485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
«Նովոստի–Արմենիա» գործակալությունն 9 տարեկան է
11:35
08 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալությունն արդեն ինը տարի է` գործում է հայկական մեդիաշուկայում։ Ինը տարի շարունակ գործակալությունը հայրենական ԶԼՄ–ների ցանկում պահպանում է առաջատարներից մեկի դիրքը` հավատարիմ մնալով իր սկզբունքներին` անկողմնակալ և համակողմանի լուսաբանել ինչպես Հայաստանի, այնպես էլ երկրի սահմաններից դուրս կատարվող հասարակական–քաղաքական, տնտեսական և մշակութային առավել էական իրադարձությունները։

««Նովոստի–Արմենիա»–ն կարելի է անվանել առաջին հայ–ռուսական լրատվական նախագիծը։ Ռուսաստանն այսօր էլ բավարար չափով ներկայացված չէ Հայաստանի տեղեկատվական ոլորտում, իսկ 9 տարի առաջ նմանատիպ նախագծեր գործնականորեն չեն եղել»,– ասում է Նովոստի–Արմենիա» միջազգային լրատվության գործակալության տնօրեն Գալինա Դավիդյանը։

Ըստ նրա, «Նովոստի–Արմենիա» գործակալությունը յուրօրինակ կապող կամուրջ է Հայաստանի և Ռուսաստանի միջև տեղեկատվական առումով և իր գործունեության 9 տարիների ընթացքում կարողացել է որոշակի ավանդ ներդնել ընդհանուր լրատվական տարածք ստեղծելու գործում։

«Այսօր մենք նոր աշխարհակարգի ձևավորման վկաներ ենք, այդ պատճառով լիովին բնական է, որ երկրները ձգտում են իրենց ջանքերը միավորել տնտեսական զարգացման երկարատև ռազմավարություն մշակելու գործում։ Այդ համատեքստում պետք է դիտարկել այնպիսի մոդել, ինչպիսին է Եվրասիական տնտեսական միությունը, որի լիիրավ անդամ կդառնա Հայաստանը 2015 թվականի հունվարի 1–ից։ Թե ինչպես կաշխատի այդ կառույցը, ինչ մարտահրավերների կարող է բախվել` այդ մասին անհրաժեշտ է իրազեկել մեր ընթերցողներին, և մենք պատրաստվում ենք նրանց համապատասխան արդիական և օպերատիվ տեղեկատվություն տրամադրել»,– հայտնեց Դավիդյանը։

Ըստ նրա, այդ ուղղությամբ արդեն քայլ է արվել` դա «Գոլոս Ռոսիայի» և «Նովոստի–Արմենիա» գործակալության համատեղ նախագծի` «Սպուտնիկ–Արմենիա» լրատվական նոր ռադիոկայանի ստեղծումն է։

«Ռուսաստանի համար կարևոր է այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում, և մեզ համար կարևոր է այն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում նաև եվրասիական տարածքում։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի բնակչությունը հնարավորություն ունենա հավաստի տեղեկություն ստանալ Ռուսաստանում և ԵՏՄ անդամ–երկրներում կատարվող իրադարձությունների մասին առաջին ձեռքից։ Մեզ համար կարևոր է, որ մեր ձայնը ոչ միայն ներկայացված լինի հայկական մեդիադաշտում, այլ նաև լսելի լինի»,– հայտնեց Դավիդյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։
11:54
16 Հունվարի 2017
Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու խորհուրդներ
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր բլոգում նշել է մի քանի կետ Facebook պրոֆիլը հաքերներից պաշտպանելու վերաբերյալ։
20:15
15 Հունվարի 2017
Գարիկ Մարտիրոսյանը խոսել է «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագծի վերսկսման մասին
Ռուսաստանցի շոումեն, «Comedy Club»–ի ռեզիդենտ Գարիկ Մարտիրոսյանը Instagram–ում տեսանյութ է հրապարակել` ակնարկելով, որ շուտով կվերսկսվի «ՊրոժեկտորՓերիսՀիլթոն» նախագիծը։
19:12
15 Հունվարի 2017
Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց մարդու մեղադրանք է առաջադրվել
Ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով վեց կասկածյալի մեղադրանք է առաջադրվել:
18:32
15 Հունվարի 2017
«Յանդեքս»–ի նոր բլուզների գրպանում կարելի է նոութբուք տեղավորել
«Յանդեքս. Առարկաներ» առցանց խանութի կայքում նոր բլուզներ են հայտնվել։
20:20
14 Հունվարի 2017
20–ամյա բրիտանացին երկրի առաջին հղի տղամարդն է
20-ամյա բրիտանացին Գլոչեսթերից առաջինն է Բրիտանիայում, ով հայտարարում  է իր հղիության մասին:
19:35
14 Հունվարի 2017
Չելյաբինսկի բնակիչը փչացրել է ալկոտեստերը սեփական շնչառությամբ երեք լիտր օղի խմելուց հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չելյաբինսկի բնակիչներից մեկը դարձել է ոչ միայն շրջանի առաջին սթափարանի այցելուն, այլ նաև կարողացել է փչացնել ալկոտեստերը:
18:25
14 Հունվարի 2017
Աշխարհի միլիարդատերերից մեկը` Ուորեն Բաֆեթը բորսայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս
Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար, աշխարհի մեծությամբ երկրորդ ունեցվածքի տեր Ուորեն Բաֆեթը խոստովանել է, որ ֆոնդային շուկայի անկման օրերին գումար է տնտեսում McDonald's–ում նախաճաշելիս։
16:17
14 Հունվարի 2017
Սմարթֆոնով տարված վարորդը որոշել է ավտոբուսը ոտքով վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ QQ չինական ռեսուրսում հայտնվել է մի տեսանյութ, որում ավտոբուսի վարորդը երթևեկության ժամանակ տարվել էր սմարթֆոնով և ոտքը դրել ղեկին:
12:19
14 Հունվարի 2017
Արարատյան դաշտավայրի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկայում չի թուլանա. մառախուղը կպահպանվի
Արարատյան դաշտավայրի և Երևանի տարածքում լճացած սառը օդային զանգվածների ուժն առաջիկա օրերին չի թուլանա։