486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Վառվել են Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակի տոնածառի լույսերը
10:39
20 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուրբաթ վառվել են  Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում տեղադրված տոնածառի լույսերը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Իտալիայի հարավում գտնվող Կալաբրի շրջանի իշխանությունների նվիրած եղևնին, որի բարձրությունը  25,5 մետր է, ընտրվել է այդ շրջանի լեռնային արգելավայրից։ «Անտառային գեղեցկուհու» ճյուղերի երկարությունը հասնում է 10 մետրի, բնի  տրամագիծը 55 մետր է։ Տոնածառը զարդարվել է քաղաք–պետության դեղնա–սպիտակ գույներով, իսկ  դեկտեմբերի 19–ին ճյուղերը լուսավորվել են էլեկտրական լամպերով։

Կաթոլիկ ավանդույթի համաձայն` եղևնու տակ կտեղադրվի, այսպես ասած, presepe` ամանորի մսուր, որը կներկայացնի Հիսուս Քրիստոսի ծննդյան հայտնի տեսարանը։ Վատիկանում տոնածառի տեղադրման ավանդույթը իր հայրենիքից բերել է Հռոմի պապ, լեհ Կառոլ Վոյտիլան։ Առաքելական գահին ընտրվելուց հետո` 1978 թվականից սկսած Եվրոպայի տարբեր երկրներն ու Իտալիայի շրջանները իրենց համար պատիվ են համարում  եղևնի նվիրել Վատիկանին։

«Ամանորի մսուրն ու եղևնին կախարդական, թանկարժեք խորհրդանիշ են մեր քրիստոնյա ընտանիքների համար», – ուրբաթ հայտարարել է Ֆրանցիսկոս Պապը` Վատիկանում ընդունելով Կալիբրիից և Վերոնայից ժամանած պաշտոնական պատվիրակություններին։

«Սակայն նրանք գերում են բոլոր մարդկանց, անգամ անհավատների սրտերը, քանի որ մեզ հիշեցնում են եղբայրության, մտերմության և ընկերության մասին, կոչ են անում կրկին բացահայտել պարզության և համերաշխության գեղեցկությունը։ Սա միասնության, համաձայնության և խաղաղության կոչ է։ Այն լույսի, հույսի և սիրո ուղերձ է», – ընդգծել է Հռոմի Պապը։

Վատիկանի տոնածառի լույսերը վառելու արարողությունն ավարտվել է Սուրբ Պետրոսի տաճարի գմբեթի և ճակատային մասի նոր լուսավորության համակարգի գործարկմամբ, որը գործում է էներգախնայող տեխնոլոգիայի հիման վրա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել: