486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Եղվարդում դիզենտերիայի բռնկման օջախը հաջողվել է տեղայնացնել, բոլոր երեխաներն ապաքինվում են. ՀՀ ԱՆ
15:21
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Եղվարդում դիզենտերիայի բռնկման օջախը հաջողվել է տեղայնացնել, բոլոր երեխաներն ապաքինվում են, հինգշաբթի ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

Եղվարդի մանկապարտեզում ինֆեկցիայի բռնկման մասին տեղեկատվությունը ստացվել էր նոյեմբերի 28–ի երեկոյան։

Նախարարի խոսքերով` ահազանգը ստանալուց հետո ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ առողջապահության նախարարն ու գլխավոր ինֆեկցիոնիստը փորձագետների խմբի հետ միասին մեկնել են Եղվարդ և իրականացրել են բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները, մասնավորապես` մասնագետներն այցելել են երեխաների տներն ու հիվանդության ախտանիշների բացահայտման դեպքում նրանց հոսպիտալացրել են։

Նա նշեց, որ մինչ օրս բուժօգնություն է տրամադրվել մանկապարտեզում գրանցված 430 երեխայից 86–ին։

«Անհրաժեշտ քայլերի իրականացումից հետո այս պահին բոլոր երեխաների մոտ նկատվում է դրական դինամիկա, մեծ մասը բավարար վիճակում դուրս է գրվել», – ասաց Մուրադյանը։։

Նախարարի խոսքերով` Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին բուժվում է երկու երեխա, ևս չորս երեխա և մեկ մեծահասակ բուժում են ստանում Եղվարդի հիվանդանոցում։ Բացի այդ, հիվանդանոցներում է մնում չորս մեծահասակ, ովքեր մանկապարտեզի աշխատակիցներ են և երեխաների ծնողներից մեկը։

«Օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվել է տեղայնացնել ինֆեկցիայի օջախն ու կանխել դրա տարածումը։ Միաժամանակ հաստատվել է ախտորոշումը` դիզենտերիա, որը կարող էր գրանցվել նաև սովորական կենցաղային պայմաններում և կապված լինել տարրական հիգիենայի խնդրի հետ», – ասաց Մուրադյանը։

Նա չհաստատեց խոսակցությունն այն մասին, թե թունավորումը կապված էր երեխաների կողմից նրբերշիկի օգտագործման հետ` ընդգծելով, որ այս ապրանքատեսակը չի ներառվում մանկապարտեզների համար հաստատված սննդամթերքի ցանկում։

Նրա խոսքերով` թունավորման պատճառները պարզվում են, և փաստի առթիվ հարուցվել է Քրեական գործ, համապատասխան կառույցները հետագայում պարզաբանումներ կներկայացնեն։
Նախարարը նաև նշեց, որ բոլոր երեխաները կգտնվեն երկարատև հսկողության և վերահսկողության տակ հնարավոր բարդությունների պատճառով և կանցնեն կրկնակի հետազոտություն։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:56
19 Հունվարի 2017
Զգուշացում. այս օրերին հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է, որ այսօր և վաղը հարկավոր է ավելի զգուշավոր լինել, քանի որ ադրբեջանցի հաքերներն առավել ակտիվ կլինեն:
11:23
19 Հունվարի 2017
Մոսկվայաբնակ հայ գործարարի առևանգված դստերը գտել են Հայաստանում
Իրավապահները պարզել են Մոսկվայաբնակ հայ գործարարի 16–ամյա դստեր գտնվելու վայրը։
20:11
18 Հունվարի 2017
Երևանում նախօրեին եռյակ է ծնվել
Նախօրեին` հունվարի 17-ին, Երևանում եռյակ է ծնվել։
14:34
18 Հունվարի 2017
ՌԴ Կենտրոնական բանկը հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկը 2017 թվականին հայկական թեմայով հուշադրամներ կթողարկի։
14:24
18 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանն արժանի է բանտի. Ժիրինովսկի
ՌԱԴԿ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին լրագրողների հետ զրույցում ասել է, որ ավտոմրցավազորդ Մառա Բաղդասարյանն արժանի է պատժի:
13:50
18 Հունվարի 2017
Մերձմոսկվայի հայ գործարարի դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ նախկին գործընկերը
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկի շրջանի հայ գործարարի տասնվեցամյա դստերը կարող էին առևանգել կոլեկտորները կամ հոր նախկին գործընկերը:
21:16
17 Հունվարի 2017
Գիտնականներ. հայհոյախոսությունը կապված է ազնվության հետ
Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, որ հաճախ հայհոյող մարդիկ ավելի ազնիվ են։
18:04
17 Հունվարի 2017
Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է դստերը դատարանում
Սավյոլովի դատարանի նիստի ժամանակ Մառա Բաղդասարյանի հայրը նախատել է աղջկան:
11:48
17 Հունվարի 2017
«Հոնկոնգ» վիրուսն արդեն Հայաստանում է, սակայն «խոզի գրիպի» նման ագրեսիվ չէ
Եթե նախորդ տարի Հայաստանում մեծ մասամբ շրջանառվում էր գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակը կամ, այսպես կոչված, «խոզի գրիպը», ապա այս տարի Հայաստան է ներթափանցել A տեսակի H3N2 ենթատեսակը, որն էլ «Հոնկոնգ» անվանումն ունի:
20:26
16 Հունվարի 2017
Հայտնի բռնցքամարտիկ Նիկոլայ Վալուևը պատմել է Հայաստանի լեռներում արջի հետ սարսափելի հանդիպման մասին
Հայտնի բռնցքամարտիկ, ՌԴ Պետդումայի պատգամավոր Նիկոլայ Վալուևը նշել է, որ իր կյանքի ամենամեծ էքստրիմը եղել է Հայաստանի լեռներում արջի հետ հանդիպումը։
18:49
16 Հունվարի 2017
Ստեփանակերտի թիմը «ԿիՎիՆ–2017»-ում. Fact check «Նովոստի-Արմենիայից»
Ստեփանակերտի «Աղ ու հացով» ՈւՀԱ–ի թիմի մասնակցությունը Սոչիում հունվարի 10–23–ն անցկացվող «ԿիՎիՆ–2017» 28–րդ միջազգային փառատոնին արժանացավ Բաքվի բուռն բացասական արձագանքին։ Այս կապակցությամբ ադրբեջանական ԶԼՄ–ները սկսեցին ակտիվ տեղեկատվական քարոզարշավ։
17:43
16 Հունվարի 2017
Կրասնոդարցի երկրպագու Միշա պապիկը սուպերմոդելից 1 մլն ռուբլի է ստացել
Կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող ընկերության մոդել Քսենյա Դելին 1 մլն ռուբլի է նվիրաբերել կրասնոդարցի մարզական երկրպագու Միխայիլ Գարիյանի համար տուն գնելու ակցիայի շրջանակում։