483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում դեկտեմբերի 13–15–ը EXPO BEAUTY 2014 ցուցահանդես կանցնի
15:17
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Գեղեցկության ինդուստրիային նվիրված «EXPO BEAUTY 2014» X միջազգային մասնագիտական ցուցահանդեսը կանցնի դեկտեմբերի 13–15–ը «Երևան Էքսպո» ցուցահանդեսային կենտրոնի տարածքում, հաղորդում է LOGOS EXPO Center ընկերությունը։

Միջոցառման կազմակերպիչներն են LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունն ու Հայաստանի արդյունաբերողների և ձեռներեցների միությունը։

«Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Երևանում «Երևան Էքսպո» ցուցասրահը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որը հնարավորություն կընձեռի սուզվել գեղեցկության, շքեղության և նրբագեղության զարմանալի աշխարհի մեջ», – նշում են կազմակերպիչները։

Ցուցահանդեսի ընթացքում այցելուների շրջանում կանցկացվի ֆոտոմրցույթ «Miss EXPO BEAUTY 2014», նորաձևության ցուցադրություն, վարպետության դասեր, թանկարժեք մրցանակների խաղարկություն` ըստ հրավիրատոմսերի համարների։

Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության առաջատար ներկայացուցիչները, գեղեցկության սրահները, էլիտար խանութները, տեղական և արտասահմանյան ընկերությունները, հարսանյաց և ծաղկի սրահները, տպագրատները, կոսմետիկ վիրաբուժության կենտրոնները և այլն:

Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են` բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերի, մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ, հիգիենիկ պարագաներ, գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ, ծաղիկներ և տնային հարմարավետություն, ոսկերչական զարդեր, հարսանեկան զգեստներ և պարագաներ, բիժուտերիա, SPA արդյունաբերություն, ներքնազգեստներ և լողազգեստներ, հագուստ և կոշիկ, գալանտերեա, սպիտակեղեն։

1999 թ.–ին ստեղծված LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը, համագործակցելով կառավարական կազմակերպությունների, նախարարությունների, գերատեսչությունների, դեսպանատների հետ, զբաղվում է Հայաստանում ոլորտային, արդյունաբերական, ազգային և միջազգային ցուցահանդեսների ու կոնգրեսների կազմակերպմամբ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:34
01 Նոյեմբերի 2017
«Մահացու ինքնավար զենքի» կիրառման հետ կապված հայկական հրատապ բանաձևն ընդունվել է Եվրանեսթ ԽՎ-ում. Արմեն Աշոտյան
Բանաձևին դեմ է քվեարկել ադրբեջանական պատվիրակությունը:
11:59
31 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանին մեղադրել են ռասիզմի մեջ (ՎԻԴԵՈ)
Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացասական մեկնաբանությունների տարափի է արժանացել:
14:56
30 Հոկտեմբերի 2017
Ծառայությունից խուսափած հայեր են ձերբակալվել Ռուսաստանում
/. Ռուսաստանում երկու հայ է ձերբակալվել, ովքեր գտնվում են հետախուզման մեջ զինվորական ծառայությունից խուսափելու կասկածանքով։
13:49
30 Հոկտեմբերի 2017
Իսլամիստները սպառնում են սպանել Մեսսիին և Նեյմարին աշխարհի առաջնության ժամանակ (ՖՈՏՈ)
Իսլամիստական խմբավորումները սպառնում են սպանել Լիոնել Մեսսիին և Նեյմարին, ինչպես նաև մարզիչ Դիդիե Դեշամին։
12:34
30 Հոկտեմբերի 2017
Վիկտորիա Բոնյան սիրավեպ է սկսել «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստներից մեկի հետ (ՖՈՏՈ)
Օգոստոսին Վիկտորիա Բոնյա գաղտնի դաջվածք էր արել իր նոր սիրեցյալի անվան սկզբնատառերով։
20:48
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի է ծերության դեմ պայքարի միջոցը
Գիտնականները պարզել են ծերության դեմ պայքարի միջոցը։
19:21
29 Հոկտեմբերի 2017
Ինչպե՞ս բացահայտել կնոջ սուտը
Ինչպե՞ս պարզել, որ կինը ստում է։
17:58
29 Հոկտեմբերի 2017
Արագ և հուսալի դիետա. ազատվեք 3–5 կգ ավելորդ քաշից
Ներկայացնում ենք արագ և հուսալի դիետա, որի միջոցով կարելի է արագորեն ազատվել 3–5 կգ ավելորդ քաշից։
16:43
29 Հոկտեմբերի 2017
Հայտնի են հիվանդությունները, որոնցից կարող է պաշտպանել շունը
Պարզվել է, որ շները կարող են պաշտպանել մի շարք հիվանդություններից։
12:48
29 Հոկտեմբերի 2017
«Պոլե չուդես» շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը (ՎԻԴԵՈ)
«Պոլե չուդես» հայտնի շոուի մասնակից Գեորգի Գասպարյանը հաղորդման եթերում կատարել է «Ջան Ղարաբաղ» երգը։
12:59
28 Հոկտեմբերի 2017
Քիմ Քարդաշյանը նշել է ծննդյան օրը «հայկական ոճով» (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 21–ին Քիմը դարձավ 37 տարեկան։
17:58
27 Հոկտեմբերի 2017
Շառլ Ազնավուրն անհարմար հարց է տվել Իսրայելի նախագահին
Երուսաղեմում Իսրայելի նախագահի նստավայրում կայացել է Շառլ Ազնավուրի և նրան ուղեկցող ընտանիքի անդամների հանդիպումը նախագահ Ռոուվեն Ռիվլինի ու Ռաուլ Վալենբերգի անվան միջազգային հիմնադրամի ղեկավարության հետ: