487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Հանուն ընտանիքի» համահայկական դաշինք է ստեղծվել
17:33
12 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում «Հանուն ընտանիքի» համահայկական դաշինք է ստեղծվել։

Դաշինքի գործունեությունը, որի ձևավորման մասին հայտարարվել էր ուրբաթ Երևանում կայացած «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները,  դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողովի ընթացքում, նպատակաուղղված է ընտանեկան, հոգևոր և ազգային արժեքների պահպանմանը։

Դաշինքի հիմնադիր և համաժողովի կազմակերպիչ, Համահայկական ծնողկոմիտեի նախագահ Արման Բոշյանի խոսքերով` նոր դաշինքում ներառվել են հասարակական կազմակերպությունների և յոթ քաղաքական կուսակցությունների մոտ 100 ներկայացուցիչներ։

Դաշինքի գործունեությունը ողջունում են Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի կազմակերպությունները, որոնք պաշտպանում են ընտանիքն ու ազգային–հոգևոր արժեհամակարգը։ Օտարերկրյա կազմակերպությունները ցանկություն են հայտնել դաշինքի հետ ստորագրել համագործակցության հուշագիր։

«Այսօր ընթանում է անբարոյականության ակտիվ քարոզ, որն ուղղված է մեր արժեքների և ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանը։ Բնական է, որ այդ ամենը ֆինանսավորում են մեր թշնամիները` քողարկվելով տարբեր ՀԿ–ների տակ։ Մեր նպատակն է դիմակայել այդ քայքայիչ քարոզին և պաշտպանել մեր երեխաներին դրա կործանարար հետևանքներից», – ասաց Բոշյանը համաժողովի ընթացքում։

Նրա խոսքերով` կործանարար ազդեցություն է ունենում, մասնավորապես, «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքը։ Բոշյանը պարզաբանեց, որ արդեն մեկ տարի է անցել այդ օրենքում փոփոխություններ կատարելու որոշումից հետո։ Ենթադրվում էր, որ այդ ժամանակահատվածում մասնագետներն ու փորձագետները փոփոխություններ կկատարեն խնդրահարույց դրույթներում, սակայն այս կապակցությամբ դեռ որևէ հրապարակային քննարկում չի կազմակերպել։

2013 թ.–ի մայիսի 20–ին Հայաստանում ընդունված «Տղամարդկանց և կանանց հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման մասին» օրենքի տերմինաբանությունը բուռն հասարակական արձագանք առաջացրեց։ Խոսքը, մասնավորապես, «գենդեր» տերմինին տրված սահմանման մասին է` «տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ»։

Բոշյանն ընդծեց, որ շուտով նոր դաշինքի ներկայացուցիչները նամակ կհղեն ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին` պահանջելով փոփոխություններ կատարել «Ընտանեկան բռնության կանխման մասին» օրինագծում, որը ներկայացվել էր դեկտեմբերին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության դաշինք» ՀԿ–ի կողմից։

«Նամակում մենք, մասնավորապես, պահանջում ենք  օրենքներ ընդունել այլասերման քարոզից մեր երեխաներին պաշտպանելու, Հայաստանում «Ընտանեկան բռնության կանխման մասին» օրենքի քողարկման ներքո պատանեկան արդարադատության ընդունումը թույլ չտալու համար», – ասաց Բոշյանը։

Նա նաև ավելացեց, որ դաշինքը կառաջարկի օրենսդրորեն արգելել հղիության դադարեցումն ու աջակցել բազմազավակ ընտանիքներին։

Բոշյանն ընդգծեց, որ Հայաստանում պատանեկան արդարադատության ակտիվ լոբբինգ է ընթանում, որը հակասում է հայկական ընտանեկան արժեքներին։ Նա նաև մեկնաբանել է ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերի խոսքերը, ով վերջերս մտահոգություն էր հայտնել Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված վիճակի կապակցությամբ։

«Չեմ կարող հասկանալ` ինչու՞ Հայաստանում ընտանեկան բռնության հետ կապված իրավիճակի կապակցությամբ մտահոգված են այն երկրները, որտեղ ընտանեկան բռնության մակարդակը տասնյակ անգամ գերազանցում է Հայաստանի ցուցանիշները։ Ինչ վերաբերում է ԱՄՆ–ի դեսպանին, ապա ես խորհուրդ եմ տալիս նրան զբաղվել սեփական պետության ներքին խնդիրներով», – ասաց նա։

Հայաստան դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի իշխանությունները ֆինանսավորման դիմաց ենթարկվում են արևմտյան կազմակերպությունների պահանջներին։ «Այսօր մենք կանգնած ենք մեծ վտանգի առաջ, մենք պետք է գործենք միասին և փրկենք մեր երեխաներին», – ասաց Սարգսյանը։

Համահայկական ծնողական կոմիտեի ներկայացուցիչ Հայկ Այվազյանը իր զեկույցում նշել է, որ Հայաստանում գրանցվող ընտանեկան բռնության եզակի դեպքերը շատ են ուռճացվում ԶԼՄ–ներում և որոշ հասարակական կազմակերպությունների կողմից` երիտասարդ կանանց շրջանում տպավորություն ստեղծելով, թե ամուսինը բռնապետ է, իսկ ընտանիքը` բռնության որջ։

«Օրենսդրական բարեփոխումները, որոնք մեզ առաջարկում են Արևմուտքի կողմից ֆինանսավորվող կազմակերպություններն, ամբողջովին քայքայում են ընտանիքի ինստիտուտի հասկացությունը։ Առաջարկված դրույթների համաձայն` ընտանիք կարող են համարվել անգամ այն զույգերը, ովքեր մշտական սեքսուալ կապի մեջ են գտնվում։ Այսինքն, ստացվում է այնպես, որ թեթևաբարո կնոջ հետ պարբերական կապը հավասարեցվում է ամուսնության ավանդական հասկացության հետ», – նշեց Այվազյանը։

«Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները,  դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով ամենամյա համաժողովն անցկացվել է Երևանի Թեքեյանի անվան կենտրոնի մեծ սրահում։ Համաժողովին մասնակցել են հասարակական, քաղաքական կազմակերպությունների, Հայ Առաքելական Եկեղեցու, Ռուսաստանի և Ղազախստանի դեսպանատների ներկայացուցիչները։ Համաժողովի ընթացքում կազմակերպվելպ են օնլայն միացումներ Ֆրանսիայի, Ռուսաստանի և Գերմանիայի փորձագետների հետ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։