481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանները նվերներ են ստացել Մոսկվայի կառավարությունից
21:08
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվայի համար  մարտերին, դրանցում հայերի դերին, ինչպես նաև ՀՄՊ–ի հերոսական այլ էջերին նվիրված Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասնակցությամբ կլոր սեղան է անցկացվել Երևանի «Մոսկվայի տան» ՄՄԳԿ–ում։

«Մեզ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ «Մոսկվայի տանը»։ Արդեն ութերորդ տարին է, ինչ մենք հանդիպում ենք նույն օրը։ Մենք ձեզ շնորհակալության ջերմ խոսքեր ենք ասում ոչ միայն մեր անունից, այլ նաև Մոսկվայի կառավարության անունից, որի շնորհիվ անցկացվում են մեր միջոցառումները։ Մենք շնորհակալ ենք ձեզ մեր ներկայի և ապագայի համար պայքարելու համար»,– հինգշաբթի հանդիպմանն ասաց «Մոսկվայի տան» գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանը` վետերաններին մաղթելով առողջությունը և երկար տարիների կյանք։

Հայաստանի վետերանների միության նախագահի տեղակալ Միխայիլ Ստեփանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց ՄՄԳԿ–ի ղեկավարությանը և Մոսկվայի կառավարությանը վետերաններին ցուցաբերվող աջակցության համար։

Խոսելով Մոսկվայի համար մղված մարտերի և այդ իրադարձություններում հայերի դերի մասին` Ստեփանյանը նկատեց, որ խորհրդային զորքերի կազմում կռվել են հազարավոր հայեր, որոնցից քսանը դիվիզիայի հրամանատարներ են եղել։ «Մոսկվայի համար մղված մարտերում տարած հաղթանակը չափազանց կարևոր է ռազմական գործողությունների հետագա զարգացման և ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի տեսանկյունից»,– ասաց նա։

Վետերանների միության փոխնախագահն անդրադարձավ նաև հայ–ռուսական հարաբերություններին` դրանք անվանելով «հետխորհրդային տարածքում համագործակցության ամենահաջող մոդել»։ Ըստ նրա, Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական և ռազմաքաղաքական փոխգործակցությունը Հայաստանի երկարամյա անվտանգության վստահություն է ներշնչում։

Կլոր սեղանի մասնակիցները լռության րոպեով հարգեցին Հայրենական մեծ պատերազմի բոլոր զոհերի հիշատակը։

Ամանորին ընդառաջ, Կլոր սեղանի մասնակից վետերաններին փոխանցվեցին Մոսկվայի կառավարության ավանդական նվերը` մթերային ապրանքներ ։

Մոսկվայի մարտը (30 սեպտեմբերի 1941թ. – 20 ապրիլի 1942թ.) Երկրորդ համաշխարհային պատերազմի կարևորագույն իրադարձություններից է։ Մոսկվայի մարտում տարած հաղթանակը տապալեց «կայծակնային պատերազմի» հիտլերյան ծրագիրը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:04
27 Մայիսի 2017
Ի՞նչ է նշանակում ձեր փոքրիկի ծննդյան ժամը
Երեխայի լույս աշխարհ գալու ժամը մեծ ազդեցություն է ունենում ապագայում նրա անձի ձևավորման վրա։
15:28
27 Մայիսի 2017
3 նիհարեցնող և օգտակար ամառային կոկտեյլներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ամռանը հաշված օրեր են մնացել, և եթե ցանկանում եք շտկել ձեր կազմվածքը, կարող եք ամառային կոկտեյլներ խմել նախաճաշին:
19:14
26 Մայիսի 2017
Երևանում վրաերթի ենթարկված 4-ամյա տղան վիրահատվում է
Այսօր Երևանի Բագրատունյաց փողոցում բեռնատարի կողմից վրաերթի ենթարկված 4–ամյա փոքրիկը վիրահատվում է:
12:14
26 Մայիսի 2017
Ինքնաթիռում ծխելը` 9 տարվա ազատազրկման պատճառ
2015 թ-ին բրիտանացի Ջոն Կոկսը ինքնաթիռում հրդեհի պատճառ էր դարձել` ծխելով զուգարանում:
11:45
26 Մայիսի 2017
«Поедем, поедим!»–ն եկել է Հայաստան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ռուսական НТВ հեռուստաալիքի  «Поедем, поедим!» հաղորդման թողարկումներից մեկը նվիրված կլինի Հայաստանին։

14:52
25 Մայիսի 2017
ggTaxi–ն առաջարկում է հաճախորդներին ակտիվացնել Heno պրոմոկոդն ու զեղչ ստանալ
ggTaxi–ն իր հաճախորդներին առաջարկում է ակտիվացնել Heno պրոմոկոդն և ուղևորափոխադրման համար 200 դրամ զեղչ ստանալ:
12:56
25 Մայիսի 2017
12 ժամ ջուր չի լինի Գյումրու որոշ շրջաններում
Գյումրիում վթարային ջրանջատում է նախատեսված։
10:15
25 Մայիսի 2017
ԱՄՆ–ի Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգում գտնվող Միրթլ Բիչ քաղաքը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
14:06
24 Մայիսի 2017
Քիմ Քարդաշյանի մայրն ու քույրը մրցակցում են Քիմի և Քանյեի երեխայի փոխնակ մայրը դառնալու իրավունքի համար (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Քիմը նշել է, որ նա և Քանյեն ցանկանում են երրորդ երեխան ունենալ, սակայն առողջական խնդիրների պատճառով Քիմն ինքը չի կարող կրել փոքրիկին:
11:54
24 Մայիսի 2017
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Նոր Նորքում
Վթարային ջրանջատում կիրականացվի Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։
10:59
24 Մայիսի 2017
Հայտնի են նոր մանրամասներ ՀՀ–ում վաճառված ադրբեջանական խնձորների իրական ծագման մասին
Ադրբեջանական ծագմամբ խնձորների թեման դեռևս չի փակվել: