486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանցի դպրոցականների շրջանում Լերմոնտովի ստեղծագործությունների լավագույն ընթերցանության մրցույթ է անցկացվել. «Մոսկվայի տանը»
21:02
12 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսերեն դասարաններ ունեցող երևանյան դպրոցների աշակերտների շրջանում Մ. Յու. Լերմոնտովի ստեղծագործությունների լավագույն ընթերցանության մրցույթ է անցկացվել ուրբաթ Երևանի «Մոսկվայի տուն» գործարար–մշակութային կենտրոնում։

Միջոցառումն անցկացվել է Մոսկվայի արտաքին–տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի և ՌԴ կինոֆիլմերի պետական հիմնադրամի աջակցությամբ և նվիրված էր մեծանուն ռուս բանաստեղծի 200–ամյակին։

Մրցույթին մասնակցել են 12 դպրոցականներ, ովքեր ներկայացրել են Լերմոնտովի մեկական ստեղծագործություն` իրենց ընտրությամբ։ Ժյուրիի կազմում ներառվել են Վանաձորի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, Մոսկվայի տան գլխավոր տնօրեն Արմինե Թութունջյանը, ՌԴ կինոֆիլմերի պետական հիմնադրամի հավաքածուների հանրաճանաչության բաժնի պետ Սվետլանա Կուլկովան և Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Յակով Զարգարյանը։

«Ինձ շատ է ուրախացրել այն փաստը, որ երեխաները Լերմոնտովի ստեղծագործությունների նկատմամբ ժամանակակից հայացք ունեն», – ասաց Վահե Շահվերդյանը` շնորհավորելով մրցույթի բոլոր մասնակիցներին։ «Ցանկանում եմ, որպեսզի պոեզիայի զգացումը միշտ ձեզ հետ լինի` անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն եք ընտրելու», – ավելացրեց նա։

Մրցույթի արդյունքում երրորդ տեղը զբաղեցրեց թիվ 124 դպրոցի աշակերտուհի Օլգա Մորոզովան, երկրորդ տեղը` թիվ 7 դպրոցի աշակերտներ Արթուր Մարտիրոսյանը և Էրիկ Մարուխյանը, իսկ առաջին տեղն է զբաղեցրել թիվ 176 դպրոցի աշակերտ Անդրեյ Մելքումյանը։ Հաղթողներն արժանացան արժեքավոր նվերների։ Ժյուրիի հատուկ մրցանակին արժանացավ թիվ 8 դպրոցի աշակերտ Ռոբերտ Ասատրյանը։

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան նվերներ ՌԴ կինոֆիլմերի պետական հիմնադրամի կողմից, հաղորդում է Մոսկվայի տան մամուլի ծառայությունը։–0–


 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։