478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+24
Եղանակը Երևանում
Հայ
Emirates ավիաընկերությունը չեղյալ է հայտարարում իր Airbus A380 տիպի ինքնաթիռների պրեմիում–դասի ծառայությունները
12:26
11 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Դուբայում գործող Emirates ավիաընկերությունը մասամբ կդադարեցնի իր Airbus A380 տիպի ինքնաթիռների պրեմիում–դասի ծառայությունները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Gulf News թերթին։

Emirates ավիաընկերության Airbus А380 ինքնաթիռների ավիապարկն ամենամեծն է աշխարհում։ Այս տարվա վերջում ավիապարկում կար 57 ինքնաթիռ։ Նախապես ինքնաթիռները սարքավորել էին էկոնոմ, բիզնես և պրեմիում (առաջին) դասերի սպասարկման համար։ Ինքնաթիռի վերին հատվածում կային ցնցուղ ընդունելու համար նախատեսված խցիկներ և բար։

«Կան որոշ չվերթեր, որոնց դեպքում անհրաժեշտ չէ առաջին դասը», հայտարարել է ընկերության ներկայացուցիչ շեյխ Մաջիդ ալ–Մուալլան (Shaikh Majid Al Mualla)։

Դեռևս չի նշվում, թե որ ուղղություններով են թռչելու սարքավորված ինքնաթիռները։ Հրատարակության համաձայն` պրեմիում–դասի ծառայությունից հրաժարվելը թույլ կտա ավելացնել սպասարկման այլ դասերի ուղևորների թիվը։ Այժմ Emirates ավիաընկերության պատկանող Airbus A380 ինքնաթիռներում ուղևորների թիվը կազմում է 489–519։

Airbus А380–ը առաջին երկհարկանի ուղևորատար ինքնաթիռն է և կարող է մինչև 15,7 հազար կմ հեռավորության թռիչքներ իրականացնել։ Airbus А380–ն առաջին անգամ շահագործման է հանձնվել 2007թ.–ին։

Ավելի վաղ Etihad ընկերությունը հայտարարել էր, որ իր Airbus A380 տիպի  ուղևորատար ինքնաթիռներում «օդային նստավայրերի» բարձր պահանջարկ կա։ «Օդային նստավայրերը» նախատեսված են երկու հոգու համար և ունեն հյուրասենյակ, ննջարան և առանձին լոգասենյակ։ Նմանատիպ Airbus A380 ինքնաթիռների առաջին չվերթերը կիրականացվեն այս տարի «Աբու Դաբի–Լոնդոն» երթուղով։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
18 Օգոստոսի 2017
Գերմանիայում ավանդական հայկական լավաշ կթխվի
Գերմանիայում հանդիսավորապես կբացվի լավաշի առաջին թոնիրը:
13:00
18 Օգոստոսի 2017
Արոնյանի սիրո խոստովանությունը` Աստվածաշնչի ամենագեղեցիկ տողերով (ՖՈՏՈ)
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը Facebook–ի իր էջում իր հարսնացուի` Արիանա Կաոիլիի հետ լուսանկարների շարք է հրապարակել։
21:08
17 Օգոստոսի 2017
Քլոե Քարդաշյանի ընկերը նրան Հայաստանի ոսկե զինանշան է նվիրել (ՎԻԴԵՈ)
Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը` Քլոե Քարդաշյանը, յուրօրինակ նվեր է ստացել։
16:40
17 Օգոստոսի 2017
Ռուսաստանում վերջնականապես արգելվեց «Եհովայի վկաներ»–ի գործունեությունը
ՌԴ արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ» կազմակերպությունն ընդգրկել է արգելված կազմակերպությունների ցանկում:
17:04
16 Օգոստոսի 2017
Սիթիբանկում պատանդներ պահած գործարար Արամ Պետրոսյանին 50 հազ.ռուբլու հայց է ներկայացվել
Արամ Պետրոսյանի նկատմամբ գործի տուժած կողմը նրան 50 հազար ռուբլու քաղաքացիական հայց է ներկայացրել։
16:26
15 Օգոստոսի 2017
Հեռախոսային «ալո» ողջույնը 140 տարեկան է
«Ալո» հեռախոսային դիմելաձևը նշում է 140–ամյակը։
17:24
11 Օգոստոսի 2017
Երևանում երթուղային «Գազելները» կարող են մնալ անցյալում
Անդրադառնալով  տրանսպորտային գների աճին, Նիկոյանը նշեց, որ բոլոր ջանքերը գործադրվում են՝ դրանից խուսափելու համար:
20:04
10 Օգոստոսի 2017
Հայ սոցիոլոգը նշել է, թե օրական քանի ծխախոտն է անվտանգ
Հայաստանի բնակիչներն օրական ավելի պակաս ծխախոտ են սկսել օգտագործել:
18:31
09 Օգոստոսի 2017
Փորձագետը նշել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի ավելացման ամենաարդյունավետ տարբերակը
Փառատոները սեփական ներուժը ցույց տալի արդյունավետ ձև է, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում:
20:26
08 Օգոստոսի 2017
Թուրքիայի իշխանություններն առգրավել են Սևան Նշանյանի բանկային խնայողությունները
«Պետությունն առգրավել է այն,, քանի որ այլ ելք չեն գտել իմ դեմ», - գրել է Նշանյանը:
17:53
08 Օգոստոսի 2017
ՍԱՊԾ-ն դաբաղի վերաբերյալ ահազանգ չի ստացել
Հիվանդությունն առանց լաբորատոր փորձաքննության հնարավոր չէ ախտորոշել
16:49
08 Օգոստոսի 2017
Թուրքիայում հանգստացողներին խորհուրդ է տրվում զգուշանալ կոկսակի վիրուսից. ՀՀ ԱՆ
Հարևան երկրներում, մասնավորապես՝ Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում շարունակվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված (Կոկսակի վիրուս) համաճարակային լարված իրավիճակը: