481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+5
Եղանակը Երևանում
Հայ
Փորձագետները Երևանում քննարկում են հասարակական իրազեկման միջոցով աղետների ռիսկի նվազման ուղիները
14:49
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում միջազգային փորձագետները Սպիտակի երկրաշարժի հերթական տարելիցի նախաշեմին քննարկում են աղետների ռիսկի նվազման հնարավորությունները հասարակական իրազեկման միջոցով։

Տարբեր երկրների մասնագետներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկում են համապատասխան խնդիրները չորեքշաբթի Երևանում մեկնարկած «Հասարակական իրազեկում` որպես աղետների ռիսկի նվազեցման անկյունաքար» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ։

«Մի քանի օրից մենք նշելու ենք Սպիտակի երկրաշարժի 26–րդ տարելիցը, որի ժամանակ գրեթե ամբողջովին ավերվեց Հայաստանի հյուսիսը։ Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը համապատասխան աշխատանքներ է իրականացնում` ուղղված նման աղետների ռիսկի նվազմանը», – ասաց գերատեսչության ղեկավար Արմեն Երիցյանը։
Նրա խոսքերով` 2010 թ.–ին Հայաստանը առաջինը տարածաշրջանում «Աղետների ռիսկի նվազման ազգային պլատֆորմ է» մշակել։

«Այդ փաստաթղթի համաձայն` բոլոր կազմակերպությունները, նախարարություններն ու գերատեսչություններն իրազեկված են իրենց առջև ծառացած խնդիրների մասին», – նշեց նախարարը։
Երիցյանը հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն։

ՀՀ–ում ՄԱԿ–ի մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոյի խոսքերով` համաժողովի անցկացումը վկայում է աղետների ռիսկերի նվազեցման հարցում հասարակական իրազեկման կարևորության մասին։

ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան իր հերթին նշեց, որ ԵՄ–ն աջակցում է հումանիտար գործունեությանը, որն ուղղված է մարդկային կյանքերի պահպանմանը։

«Վերջին տարիներին ԵՄ–ն կարևոր սուբյեկտ է դարձել գործունեության մեջ, որն ուղղված է աղետների դեմ պայքարին և միջազգային համագործակցության հաստատմանը։ Հայաստանը ենթարկված է նման ռիսկերի, այդ պատճառով Եվրամիությունը համապատասխան ծրագրեր է իրականացնում և կշարունակի աշխատանքն այդ ուղղությամբ», – ասաց Հրիսթեան։

Համաժողովի շրջանակում իրենց փորձը կներկայացնեն Ճապոնիայի, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի Վրաստանի, UNISDR–ի (ՄԱԿ–ի տարերային աղետների հետևանքների նվազեցման միջազգային ռազմավարություն) Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի, ՆԱՏՕ–ի ներկայացուցիչները։

Երկօրյա համաժողովը կազմակերպվել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության, «Արտակարգ ալիք» տեղեկատվական կենտրոնի և «Աղետների ռիսկի նվազեցման ազգային հարթակ» (ARNAP) հիմնադրամի կողմից։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:21
16 Հոկտեմբերի 2017
2019 թ.–ի «գրին քարտի» խաղարկության հայտերի գրանցումը նորից է սկսվում
2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից:
14:16
16 Հոկտեմբերի 2017
Facebook–ի արդյունավետության չափանիշները. ինչ ե՞նք գնահատում (ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ)
Դուք էջ ունեք Facebook սոցցանցում, բայց շփոթվում եք վիճակագրությունը նայելի՞ս։
12:26
16 Հոկտեմբերի 2017
Դիզայներ Նուռը` Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակակիր (ՖՈՏՈ)
Հայտնի դիզայներ Նուռը (Արման Դավթյան) նվաճել է ժամանակակից արվեստի Ֆլորենցիայի բիենալեի գլխավոր մրցանակը:
11:28
16 Հոկտեմբերի 2017
Մահացել է «Կյանք ու կռիվ. 25 տարի անց» ֆիլմում նկարահանված դերասանը
Թատրոնի և կինոյի ռուս դերասան Դմիտրի Մարյանովն է մահացել կյանքի 48–րդ տարում։
11:13
16 Հոկտեմբերի 2017
«Սանտա Բարբարա» «ջիգարխանյանական ձևով» կամ ամուսինների խաչաձև դիմումները
Մի շարք հեռուստաալիքներ հայտնում են Արմեն Ջիգարխանյանի առևանգման մասին։
19:15
15 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկը ֆիքսել է որմզդեղնի և գայլի գոտեմարտը (ՎԻԴԵՈ)
Տեսանյութում երևում է, թե ինչպես է գայլը հարձակվում ծանծաղուտում կանգնած որմզդեղնի վրա` կծելով ոտքը։
18:07
15 Հոկտեմբերի 2017
Գեղեցկությունից «տուժող» անգլուհին նյարդայնացրել է օգտատերերին (ՎԻԴԵՈ)
Կինը դժգոհել է, որ տղամարդիկ իրեն չափից շատ են ուշադրություն դարձնում։
16:40
15 Հոկտեմբերի 2017
Ի՞նչ է տեղի ունենում մեր օրգանիզմում դիետայի ժամանակ
Ի՞նչ է տեղի ունենում մեզ հետ դիետայի ժամանակ։
11:00
15 Հոկտեմբերի 2017
Լևոն Արոնյան. շախմատը դարձավ իմ վանքը, երբ հասկացա, որ ծնվել եմ ինչ-որ նպատակի համար (ՎԻԴԵՈ)
Հայ գրոսմայստեր, շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային ռադիոյի տնօրեն Մարկ Գրիգորյանին:
21:00
14 Հոկտեմբերի 2017
Ճարպակալումը բուժելու նոր մեթոդ է բացահայտվել
Բացահայտվել է ավելորդ քաշից ազատվելու նոր մեթոդ։
18:37
14 Հոկտեմբերի 2017
Բուսակերների` ՌԴ-ում առաջին բնակելի համալիրը կհայտնվի Պետերբուրգում
Այդ համալիրում բնակարան գնելու իրավունք ամեն մեկը չի ունենա:
14:43
14 Հոկտեմբերի 2017
Նույնիսկ 1արմավը կարող է անսպասելի փոփոխություններ առաջացնել օրգանիզմում
Արմավը հիանալի պտուղ է, որին զարմանահրաշ հատկություններ են վերագրվում: