486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Մոսկվայի իշխանությունները կքննարկեն «Կատյուշա» հուշարձանի տեղադրման հայտը
20:06
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Մոսկվային քաղաքային դումային առընթեր հուշարձանների հարցերով հանձնաժողովը երեքշաբթի կքննարկի «Կատյուշա» հուշարձանի տեղադրման հայտը, որը նվիրված է Հայրենական պատերազմում տարած հաղթանակի 70–ամյակին, երկուշաբթի «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Լև Լավրևնովը։

«Կատյուշան» БМ 8, БМ-13 և БМ-31 տեսակի ռեակտիվ հրետանու ռազմական մեքենաների ժողովրդական անվանումն է Հայրենական պատերազմի ժամանակ։ Գոյություն ունի այդ անվանման ծագման մի քանի տարբերակ, որոնցից առավել հավանականը կապված է БМ-13 առաջին ռազմական մեքենաներ արտադրող գործարանի «Կ» գործարանային ապրանքանիշի հետ (Վորոնեժի Կոմինտերի անվան գործարան), այն կապված է նաև այդ ժամանակ հայտնի համանուն երգի հետ։

Լավրևնովի խոսքերով` Մոսկվայի քաղաքային դուման նման հուշարձանի տեղադրման հայտ է ստացել, սակայն նիստից հետո միայն հայտնի կդառնա, թե որտեղ են նախատեսում տեղադրել և ինչ տեսք կունենա հուշարձանը։ «Ամենայն հավանականությամբ, պատվանդի վրա տեղադրված կլինի «Կատյուշա» ավտոմեքենան, սակայն վաղը կքննարկենք, թե ինչպես է դա գեղարվեստորեն ձևավորվելու», – պարզաբանել է նա։

Մոսկվայի քաղաքային դումային առընթեր հանձնաժողովի ղեկավարը նաև ավելացրել է, որ բոլոր հարցերը պետք է շուտափույթ լուծում ստանան` Հայրենական պատերազմի հաղթանակի օրվան «Կատյուշա»–ն բացելու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:08
19 Փետրվարի 2017
Ահաբեկիչների ստեղծած վիրուսները կարող են սպանել 30 մլն մարդ
Ամերիկյան Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է համաշխարհային առաջնորդներին:
19:13
19 Փետրվարի 2017
Սմուզի արքայանարնջով և բանանով` համեղ և օգտակար
Ձմռան վերջը և գարնան սկիզբը համարվում է ավիտամինոզի ժամանակաշրջան:
15:11
19 Փետրվարի 2017
Հինգ սուպերմթերքներ սրտի և անոթների համար
Գրիպի սեզոնից հետո հատկապես կարևոր է պահպանել և պաշտպանել մեր օրգանիզմի  «շարժիչի» աշխատանքը:
19:25
18 Փետրվարի 2017
Գիտնականները բացահայտել են D վիտամինի անսպասելի հատկությունը
Բժիշկների միջազգային կոլեկտիվը հայտնաբերել է D վիտամինի նոր հատկություններ։
18:35
18 Փետրվարի 2017
Ինչու՞ են բժիշկները կրում կանաչ և կապույտ համազգեստ
Համազգեստը կարող է լինել կանաչ կամ կապույտ, բայց ոչ սպիտակ։ Պարզվում է, որ նման փոքր մանրուքից կարող է կախված լինել վիրահատության ընթացքն ու հաջողությունը:
12:33
16 Փետրվարի 2017
ԱՆ. Մոսկվա–Երևան ավտոբուսի վթարից տուժածներից մեկի վիճակը ծանր է, մյուսինը` միջին ծանրության
Մոսկվա–Երևան երթուղու ավտոբուսի վթարից տուժածները ստանում են անհրաժեշտ բուժօգնություն։
11:04
16 Փետրվարի 2017
Հայաստանում օդի ջերմաստիճանի տարբերությունը, 2016 թ.–ի փետրվարի համեմատ, շուրջ 30 աստիճան է
Անցած տարի այս օրը ցերեկը Երևանում +16...+17 աստիճան էր, իսկ այսօր գիշերը Երևանի ցածրադիր գոտում ջերմաստիճանը նվազեց մինչև -18....-19 աստիճան։
10:15
15 Փետրվարի 2017
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի 8–10 աստիճանով
Հանրապետության տարածքում սպասվում է ջերմաստիճանի նվազում։
18:23
14 Փետրվարի 2017
Դատապարտյալն աղջկա ինտիմ լուսանկարները չհրապարակելու դիմաց գումար է պահանջել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հանցագործի մտադրությունը փոխվել է, ու նա հեռախոսի փոխարեն փող է ուզել, տուժողն էլ դիմել է ոստիկանութուն։
14:57
14 Փետրվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանի կինն անակնկալ է մատուցել ամուսնուն ծննդյան օրվա առթիվ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Comedy Club-ի հանրաճանաչ ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանն իր ծննդյան օրվա կապակցությամբ անակնկալ նվեր է ստացել կնոջից` Ժաննա Լևինա-Մարտիրոսյանից:
11:58
13 Փետրվարի 2017
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փետրվարի 13-ի ժամը 11:45-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
19:12
12 Փետրվարի 2017
Հայտնի է դարձել Սիրահարների օրը նշելու ամենամատչելի քաղաքը
Հետազոտություն է անցկացվել, որը թույլ է տվել ընտրել այն էժան քաղաքները, որտեղ կարելի է նշել Սուրբ Վալենտինի օրը: