486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի Կոմիտասի արձանը
12:55
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015թ.–ի ամռանը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի կապակցությամբ Սանկտ Պետերբուրգում կտեղադրվի մեծն Կոմիտաս Վարդապետի արձանը, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգում այցելել է անվանի քանդակագործ Լևոն Բեյբությանի արվեստանոց, որտեղ ծանոթացել է Կոմիտաս Վարդապետի արձանի կերտման աշխատանքներին, որոնք ընթանում են Երևան - Սանկտ Պետերբուրգ համագործակցության շրջանակում։

Քանդակագործի խոսքով` բնական քարից տաշված երեքմետրանոց արձանը նախատեսվում է տեղադրել Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական պուրակում, որն առաջիկայում անվանակոչվելու է Երևանյան պուրակ։

Այս կապակցությամբ Մարգարյանը նշել է, որ ապագա Երևանյան պուրակում մեծն Կոմիտաս Վարդապետի արձանի տեղադրումը, որտեղ այժմ առկա է նաև հայկական խաչքարը, յուրովի խթան կհանդիսանա պուրակը տեղի հայության համար ինքնատիպ ուխտատեղի վերածելու համար:

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869թ.–ի սեպտեմբերի 26–ին Օսմանյան կայսրության Քյոթահիա քաղաքում։ Երաժշտական ունակությունների և հիանալի ձայնի շնորհիվ վաղ տարիքում որբացած տղան 1881թ.–ին դառնում է Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան։

Ճեմարանն ավարտելուց հետո 1893թ.–ին նա ձեռնադրվում է կուսակրոն աբեղա՝ VII դարի բանաստեղծ ու երաժիշտ, կաթողիկոս Կոմիտասի անունով։ Ճեմարանում Կոմիտասը նշանակվում է երաժշտության ուսուցիչ, դրան զուգահեռ ստեղծում է երգչախումբ, ժողգործիքների նվագախումբ, զբաղվում է ժողովրդական երգերի վերամշակմամբ, ուսումնասիրում է հայկական եկեղեցական երաժշտությունը: Աշխարհի տարբեր երկրներում Կոմիտասը հանդես է եկել որպես հայկական երաժշտության կատարող և քարոզող:

Դառնալով 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայ ազգի դաժան ոչնչացման ականատեսը՝ Կոմիտասը կորցնում է մտավոր հավասարակշռությունը: Նրան հրաշքով փրկում  և տեղափոխում են Եվրոպա:

20 տարի Կոմիտասն անցկացնում է Փարիզի հոգեբուժարանում, որտեղ և մահանում է 1935թ.-ին՝ այդպես էլ չվերականգնվելով հոգեկան ցնցումից, դա է պատճառը, որ Կոմիտասի կերպարն անբաժան է հայ ժողովրդի ազգային ցավից: Մեծանուն հայ կոմպոզիտոր Կոմիտասի ստեղծագործությունները հայտնի են ողջ աշխարհում:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը:
20:27
11 Փետրվարի 2017
H&M բրենդը ներկայացրել է ծովափի վերամշակված թափոններից պատրաստված զգեստ (ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Շվեդական H&M ընկերությունը ներկայացրել է էլեգանտ երեկոյան զգեստ, որը ստեղծելու համար մեծ մասամբ օգտագործվել են լողափերի թափոնները:
18:25
11 Փետրվարի 2017
Գիտնականներ. սթրեսը երկարացնում է կյանքը
Գիտնականները եկել են անհավանական եզրահանգման այն մասին, որ սթրեսը երկարացնում է մարդու կյանքը։