481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+3
Եղանակը Երևանում
Հայ
Սնոուդենը պատմել է, որ հրաժարվել է iPhone–ից և երթևեկում է մետրոյով
21:25
10 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է, որ իր անձնական կյանքի միակ փոփոխությունն այն է, որ Մոսկվայում բնակվելու ընթացքում հրաժարվել է  iPhone–ից և երթևեկում է մետրոյով, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Սնոուդենը չորեքշաբթի մասնացել է Մոսկվա–Փարիզ տեսակապին, որը կազմակերպել էր Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

«Ամեն ինչ լավ է, ապրում եմ նորմալ կյանքով, նույնիսկ երթևեկում եմ մոսկովյան մետրոյով։ Միակ տարբերությունն այն է, որ iPhone չեմ օգտագործում»,– ասել է Սնոուդենը` պատասխանելով հարցազրույցի հաղորդավարի հարցին։

Նա նշել է, որ շատ աշխատանք է տրամադրում վեբ–չափանիշների մշակման աշխատանքներին։

«Խնդիրը ոչ թե ազգային անվտանգությունն է, այլ այնպիսի ծրագրերի ստեղծումը, որոնք հետևում են մարդկանց շփմանը, առանց բացառությունների։ Այժմ հետևելու են ոչ միայն նրանց, որոնց կասկածում են ինչ–որ բանում, այլ մշտապես հետևելու են բոլորին»,– ասել է Սնոուդենը։

ԱՄՆ–ի ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013 թվականի հունիսին Washington Post և Guardian թերթերին էր փոխանցել մի շարք գաղտնի նյութեր, որոնք վերաբերում էին ԱՄՆ–ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից համացանցում իրականացրած լրտեսության ծրագրերին։ Այնուհետև նա մեկնել էր Հոնկոնգ, հետո` Մոսկվա, որտեղ որոշ ժամանակ գտնվում էր Մոսկվայի օդանավակայանի տարանցիկ գոտում։ Ռուսաստանը Սնոուդենին ժամանակավոր կացություն էր տրամադրել մեկ տարի ժամկետով` պայմանով, որ նա կդադարեցնի ԱՄՆ–ի դեմ ուղղված գործունեությունը։ 2014թ.–ի օգոստոսի 1–ին Սնոուդենը մշտական կացության իրավունք ստացավ երեք տարի ժամկետով, ինչի շնորհիվ նա կկարողանա ճանապարհորդել ոչ միայն Ռուսաստանի տարածքում, այլև`  Ռուսաստանի սահմաններից դուրս։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:07
17 Հոկտեմբերի 2017
ԱՀԿ–ն զգուշացնում է գրիպի ենթատեսակներից մեկի ակտիվացման մասին
Այս տարի կշրջանառվի գրիպի AH1 ենթատեսակը։

17:38
17 Հոկտեմբերի 2017
Ուժեղ հայուհին ապշեցրել է Ռուսաստանի «Я могу» շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Լեյլա Ամիրբեկյանն իր ուժով և տոկունությամբ ապշեցրել է Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Я могу» բացառիկ տաղանդների շոուի հանդիսատեսին։

14:04
17 Հոկտեմբերի 2017
Հռչակավոր Արա Գյուլերի անունով կկոչվի Ստամբուլի փողոցներից մեկը
Ստամբուլի փողոցներից կվերնանվանվի ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով:
12:48
17 Հոկտեմբերի 2017
Յուլիա Մանուչարյանը զարմացրել է «Ես կարող եմ» շոուի հանդիսատեսին իր բացառիկ տաղանդով (ՎԻԴԵՈ)
Հայուհի Յուլիա Մանուչարյանը ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ես կարող եմ» տաղանդների բացառիկ շոուում:
11:51
17 Հոկտեմբերի 2017
Անաստասիա Ստոցկայան վերջին 7 տարվա ընթացքում առաջին անգամ հայ ամուսնու հետ լուսանկար է հրապարակել (ՖՈՏՈ)
Ռուս հայտնի կատարող Անաստասիա Ստոցկայան իր ծննդյան օրվա առթիվ Instagram–ի իր էջում որոշել է անակնկալ մատուցել իր երկրպագուներին։
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։