481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանցի երիտասարդ աշխատանքային միգրանտների մոտ 92 տոկոսը նախընտրում է Ռուսաստանը. հարցում
20:17
19 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանցի երիտասարդ աշխատանքային միգրանտների մոտ 92 տոկոսը նախընտրում է աշխատել Ռուսաստանում, վկայում են Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի և Երիտասարդական հետազոտությունների ինստիտուտի (ԵՀԻ) անցկացրած հարցման արդյունքները։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են «Հայաստանի երիտասարդության զբաղվածության խնդիրները» թեմայով զեկույցում, որն ուրբաթ ներկայացվել էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության փորձագետների կողմից։

«Սոցիոլոգիական հարցմանը մասնակցել է 1577 երիտասարդ (59 տոկոսը տղամարդիկ և 41 տոկոսը կանայք)։ Միաժամանակ հարցվածների շրջանում կային նաև մարդիկ, ովքեր արդեն մեկնել են այլ երկրներ գումար վաստակելու նպատակով»,  – նշվում է զեկույցում։

Ուսումնասիրության տվյալներով` 2 տոկոսը գումար վաստակելու նպատակով մեկնել է Ուկրաինա, ևս 2 տոկոսը` եվրոպական երկրներ։ 4 տոկոսը` այլ պետություններ։

Հարցումը վկայում է, որ հարցվածների 61 տոկոսը, ովքեր ցանկանում են հեռանալ Հայաստանից, տղամարդիկ են, 39 տոկոսը` կանայք։ Հարցվածների 15 տոկոսը 16–20 տարեկան են, 46 տոկոսը` 21–25 տարեկան է և 39 տոկոսը` 26–30 տարեկան։

Արտերկրում աշխատած հարցվածների 75 տոկոսը աշխատել է ոչ իր մասնագիտությամբ։

Զեկույցի համաձայն` Հայաստանի բոլոր մարզերում անցկացվել են հարցումներ հայ երիտասարդների միգրացիոն ներուժը բացահայտելու համար։ Հարցման արդյունքներով` գործազուրկների 25 տոկոսը չի ցանկանում հեռանալ Հայաստանից` օտար երկրում աշխատանք գտնելու նպատակով, 50 տոկոսը նախատեսում է, որ երբևէ կհեռանա Հայաստանից, 15 տոկոսը համոզված է, որ պարտադիր կհեռանա, իսկ 7 տոկոսն արդեն քայլեր է ձեռնարկում` աշխատանքային միգրացիայի նպատակով։

«Հայաստանի գործազուրկ երիտասարդների 75 տոկոսը մտածում է օտար երկրում աշխատանք գտնելու մասին», – նշվում է զեկույցում։
Հարցումն անցկացվել է ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի աջակցությամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։