478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Լույս է տեսել Հայրենական մեծ պատերազմի վետերան և ԴՈՍԱԱՖ–ի նախկին ղեկավար Արտաշես Ղազարյանի կենսագրական գիրքը
20:33
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայրենական մեծ պատերազմի, ԴՈՍԱԱՖ–ի նախկին ղեկավար Արտաշես Ղազարյանի կենսագրական գիրքը  լույս տեսել Երևանում։

 Գրքի շնորհանդեսը կայացավ հինգշաբթի Եվրասիական տնտեսական ակումբի կլոր սեղանի ժամանակ։

«Գիրքը Հայրենական մեծ պատերազմի հերոս, գնդապետ Արտաշես Ղազարյանի մասին, մարդ, ով պարգևատրվել է Լենինի շքանշանով, Մարտական Կարմիր խաչի երեք շքանշաններով, պետական այլ պարգևներով. իր ազնիվ, անշահախնդիր ռազմական ծառայության համար»,– ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական–վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը։

Արտաշես Ղազարյանի որդու` գրքի կազմող Էդուարդ Ղազարյանի խոսքով, կենսագրությունում ընդգրկված են հիմնականում իր հոր հուշերը սեփական ձեռագրից։

«Կարդալով դրանք` ես հասկացա, որ այնտեղ պատմվում է մարդկանց մասին, ովքեր ապրել և աշխատել են 20–րդ դարում և անկեղծորեն ծառայել են իրենց երկրին։ Նրանք շատ են գնահատել ժողովուրդների բարեկամությունը, անկեղծ և բարեկիրթ մարդիկ էին»,– ասաց Ղազարյանը։

Նա հույս հայտնեց, որ այդ գիրքն օրինակ կծառայի ապագա սերունդներին, և կարող է, որ ինչ–որ մեկը դրանից իր համար կքաղի օգտակարն ու պիտանին ։

Հայաստանի վետերանների միության փոխնախագահ գնդապետ Միխայիլ Ստեփանյանի խոսքով, Արտաշես Ղազարյանը երկար, հետաքրքիր և հագեցած կյանք է ապրել։

«Նրա հուշերի գիրքն անցած աշխատանքային և մարտական ճանապարհի յուրօրինակ հաշվետվություն է։ Դա հիրավի վերապրած սիմֆոնիայի մարդկային ընկալման մի հսկայական շերտ է, որն այսօր հասկանալի չէ մեր մտքի համար։ Նրա կյանքը մեծ հայի սխրանք է, և ինձ` որպեզ զինվորականի, ով արդեն 62 տարի համազգեստ է կրում, առանձնակի հաճելի է նշել, որ մեր հարգելի Արտաշես Ավագովիչն այսքան ջերմ և արժանապատվորեն է գրում իր զինակից ընկերների մասին և ոչ միայն»,– նշեց Ստեփանյանը։

Արտաշես Ավագի Ղազարյանը (1903-1990) ռազմական ծառայությունը սկսել է 1920 թվականին, ծառայել է Կարմիր բանակում ավելի քան 50 տարի։ Ծառայել է Կուբանի և Հեռավոր Արևելքի կազակական զորքերում, Անդրկովկասյան ռազմական օկրուգում։ Որպես դիվիզիայի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ մասնակցել է Կովկասի պաշտպանությանը Մալգոբեկ և Գրոզնի քաղաքներում։ Ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերի Գլխավոր շտաբում։ ՀՄՊ–ի ավարտից հետո եղել է Անդրկովկասյան ՌՕ մարտական պատրաստվածության և գվարդիական 7–րդ բանակի բաժնի պետ։ 1957-1975 թվականներին գնդապետ Ղազարյանը եղել է Հայաստանի ԴՈՍԱԱՖ–ի ԿԿ պետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: