-3
Եղանակը Երևանում
Հայ
Ռուս–Հայկական (Սլավոնական) համալսարանը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների օտարերկրացի ուսանողների բաժնեմասով QS հնգյակում է
18:54
17 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանական QS Quacquarelli Symonds ընկերությունը և «Ռոսիո սեգդոնյա» ՄԼԳ–ի «Սոցիալական նավիգատորը» ներկայացրել են QS համալսարանների առաջին վարկանիշի ռուսականացված տարբերակը, որն ընդգրկում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների բուհերը։

 «Մենք ուսումնասիրել ենք 368 համլասարաններ, որոնցից 255–ը նախկինում երբեք չեն հայտնվել մեր վարկանիշներում, և դրանցից 18–ը Թոփ–100–ում են։ Նախագծի զարագցմանը զուգընթաց մենք համագործակցության զարգացում ենք ակնկալում այս դինամիկ տարածաշրջանի էլ ավելի մեծ թվով հավակնոտ բուհերի հետ»,– ասել է QS հետազոտական դեպարտամենտի ղեկավար Բեն Սաուտերը։

Համալսարանների վարկանիշում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 30 զարգացող երկրներ` Ալբանիան, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Բոսնիան և Հեևցեգովինան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիայի Հանրապետությունը, Էստոնիան, Հունգարիան, Վրաստանը, Ղազախստանը, Կոսովոն, Ղրղզստանի Հանրապետությունը, Լատվիան, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Սերբիան, Սլովակիան, Սլովենիան, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան, Ուզբեկստանը, Ուկրաինան։

Վարկանիշը գլխավորում է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գերակշռող է վարկանիշում 26 համալսարաններով։ Նովոսիբիրսկի պետական համալսարանը կիսել է երկրորդ տեղը Չեխիայի Կարլովի համալսարանի հետ։

QS վարկանիշում տարածաշրջանի լավագույն ուսումնական հաստատությունները սահմանվել են ինը չափանիշների հիման վրա։

– գիտական հեղինակություն (30% հաշվարկվում է ակադեմիկոսների միջազգային հարցման հիման վրա)

– հեղինակությունը գործատուների շրջանում (20% հաշվարկվում է գործատուների միջազգային հարցման հիման վրա)

– պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հարաբերակցություն (15% համալսարանների և բաց աղբյուրների տվյալներ)

– արտասահմանյան պրոֆեսորադասախոսական կազմի բաժնեմաս (25% համալսարանների և բաց աղբյուրների տվյալներ)

–օտարերկրացի ուսանողների բաժնեմաս (2,5% համալսարանների և բաց աղբյուրների տվյալներ)

– պրոֆեսորադասախոսական կազմի հրապարակումների ակտիվություն (10% յուրաքանչյուր դասախոսին բաժին ընկնող հրապարակված հոդվածների թիվը, որը հաշվարկվում է Scopus/Elsevier–ի տվյալների հիման վրա)։

– հրապարակումների գիտական մեջբերումները (5% մեկ հոդվածին բաժին ընկած մեջբերումների թիվը, որը հաշվարկվում է Scopus/Elsevier–ի տվյալների հիման վրա)

– գիտական աստիճանով աշխատողների բաժնեմասը (5% համալսարանների և բաց աղբյուրների տվյալները)

– ինտերնետ–ռեսուրսների արդյունավետություն (10%, Webometrics վարկանիշի տվյալները)

Լավագույն հինգ համալսարաններն օտարեկրկացի ուսանողների բաժնեմասով` Հունգարիայի Սեմելվեյս համալսարան (բժշկական), Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարան, Ռուս–Հայկական (Սլավոնական) պետական համալսարան (Հայաստան), Կարազինի անվան համալսարան (Ուկրաինա) և Տոմսկի կառավարման համակարգերի և ռադիոէլեկտրոնիկայի պետական համալսարան (Ռուսաստան)։

Գործատուների շրջանում հեղինակությամբ առաջատար են Մ.Վ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանը, Չեխիայի տեխնիկական համալսարանը Պրահայում, Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանը, Վարշավայի համալսարանը և Մերձավորարևելյան տեխնիկական համալսարանը (Թուրքիա)։

«Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համալսարանները սկսում են ավելի մեծ լումա ներդնել միջազգային բարձրագույն կրթության մեջ։ Այսօր նրանք ոչ միայն չեն մրցակցում ազգային կամ տարածաշրջանային մակարդակով, այլ նաև մտնում են միջազգային ասպարեզ` խթանելով նորարարություններ և առաջ տանելով իրենց ուժեղ կողմերը ինչպես երբեք նախկինում։ Որպես հետևանք` դրանք ավելի գրավիչ են դառնում ամբողջ աշխարհի ուսանողների համար»,– ընդգծել է Բեն Սաուտերը։

QS Quacquarelli Symonds բրիտանական ընկերությունը QS World University Rankings վարկանիշներ է հրապարակում արդեն ավելի քան տասը տարի։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը: