487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+13
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական բուհերի հիմնական խնդիրը եվրոպական չափանիշներին համապատասխանելն է և կրթության բարձր մակարդակ ապահովելը
13:20
04 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական բուհերի համար հիմնական արդիական խնդիրը եվրոպական չափորոշիչներին համապատասխանելն է և կրթության բարձր մակարդակ ապահովելը, մասնավորապես` մագիստրատուրայում, կարծում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը։

«Մենք ուսուցանում ենք մեր ուսանողներին, և բակալավրիատի մակարդակում դա բավականին լավ ենք անում։ Իսկ ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա այսօր, ցավոք, մեր մագիստրոսները գրեթե չեն զբաղվում ուսումնասիրություններով։ Եթե մարդը չի ուսումնասիրում իր ոլորտը, ապա ստացվում է, որ նա քիչ է տարբերվում բակալավրից։ Նման կարծիքի են միջազգային փորձագետները», – ասաց Թոփչյանը լրագրողներին «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» թեմայով հինգերորդ համաժողովի շրջանակում։

Համաժողովն անցկացվում է դեկտեմբերի 4–5–ը Հայաստանի ամերիկյան համալսարանում «Կրթության որակի շաբաթվա» շրջանակում։

«Արդեն հինգերորդ տարին է` մենք «Կրթության որակի շաբաթ» ենք անցկացնում` ոլորտի խնդիրները քննարկելու և միջազգային ու հայ փորձագետներին առաջարկներ ներկայացնելու համար, ինչպես նաև շահագրգիռ անձանց հարթակ տրամադրելու նպատակով», – ասաց Թոփչյանը։

Նրա խոսքով` նախորդ համաժողովի հիմնական ձեռքբերումը հայկական բուհերի ատեստավորման և դրանց հետագա զարգացման հարցերի արդյունավետ քննարկումն է եղել։

«Արդեն 15 հայկական բուհեր կազմել են իրենց ծրագրերը։ Նշանակում է, որ այդ բուհերն արդեն ներկայացնում են իրենց հետագա գործողություններն առաջիկա մի քանի տարվա համար», – ասաց կենտրոնի ղեկավարը։

Նա ավելացրեց, որ դեկտեմբերի վերջին հայտնի կդառնա արտոնագիր ստացած և չստացած բուհերի ցանկը, ինչպես նաև այն հաստատությունների անվանումները, որոնք երկու տարվա պայմանական արտոնագիր կստանան`կախված բոլոր պահանջներին այդ բուհի համապատասխանության մակարդակից։

Հայաստանում կրթության որակի ապահովման առաջին համաժողովն անցկացվել է 2010թ.–ին։ Համաժողովն ունեցել է մոտ 250 մասնակից Հայաստանից և արտերկրից։–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:58
12 Նոյեմբերի 2017
Apple–ը iPhone–ների միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել
Apple–ը iPhone–ի օգտատերերի միջև դրամական փոխանցումների ֆունկցիա է գործարկել:
21:29
11 Նոյեմբերի 2017
Գրադսկին բացառիկ է համարել Զաալի Սարգսյանի կատարած ցատկը «Ձայնը» շոուի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Զաալի Սարգսյանը զարմացրել է իր մարզիչ Ալեքսանդր Գրադսկուն Ռուսաստանի Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը» շոուի 6–րդ եթերաշրջանի «Մենամարտեր» փուլում։
19:27
11 Նոյեմբերի 2017
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք տան պայմաններում դեմքի դիմակ պատրաստելու պարզ միջոց։ Այս դիմակը կօգնի վերացնել աչքերի տակ հայտնվող սև շրջանակները, նվազեցնել կոպերի այտուցվածությունը։
18:06
11 Նոյեմբերի 2017
Աստղային դիետոլոգը դիետիկ լատտեի բաղադրատոմս է ներկայացրել
Առողջ ապրելակերպի կողմնակիցները վաղուց հրաժարվել են սուրճից, որի եփելու առավոտյան ծիսակարգն ինքնին դարձել է կախվածություն, ինչից, սակայն, շատ հեշտ է ազատվել։
16:57
11 Նոյեմբերի 2017
Հայտնի են քաղցկեղը կանխարգելող մթերքները
Բացահայտվել են քաղցկեղը կանխարգելող մթերքները։
15:47
11 Նոյեմբերի 2017
Ինչպիսին է լինելու ապագայի հայկական խոհանոցն ըստ հայտնի հայ շեֆ խոհարարի
Հայազգի ռուսաստանաբնակ շեֆ խոհարարը պատմել է ապագայի հայկական խոհանոցի իր տեսլականի մասին:
14:12
11 Նոյեմբերի 2017
Ազնավուր. եթե ողջ աշխարհը ճանաչեր հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստ կարող էր չլինել
Գլոբալ հրեական առցանց կենտրոնը գրել է աշխարհահռչակ շանսոնիե Շառլ Ազնավուրի ընտանիքի մասին:
11:51
10 Նոյեմբերի 2017
Շքեղ Մոնիկա Բելուչին փոխել է սանրվածքը (ՖՈՏՈ)
Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին մասնակցել է նոյեմբերի 7–ին Հռոմում անցկացված The Virna Lisi Award մրցանակաբաշխության արարողությանը։
11:41
10 Նոյեմբերի 2017
Մահացել է հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը
Գրող և երգիծաբան Միխայիլ Զադորնովը մահացել է կյանքի 70–րդ տարում։
17:39
09 Նոյեմբերի 2017
Աչքի եզակի վիրահատություններ Երևանում. փոքրիկներ են վիրահատվել
Երևանում աչքի` ծավալով և բարդությամբ եզակի վիրահատություններ են անցկացրել։
13:59
09 Նոյեմբերի 2017
Պայծառատես Նորա Զուրաբյանը տպավորել է «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին (ՎԻԴԵՈ)
Պայծառատես Նորա Զուրաբյանը, ում կոչում են կին–ռադար, տպավորել է  «Ես կարող եմ» ռուսական շոուի հանդիսատեսին:
21:28
08 Նոյեմբերի 2017
Ջոն Մալկովիչի հետքերով. Երևան այցելելու 5 ծանրակշիռ պատճառ (ՖՈՏՈ)
Խելահեղ համայնապատկերներ, համեղ սնունդ, թև տվող խմիչքներ....