487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության կենտրոնում 2014թ.–ին ՄԻԱՎ վարակի ավելի քան 300 դեպք է գրանցվել. փորձագետ
15:49
18 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի ԱՆ մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնը 2014թ.–ին ՄԻԱՎ վարակի 305 դեպք է գրանցել, հինգշաբթի լրագրողներին ասաց կենտրոնի աշխատակից Հովհաննես Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս տարվա դեկտեմբերի 1–ի դրությամբ արձանագրվել է խլամիդիոզի 2018 դեպք և տրիխոմոնիազի շուրջ 4030 դեպք։

«Հայաստանում վերջին տարիներին նկատվում է սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների դեպքերի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ընդլայնվել է հիվանդացության դեպքերը բացահայտելու հնարավորություն ընձեռող ծառայությունների ցանկը», – ասաց Հովհաննիսյանը։

Փորձագետի խոսքով` Հայաստանում ՄԻԱՎ վարակակիրները վախենում են խոսել այդ մասին, քանի որ գտնվում են մշտական ճնշման տակ։ «Օրինակ` Սպիտակում բնակվող ՄԻԱՎ վարակակիրը կարող է բուժում ստանալ Վանաձորում և հակառակը, քանի որ նա ամաչում և վախենում է բուժվել իր քաղաքում», – նշեց Հովհաննիսյանը։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով միջազգային դաշինքի Արևելյան Եվրոպայի նախագծի մենեջեր Լեսիա Խմելն իր հերթին նշեց, որ տարածաշրջանում ՄԻԱՎ վարակի համաճարակի տարածումն իսկապես շարունակվում է։ Սակայն ՄԱԿ–ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի հարցերով միասնական ծրագրի (UNAIDS) զեկույցի համաձայն` 2005–2013թթ.–ին ՄԻԱՎ վարակների թիվն ավելացել է 5 տոկոսով։

ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալներով` Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի կրողներն են մեծահասակ բնակչության 0,2 տոկոսը։ 2014թ.–ի դեկտեմբերի 1–ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 1924 դեպք, որից 983 մարդկանց մոտ (255 կին, 21 երեխա) ախտորոշվել է ՁԻԱՀ։ Հայաստանում, հաշվարկային տվյալներով, բնակվում է 3700 ՄԻԱՎ վարակակիր։

1988թ.–ին Հայաստանում ՄԻԱՎ վարակի առաջին դեպքի բացահայտումից հետո երկրում գրանցվել է մահացության 413 դեպք։ ՄԻԱՎ վարակի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Շիրակի և Լոռու մարզերում, Երևանում և Արմավիրի մարզում։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:58
12 Նոյեմբերի 2017
Apple–ը iPhone–ների միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել
Apple–ը iPhone–ի օգտատերերի միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել:
21:29
11 Նոյեմբերի 2017
Գրադսկին բացառիկ է համարել Զաալի Սարգսյանի կատարած ցատկը «Ձայնը» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Զաալի Սարգսյանը զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 6–րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում։
19:27
11 Նոյեմբերի 2017
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։
18:06
11 Նոյեմբերի 2017
Աստղային դիետոլոգը դիետիկ լատտեի բաղադրատոմս է ներկայացրել
Առողջ ապրելակերպի կողմնակիցները վաղուց հրաժարվել են սուրճից, որի եփելու առավոտյան ծիսակարգն ինքնին դարձել է կախվածություն, ինչից, սակայն, շատ հեշտ է ազատվել։
16:57
11 Նոյեմբերի 2017
Հայտնի են քաղցկեղը կանխարգելող մթերքները
Բացահայտվել են քաղցկեղը կանխարգելող մթերքները։
15:47
11 Նոյեմբերի 2017
Ինչպիսին է լինելու ապագայի հայկական խոհանոցն ըստ հայտնի հայ շեֆ խոհարարի
Հայազգի ռուսաստանաբնակ շեֆ խոհարարը պատմել է ապագայի հայկական խոհանոցի իր տեսլականի մասին:
14:12
11 Նոյեմբերի 2017
Ազնավուր. եթե ողջ աշխարհը ճանաչեր հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստ կարող էր չլինել
Գլոբալ հրեական առցանց կենտրոնը գրել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին:
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....