484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱԺ պատգամավորներին «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծ է ներկայացվել
15:39
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիա» հասարակական կազմակերպությունը Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորներին է ներկայացրել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրինագիծը, երկուշաբթի լրագրողներին հայտնեց կազմակերպության ներկայացուցիչ Պերճուհի Կաժոյանը։

«Այդ ուղղությամբ որոշակի հաջողություններ արդեն կան, օրինագծի քննարկումը ծրագրվում է անցկացնել խորհրդարանի պրոֆիլային հանձնաժողովում, ինչից հետո պարզ կլինի փաստաթղթի ճակատագիրը»,– ասաց Կաժոյանը։

Ըստ նրա, «Կոալիցիան» արդեն մի քանի տարի պայքարում է գենդերային և ընտանեկան բռնության դեմ։ «Այս տարի ընտանեկան բռնության ավանդական 16–օրյակի շրջանակում մենք մի շարք հասարակական ակցիաներ ենք անցկացրել, որոնց սկսվել են նոյեմբերի 25–ին երթով։ Կազմակերպվել են կինոդիտումներ, թատերային ներկայացումներ, սելեկտիվ աբորտների դեմ ակցիաներ»,– նշեց Կաժոյանը։ Այնուամենայնիվ, նա կարծում է, որ Հայաստանում քաղաքական գործիչներն այդ խնդրին պատշաճ նշանակություն չեն տալիս։

Հայաստանում ԱՄՆ–ի Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն իր հերթին նշեց, որ ինքն անձամբ մասնակցել է այս խնդրին նվիրված որոշ միջոցառումների` դրանք կարևորելով հասարակական իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։

«Այդ հարցում իրազեկվածությունը շատ կարևոր է, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք այդ ուղղությամբ աշխատել «Կոալիցիայի» և «Panarmenian Media Group»–ի հետ»,– ասաց դեսպանը։

«Panarmenian Media Group»–ն ԱՄՆ–ի դեսպանության օժանդակությամբ ընտանեկան բռնության դեմ սոցիալական հոլովակներ է նկարել, որում նկարահանվել են հայտնի մարդիկ։

«Կանանց նկատմամբ բռնության դեմ կոալիցիան» ստեղծվել է 2010 թվականին։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
18:40
28 Ապրիլի 2017
Daily Mail. հայտնի է, թե ինչու է Քիմ Քարդաշյանը Instagram–ում զրկվել 100 հազար բաժանորդներից (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram–ում հրապարակել է բիկինիով լուսանկարներ:
18:20
28 Ապրիլի 2017
Երթևեկի կազմակերպման փոփոխություն՝ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում
Երթևեկության փոփոխություն կկատարավի Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում։
14:30
28 Ապրիլի 2017
Սերենա Ուիլյամսի հայ փեսացուն ներկայացրել է իր մանկության տարիների խոստովանությունը
Reddit ինտերնետ–ընկերության հայազգի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն Instagram–ում նամակ է հրապարակել:
21:02
26 Ապրիլի 2017
LA Times–ը պարզել է, թե ինչն է կապում Քարդաշյանին «Խոստումը» ֆիլմի հետ
Հոլիվուդում «Խոստումը» ֆիլմի պրեմիերային բոլորն ուշադրություն դարձրին Քիմ Քարդաշյանի նոր սանրվածքին և զգեստին:
15:38
26 Ապրիլի 2017
Երևանում աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով
21-ամյա աղջիկը տղայից գումար է շորթել ինտիմ կապի տեսագրությունը հրապարակելու սպառնալիքով:

13:02
26 Ապրիլի 2017
Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին (ԼՈՒՍԱՆԿԱՐ)
Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը ստեղծել է նոր Kimoji` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
11:56
26 Ապրիլի 2017
Ողջ գիշեր կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը
Ողջ գիշեր միակողմանի կփակվի Երևանի գլխավոր պողոտաներից մեկի երթևեկը։
11:03
26 Ապրիլի 2017
Կարգավորիչը հայաստանյան շուկաներում ադրբեջանական արտադրության խնձորներ է հայտնաբերել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Երևանի և մարզերի թարմ պտուղ բանջարեղենի իրացման վայրերում արձանագրվել են ադրբեջանական  խնձորի իրացման դեպքեր:
17:40
25 Ապրիլի 2017
Ըմբիշ Միհրան Հարությունյան. մենք կարող ենք փոխել մեր նպատարկները, բայց ոչ արժեքները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Միհրան Հարությունյանը հրապարակել է ապրիլի 23-ին Նյու Յորքում կայացած ակցիայի տեսանյութը, որը նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
16:07
25 Ապրիլի 2017
Աշխարհի «ամենածանր» կնոջ քույրը մեղադրել է բժիշկներին ստի մեջ
Աշխարհի ամենածանր կնոջ` եգիպտացի Էման Աբդ էլ–Աթիի քույրը հայտարարել է, որ հնդկական կլինիկայի բժիշկները ստել են:
11:15
25 Ապրիլի 2017
Օլանդը ծաղիկներ է դրել Կոմիտասի արձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզում մասնակցել է Օսմանյան կայսրությունում 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը։
11:03
25 Ապրիլի 2017
Ալեքսիս Օհանյան. Ապրիլի 24–ը ծանր օր է հայերիս համար
Հայազգի ինտերնետ–գործարար, Reddit պորտալի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը Facebook–ում գրառում է կատարել: