486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
0
Եղանակը Երևանում
Հայ
UNISEF-ը բարձր է գնահատում Հայաստանի ձեռքբերումները իմունիզացիայի և մանկական մահացության կրճատման ոլորտում
13:10
20 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. UNISEF-ը բարձր է գնահատում Հայաստանի ձեռքբերումները իմունիզացիայի և մանկական մահացության կրճատման ոլորտում, նախօրեին ասել է UNISEF–ի հայկական գրասենյակի ներկայացուցչ Հենրիեթ Արենսը Հայաստանում UNISEF–ի գրասենյակի գործունեության 20–ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ընթացքում։

Նրա խոսքերով` անցած 20 տարվա ընթացքում UNISEF–ը, համագործակցելով Հայաստանի կառավարության հետ, բազմաթիվ բարեփոխումներ է իրականացրել երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում։

«Այդ ժամանակահատվածում մենք  մեծ հաջողությունների ենք հասել, մասնավորապես` իմունիզացիայի ոլորտում, Հայաստանում վերջին տարիների չի գրանցվել պոլիոմելիտի և կարմրախտի ոչ մի դեպք, և, որ ամենակարևորն է, Հայաստանում էապես նվազել է մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում մահացության մակարդակը», – ասել է Արենսը` նշելով, որ Հայաստանում լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում։

Նա նաև նշել է, որ լավագույն ցուցանիշներից մեկը, որին հասել է Հայաստանում ՄԱԿ–ի մանկական հիմնադրամը, երեխաների թվի աճն է, որոնք ներգրավված են հանրակրթական համակարգում, ինչն ավելի վաղ խնդիր էր երկրի համար։

«Այս հարցում հատկապես ողջունելի է այն փաստը, որ դպրոց են սկսել հաճախել նաև հաշմանդամ երեխաները... Մենք իսկապես շատ հաջողություններ ենք գրանցել անցած երկու տասնամյակի ընթացքում, սակայն դեռ շատ բան ունենք անելու», – ասել է Արենսը։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր հերթին կարևորել է մի քանի տարի առաջ գործարկված «Երեխան պետք է ապրի ընտանիքում» արշավը։
Նախարարի խոսքերով` այս նախագծի արդյունքում Հայաստանում գործող ինստիտուցիոնալ մարմինները հաջողությամբ հետևում են այդ ուղղությանը և առաջիկա տարիներին կշարունակեն այն իրականացնել` բեռնաթափելով մանկատներն ու նմանատիպ այլ հաստատությունները։

««Երեխան պետք է ապրի ընտանիքում», այս նշանաբանն է առաջնայինը։ Եվ հիմա մենք աշխատում ենք անհրաժեշտ իրավանորմատիվային բազայի պատրաստման ուղղությամբ, որը թույլ կտա բացել այլընտրանքային որդեգրման հաստատություններ, ինչպես նաև ավելացնել խնամակալ ընտանիքների թիվը», – նշել է Ասատրյանը։

Այս կապակցությամբ նա կարևորել է UNISEF–ի գործունեությունը Հայաստանում, որն աջակցում է կառավարությանը երեխաների հետ կապված խնդիրների լուծման հարցում։

«Համոզված եմ, որ մեր հետագա համագործակցությունը ևս կհանգեցնի շոշափելի արդյունքների այս ոլորտում», – եզրափակել է նախարարը։

Հայաստանում UNISEF–ի գրասենյակի 20–ամյա գործունեության տոնակատարությունը նվիրված է նաև Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ–ի կոնվենցիայի ընդունման 25–ամյակին, որը մարդու իրավունքների պաշտպանության ողջ պատմության ընթացքում ճանաչվել է ամենավավերացրած փաստաթուղթը։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետը, Հայաստանի միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:35
25 Փետրվարի 2017
Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա
Առջևում գարուն է, և շատ աղջիկներ ու կանայք մտածում եմ` ինչպես կարելի է ձերբազատվել ձմռան ընթացքում ձեռք բերած ավելորդ քաշից։
19:25
25 Փետրվարի 2017
Ավստրալիայում մատուցողուհին պոչից քաշելով ռեստորանից դուրս է հանել հսկա մողեսի (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորս օրում տեսանյութը դիտել է ավելի քան 310 հազար օգտատեր։
18:25
25 Փետրվարի 2017
Համեղ Պահք. հայկական պասուց կերակրատեսակների տասնյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշել է իր ընթերցողին ներկայացնել հայկական ավանդական խոհանոցի պասուց համեղ կերակրատեսակների լավագույն տասնյակը։
17:23
25 Փետրվարի 2017
Չեխիայում հայրերն արձակուրդ կունենան երեխայի ծնունդից հետո
Չեխական խորհրդարանը հավանություն է տվել երեխայի ծնունդից հետո հայրերի համար արձակուրդ սահմանելու որոշմանը:
16:25
25 Փետրվարի 2017
Երևանաբնակ տղամարդը ԱՄԷ–ում աշխատանքային շահագործման է ենթարկվել
Երևանաբնակ 38-ամյա տղամարդը Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքային շահագործման է ենթարկվել:
15:15
25 Փետրվարի 2017
Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։
14:25
25 Փետրվարի 2017
Հանգստյան օրերին տեղի կունենա այս տարվա առաջին արեգակնային խավարումը
Հանգստյան օրերին Երկիր մոլորակի բնակիչները կարող են դառնալ աստղագիտական եզակի երևույթներից մեկի`արեգակնային խավարման ականատեսը։
13:11
25 Փետրվարի 2017
Facebook-ի օգտատերերը հայտնում են խափանումների մասին
Ֆեյսբուքում խափանումներ են նկատվում:
20:06
23 Փետրվարի 2017
Գիտնականն ու զբոսավարն ընկել են գործող հրաբխի խառնարանը և ողջ են մնացել
Արգենտինացի գիտնական–հրաբխագետ Ռոդոլֆո Ալվարեսը (Rodolfo Alvarez) և նրա զբոսավարը ողջ են մնացել Նիկարագուայի Մասայա գործող հրաբխի խառնարանն ընկնելուց հետո։
10:25
23 Փետրվարի 2017
Հանրապետության տարածքում ջերմաստիճանը բարձրացել է
Ձմեռը, կարծես, չի ուզում զիջել դիրքերը, սակայն եղանակը տաքացել է։
20:41
22 Փետրվարի 2017
«Քարդաշյանների ընտանիք»–ի իսլանդական ծաղրանմանության գլխավոր հերոսները կատուներն են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իսլանդիայում «Քարդաշյանների ընտանիքը» ամերիկյան հեռուստաշոուի ծաղրանմանությունը համացանցային իսկական հիթ է դարձել։
19:01
22 Փետրվարի 2017
Սոցցանցերի հայկական տիրույթը լի է ծիծաղով Մեհրիբանի նշանակման կապակցությամբ
Սոցցանցերի հայ օգտատերերը նախօրեին բուռն քննարկում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի որոշումը: