482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
0
Եղանակը Երևանում
Հայ
Ընթացիկ տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 11 կին է մահացել
16:40
10 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ընթացիկ տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 11 կին է մահացել, չորեքշաբթի «Կանայք՝ որպես քաղաքացիական հասարակության ակտիվ մաս» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի` կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը։

Սաֆարյանը նշեց, որ ոստիկանության տվյալով` 2014 թվականին Հայաստանում տեղի է ունեցել 1501 բռնության դեպք, որից 570-ը ընտանեկան բռնության դեպքեր են: «Այս տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետևանքով 11 կին է մահացել»,– ասաց Սաֆարյանը:

«Նշեմ, որ իրավապահ մարմիններն ուշադրություն են դարձնում միայն ֆիզիկական բռնությանն ու մարմնական վնասվածքներին, այն դեպքում, որ չափազանց կարևոր է հաշվի առնել հոգեբանական բռնությունը»,– կարծում է փորձագետը։ Նա նշեց, որ Հայաստանում մարդուն կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, եթե տուժածի մոտ մարմնական վնասվածքներ հայտնաբերեն, ինչը ճիշտ չէ։

Սաֆարյանն ընդգծեց նաև, որ կինը պետք է հասկանա, որ առաջին ապտակից հետո պետք է դիմի սոցիալական ծառայություններին: «Բռնության զոհ դարձած կանայք հիմնականում ֆինանսապես կախված են իրենց ամուսիններից և խուսափում են ոստիկանություն դիմել: Իսկ այն կանայք էլ, ովքեր ռիսկի են գնում և դիմում իրավապահներին, ապա նրանցից շատերը ստիպված են լինում դիմումը հետ վերցնել, քանի որ գնալու տեղ չեն ունենում»,– ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` կանաց նկատմամբ իրականացված բռնության հետևանքով տուժում են նաև երեխաները, նրանց մոտ դեպրեսիա է զարգանում, հոգեբանական խանգարումներ ու այլ հիվանդություններ։

Փորձագետը նշեց նաև, որ Հայաստանում չկան իրավական փաստաթղթեր և կանանց իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։

Միջազգային հանրությունը դեկտեմբերի 10-ին նշում է Մարդու իրավունքների օրը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:55
08 Դեկտեմբերի 2016
Վեցամյա պոլիգլոտ Սաշա Բեյլերյանը հավաստիացրել է հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերենին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վեցամյա պոլիգլոտ Ալեքսանդր Բեյլերյանը, ով «Ամենից լավը» հեռուստանախագծում իր ելույթով ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին, վստահեցրել է իր հայրենակիցներին, որ շատ լավ տիրապետում է հայերեն լեզվին:
12:11
08 Դեկտեմբերի 2016
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը տոնում է իր 11–ամյակը
Այսօր «Նովոստի–Արմենիա» գործակալությունը առիթ ունի շնորհավորելու իր բոլոր հավատարիմ ընթերցողներին գործակալության հերթական` արդեն 11–րդ տարեդարձի կապակցությամբ։
20:42
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ շրջանցեց «ռուսիանո»–ի թեման։
20:28
07 Դեկտեմբերի 2016
Դանիահայ երիտասարդ աղջիկը կպայքարի 300–կիլոմետրանոց արկտիկական արշավի մասնակցության համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դանիահայ Իզաբել Էյլա Ահարոնյանը կպայքարի 2017 թվականին անցկացվելիք Fjällräven Polar արկտիկական 300–կիլոմետրանոց բացառիկ արշավի մասնակցության համար։
13:41
07 Դեկտեմբերի 2016
Պայծառ ասուպ է անցել Սիբիրի երկնքով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում երևում է տիեզերական մարմնի անկումը Արևելյան Սիբիրի երկնքում:
13:39
07 Դեկտեմբերի 2016
Երևանում 29-ամյա կինը եռյակ է լույս աշխարհ բերել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Նախօրեին` դեկտեմբերի 6-ին, «Սեբաստիա» ծննդատանը եռյակ է ծնվել։
13:14
07 Դեկտեմբերի 2016
Շոումեն Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում հայկական խոհանոցի ռեստորան կբացի
Ռուս ճանաչված շոումեն, դերասան և հաղորդավար Սերգեյ Սվետլակովը Եկատերինբուրգում բացում է Eshak ռեստորանը, որի ճաշացանկում կան հայկական խոհանոցի ճաշատեսակներ:
12:33
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը
Հայ պատգամավորները չորեքշաբթի Ազգային ժողովի նիստին մեկ րոպե լռութամբ հարգանքի տուրք են մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:
10:42
07 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԻՆ-ը նոր տվյալներ է ներկայացրել Լարսի անցակետում տիրող իրավիճակի վերաբերյալ
Լարսի անցակետը բաց է մինչև 30 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
20:48
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներ
Դեկտեմբերի 6-ի ժամը 20.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
20:34
06 Դեկտեմբերի 2016
6–ամյա Սաշա Բեյլերյանը շարունակում է նվաճել Ռուսաստանի Առաջին ալիքի հանդիսատեսի սրտերը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
6–ամյա Ալեքսանդր Բեյլերյանը, ով ցնցել է ողջ երկիրն իր ֆենոմենալ հիշողությամբ, խոստովանել է, որ ամենից շատ սիրում է Ջո Դասենի «Champs Elysées» հիթը, Վլադիմիր Վիսոցկու մենախոսություններն ու կորեական երգերը։
19:03
06 Դեկտեմբերի 2016
Հայաստանում խստացվում է կոսմետիկ միջոցների վերահսկողությունը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչությունը երեքշաբթի հանդիպում է կազմակերպել կոսմետիկա և օծանելիք արտադրողների և ներկրողների հետ։