք ամիս շարունակ երեխաները ջանք չէին խնայում բաղձալի նպատակին հասնելու համար, նրանք թեստավորում էին անցնում մի քանի ուղղություններով, անդադար աշխատում էին, անհամբեր հետևում ինտերնետային քվեարկությանը և սպասում համալսարանի փորձագետների կարծիքին։

2015թ.–ի հունվարի 9–ին և 10–ին մեկնարկում է «Թեստ–դրայվ Ուրալի դաշնային համալսարանում» ակցիայի առկա փուլը։ Սա բացառիկ հնարավորություն է Մեծ Ուրալի և մերձավոր արտասահմանի դպրոցականների համար, նրանց հնարավորություն է ընձեռվում ընկղմվել ուսանողական մթնոլորտի մեջ, հասկանալ, թե ինչպես է ապրում ուսանողը։ Բացի այդ, երկու անմոռանալի օրերը  կօգնեն պատանի տաղանդներին կողմնորոշվել հետագա ուսման  վայրի հարցում։

«2015 թ.–ի թեստ–դրայվերների» ցանկում չհայտնված թիմերը դեռ կարող են ավելին իմանալ Ուրալի դաշնային համալսարանի ուսանողական կյանքի մասին։ Համալսարանն օրերս գործարկել է «Ինտերնետային թեստ–դրայվ» նախագիծը, որը ևս թույլ կտա դպրոցականներին ոչ միայն այցելել Ուրալի դաշնային համալսարան, այլ նաև դրսևորել ստեղծագործական և գիտական ներուժը։ Գրանցումը կտևի մինչև 2015 թ.–ի հունվարի 14–ը։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
10:30
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանում ձյան տեսքով տեղումներ են սպասվում
Հաջորդ շաբաթվանից Հայաստանի գրեթե ողջ տարածքում սպասվում են ձյան տեսքով տեղումներ։
16:57
02 Դեկտեմբերի 2016
«Շոկոլադի բանկը» քաղցրավենիք կհավաքի Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար
Նոր տարվա կապակցությամբ` Հայ օգնության ֆոնդն իրականցնում է «Շոկոլադի բանկ» նախաձեռնությունը` Գյումրիի տնակներում բնակվող երեխաների համար:
15:55
02 Դեկտեմբերի 2016
Արագածոտնի մարզում թույլ ձյուն է. Լարսի անցակետը փակ է
Դեկտեմբերի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
15:32
02 Դեկտեմբերի 2016
Քիմ Քարդաշյանը 2016 թ.-ին Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում է
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ներառվել է Instagram-ի ամենաճանաչված աստղերի հնգյակում:

12:33
02 Դեկտեմբերի 2016
Սեռական բնույթի գործողություններ են կատարվել 50-ամյա տղամարդու նկատմամբ Երևանում
50-ամյա տղամարդը հայտարարել է, որ 2 տղամարդիկ իր նկատմամբ սեռական բնույթի գործողություններ են կատարել:
20:26
01 Դեկտեմբերի 2016
Մառա Բաղդասարյանը հորն է ուղարկել դատարան իր փոխարեն
Սավյոլովի հաշտարար դատարանի նիստին չի ներկայացել մրցավազորդուհի Մառա Բաղդասարյանը։

19:40
01 Դեկտեմբերի 2016
Victoria’s Secret 2016 շոու (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Փարիզի Grand Palais–ում անցկացվել է Victoria's Secret Fashion Show 2016–ը։