477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
«Արմավիր» ՔԿՀ–ի երկու մասնաշենքերը շահագործման կհանձնվեն մինչև 2016 թվականի ավարտը կամ 2017թ.–ի սկզբին
20:22
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի երկու նոր մասնաշենքերը շահագործման կհանձնվեն մինչև 2016 թվականի վերջը կամ 2017թ.–ի սկզբին, չորեքշաբթի ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Հայաստանի արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ՔԿՀ–ի բազմաթիվ շենքեր հնացել են, սակայն իրավիճակն անհույս չէ, կան նաև շենքեր, օրինակ` Գորիսի բանտը, որոնք մոտ 200 տարեկան են։

«Չնայած ֆինանսական ճգնաժամին և բարդություններին` պետությունը նոր քրեակատարողական հիմնարկի շինարարության ռեսուրսներ է գտել, մասնավորապես, վերջերս բացվել է «Արմավիր» ՔԿՀ առաջին մասնաշենքը, որտեղ կարող է տեղավորվել մինչև 400 բանտարկյալ»,– ասաց Մանուկյանը։

Ըստ նրա, «Արմավիր» ՔԿՀ–ի ևս երկու մասնաշենք ծրագրվում է շահագործման հանձնել մինչև 2016 թվականի վերջը կամ 2017թ.–ի սկզբին, ինչը թույլ կտա տեղերի ընդհանուր թիվը հասցնել 1200–ի։

«Նոր ՔԿՀ–ի բոլոր մասնաշենքերի շահագործումը 25 տոկոսով կնվազեցնի այլ հիմնարկների գերբեռնվածությունը, ինչը կօգնի զգալիորեն բարելավել իրավիճակը»,– ասաց Մանուկյանը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նոր մասնաշենքը շահագործման է հանձնվել նոյեմբերի 29–ին։ Դա առաջին ժամանակակից քրեակատարողական հաստատությունն է, որը կառուցվել է Հայաստանում անկախության տարիներին։

ՔԿՀ յուրաքանչյուր խցի մակերեսը կազմում է 16 քառակուսի մետր և նախատեսված է չորս մարդու համար։

Հայաստանում այլ ՔԿՀ–ներում այսօր չորս բանտարկյալին բաժին է ընկնում 12 քմ։

Տարածքն ամբողջովին ապահովված է անվտանգության համակարգերով և հրշեջ ազդանշանային համակարգով։ Հաստատությունում կգործի մոտ 120 դատապարտյալների ստացիոնար բուժման համար նախատեսված հիվանդանոց, որն ընդգրկում  է երկու վիրահատական բաժանմունք և չորս հետվիրահատական հիվանդասենյակ։ Ի սկզբանե «Արմավիր» հիմնարկում կաշխատի 200 ծառայող։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:39
24 Սեպտեմբերի 2017
Վիճում են մասնագետները կամ հայտնի է դարձել դեպրեսիայից ազատվելու պարզ միջոցը
Պենսիլվանիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են դեպրեսիային նվիրված հետազոտությունները:
12:48
24 Սեպտեմբերի 2017
Լարի Գագոսյանը ժամանակակից աշխարհի 100 հզորագույն «բիզնես ուղեղների» ցանկում է. Forbes
Ցանկը կազմվել է Forbes ամսագրի հարյուրամյակի կապակցությամբ, որտեղ ներկայացված են կապիտալիզմի դարաշրջանի 100 ձեռներեցների հանճարեղ մտքերը։
21:15
23 Սեպտեմբերի 2017
Դիետա «Աստիճաններ». բարեկազմ մարմնի գաղտնիքը
Ներկայացնում ենք դիետա, որի շնորհիվ ընդամենը 5 օրում դուք կունենաք բարեկազմ և գեղեցիկ մարմին:
20:03
23 Սեպտեմբերի 2017
Ինչպես տան պայմաններում հեշտությամբ ուղղել մազերը
Ներկայացնում ենք պարզ դիմակ մազերը հեշտությամբ ուղղելու համար:
20:58
22 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է հայերին Անկախության օրվա առթիվ և խոստացել դստերը բերել Հայաստան (ՖՈՏՈ)
Նա ավելացրել է, որ իր նորածին դուստրը ևս մի օր կայցելի Հայաստան։
20:38
22 Սեպտեմբերի 2017
«Հակախորհրդայինները». Երևանում ցուցահանդես է բացվել ստալինյան ռեպրեսիաների մասին (ՖՈՏՈ)
Հայաստանի ազգային գրադարանում բացվել է ատալինյան ռեպրեսիաների 80–ամյակին նվիրված «Հակախորհրդայինները» ցուցահանդեսը:
20:28
20 Սեպտեմբերի 2017
Ալեքսիս Օհանյանի դստեր Instagram–ի էջը ռեկորդներ է սահմանում (ՖՈՏՈ)
Reddit կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի և հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի նորածին դստեր` Օլիմպիայի էջն Instagram–ում մեծ ճանաչում է սկսում վայելել։
19:40
20 Սեպտեմբերի 2017
Ուշադրություն` կեղծիք. ադրբեջանցիները Facebook-ում ստեղծել են Արման Աբովյանի ֆեյքը (ՖՈՏՈ)
Քաղաքական մեկնաբան Արման Աբովյանը զգուշացնում է Facebook–ում իր կեղծ էջի ստեղծման մասին։
15:42
20 Սեպտեմբերի 2017
Ինչպե՞ս դիմակայել վիրուսին. խորհուրդ է տալիս փորձագետը
Սուր–շնչառական վարակները կարող են տարբեր կերպ արտահայտվել։ Կա սուր–շնչառական վարակների աղիքային ձև, որը հայտնի է գիտությանը։
12:31
20 Սեպտեմբերի 2017
Անդրեյ Մալախովն ու Քսենիա Սոբչակը պարում են Արմենչիկի երգի ներքո (ՎԻԴԵՈ)
Մոսկվայում նախորդ հանգստյան օրերին տեղի է ունեցել Սամվել Կարապետյանի կրտսեր որդու` Կարենի և հայազգի Լիլիթի հարսանեկան արարողությունը։
11:28
20 Սեպտեմբերի 2017
Սամվել Կարապետյանի հարսը` Լիլիթը, ցուցադրել է հարսանեկան երկրորդ զգեստը (ՖՈՏՈ)
Հարսի շքեղ զգեստների հեղինակը լիբանանցի աշխարհահռչակ դիզայներ Zuhair Murad–ն է։–
18:37
19 Սեպտեմբերի 2017
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի անցկացման ամսաթիվը
Հայտնի է Երևանում Մորուքի առաջին փառատոնի` Մորուք fest–ի անցկացման ամսաթիվը։