486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-3
Եղանակը Երևանում
Հայ
Անցնող տարին բավականին լարված էր հայ լրագրողների համար. փորձագետ
16:00
19 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Անցնող տարին հայկական մամուլի և լրագրողների համար բավականին լարված էր, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Կարծում եմ, որ 2014թ.–ը բավականին լարված էր լրագրողների և մամուլի համար, թեև ի տարբերություն նախորդ տարվա` այն ընտրովի չէր», – նշեց Մելիքյանը։

2013թ.–ին Հայաստանում նախագահի ընտրություն անցկացվեց, որի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվեց։

Մելիքյանը նշեց, որ 2014թ.–ի առաջին երեք եռամսյակի ընթացքում Հայաստանում արձանագրվել է լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության յոթ դեպք, և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` իրավիճակն այդ հարցում չի փոխվել։

Կոմիտեի նախագահի խոսքով` 2014թ.–ի ինը ամսում բացահայտվել է մամուլի վրա իրականացված տարբեր տեսակի ճնշման 37 դեպք (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 49 դեպքի համեմատ), տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքների խախտման 11 դեպք (2013 թ.–ին գրանցվել է վեց դեպք)։

«Եթե խոսենք հայկական մամուլին վերաբերող օրենսդրական նախաձեռնությունների մասին, ապա հարկավոր է հիշել 2014թ.–ի սկզբում քննարկվող «ֆեյքերի» դեմ տխրահռչակ օրինագիծը, որի օգնությամբ փորձ էր արվում սահմանափակել կամ, ինչպես նշում էին օրինագծի հեղինակները, կարգավորել հարաբերությունները օգտատերերի և մամուլի միջև», – ավելացրեց Մելիքյանը։

Նրա խոսքով` այդ օրինագծի դեմ համախմբվեցին հասարակությունն ու լրագրողական հանրությունը։ «Սա այն դրական օրինակներից է, երբ ռեգրեսիվ օրինագիծը չընդունվեց հասարակության և մամուլի ճնշման պատճառով», – ասաց Մելիքյանը։

«Իմ տվյալներով` այդ օրինագծի քննարկումը հետաձգվեց սկզբում մեկ ամսով, հետո անորոշ ժամկետով, մինչև հեղինակները չգիտակցեցին օրինագծի անիմաստ լինելն ու չհասկացան, որ այն խոչընդոտում է խոսքի ազատությանը», – ավելացրեց նա։

Տարեսկզբին ներկայացված օրինագիծը, հեղինակների կարծիքով, ուղղված էր մամուլում զրպարտող հրապարակումների դեմ պայքարին` վկայակոչելով սոցցանցերի կեղծ հաշիվները։ Փաստաթուղթը պատասխանատվություն է նախատեսում «ֆեյքերի» հրապարակումների և մեկնաբանությունների տարածման համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:45
21 Փետրվարի 2017
Դուբայում քննում են ռուս մոդելի վտանգավոր հնարքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դուբայի Cayan Group դեվելոփեր–ընկերությունը շարունակում է իրավաբանական հետապնդումը ռուսաստանցի մոդելի նկատմամբ:
15:00
20 Փետրվարի 2017
Հայտնի են մանրամասներ Արմավիրում դպրոցականների թունավորման դեպքով
Այսօր Արմավիրի մարզի Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
10:55
20 Փետրվարի 2017
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 10–15 աստիճանով
Երկար սպասված գարունը սարերի հետևում չէ։
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։