483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+16
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում այժմ 195 հազար հաշմանդամ է բնակվում
14:13
03 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում այժմ 195 հազար հաշմանդամ է բնակվում, որոնցից մոտ 8600–ը երեխաներ են, ասաց Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միության ծրագրի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը։

Չորեքշաբթի նշվում է հաշմանդամների միջազգային օրը։

«Հաշմանդամների միջազգային օրը առիթ է ևս մեկ անգամ ներկայացնելու բոլոր այն խնդիրները, որոնց հետ բախվում են հաշմանդամներն իրենց առօրյա կյանքում», – ասաց Սարգսյանը Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի ժամանակ։

ՄԱԿ–ի հայկական գրասենյակում չորեքշաբթի բացված ցուցահանդեսին ներկայացված են նկարներ, խաղալիքներ, զարդեր և այլ աշխատանքներ, որոնց հեղինակները սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ են։

Ափսոսանք հայտնելով այն կապակցությամբ, որ Հայաստանում այսօր հաշմանդամների նկատմամբ կանխակալ վերաբերմունքի օրինակներ կան` Սարգսյանն ասաց, որ, այնուամենայնիվ, առաջընթաց է նկատվում հաշմանդամների խնդիրներին վերաբերող հարցերի լուծման գործում։ Նա նաև հույս հայտնեց, որ առաջիկայում հաշմանդամություն ունեցող մարդիկ լիարժեք կերպով կինտեգրվեն հասարակության կյանքում։

«Երևանի քաղաքապետարանի և նրա անմիջական վերահսկողությամբ հատուկ պայմանների ապահովման ուղղությամբ աշխատանքներ են տարվում` մայթերով հաշմանդամների տեղաշարժը հեշտացնելու համար, Մալաթիա–Սեբաստիա համայնքում հատուկ այգի է ստեղծվել, Կենտրոն և Աջափնյակ համայնքներում հատուկ ճոճանակներ կտեղադրվեն հաշմանդամություն ունեցող երեխաների համար», – ասաց Սարգսյանը։

Այս կապակցությամբ նա նշեց, որ Հայաստանը, 2010 թ.–ին ընդունելով Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության կոնվենցիան, աստիճանաբար փորձում է անցնել սոցիալական ներառականության քաղաքականությանը` ուղղված կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծմանը, որպեսզի հաշմանդամները կարողանան լիարժեք ներգրավված լինել հասարակական կյանքում։

Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ–ի հայկական գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսն իր հերթին նշեց, որ Հայաստանում զգալի առաջընթաց է նկատվում հաշմանդամ երեխաների համար ներառական դպրոցների հարցում։

«Սակայն դեռ շատ բան կա անելու։ Դա հատկապես վերաբերում է մտավոր շեղումներ ունեցող երեխաներին, քանի որ հայկական հասարակությունում դեռևս պահպանվում է նրանց նկատմամբ կանխակալ վերաբերմունքը», – ասաց Արենսը։

Նրա խոսքերով` ցուցահանդեսը հարթակ է, որտեղ փորձ է արվում խոսել այդ երեխաների և երիտասարդների մասին ու օգնել նրանց լիարժեք կերպով ինտեգրվել հասարակության մեջ։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:57
30 Մարտի 2017
Ռոնալդինյուն թողարկել է իր առաջին սինգլը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյուն ներկայացրել է իր առաջին սինգլը։
17:58
27 Մարտի 2017
Կադիրովը և Գալուստյանը Պուտինի աշխատասենյակի մոտ խոստացան «ՆԱՏՕ»-ի պատասխանում «հասնել գլխավորին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, կոմիկ Միխայիլ Գալուստյանը և Comedy Club-ի ռեզիդենտ Դմիտրի Գրաչյովը հումորային մանրապատում են նկարահանել
11:08
27 Մարտի 2017
Հայաստանում մարտի վերջին անկայուն եղանակ է սպասվում
Հայաստանում մարտի վերջին օրերին անկայուն եղանակ է սպասվում։
17:52
26 Մարտի 2017
5 գործողություն, որ չարժե անել ուտելուց անմիջապես հետո
Մեզանից շատերն ապրում են ժամանակի մշտական պակասի պայմաններում, և դա չի կարող չազդել մեր օրվա վրա:
13:45
26 Մարտի 2017
ԱՄՆ-ում մահացել է աշխարհահռչակ Strangers in the night հիթի հեղինակներից մեկը՝ Ավո Ուվեզյանը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հանրաճանաչ ջազմեն, Strangers in the night հիթի հեղինակներից մեկը, սիգար արտադրող ճանաչված AVO ընկերության հիմնադիր Ավո Ուվեզյանը մահացել է ԱՄՆ-ում 91 տարեկան հասակում:
17:47
25 Մարտի 2017
Ինչպե՞ս տարբերել իսկական չորամիրգը վնասակարից. մի քանի խորհուրդ
Իսկական չորամրգերը ոչնչով մշակված չեն և չորացվել են մաքուր օդին:
13:12
25 Մարտի 2017
Facebook Messenger–ում առաջիկա օրերին ռեակցիաների և tag-ի հնարավորություն կավելանա
Facebook–ը կրկին թարմացրել է իր մեսենջերը:
15:08
23 Մարտի 2017
Հենրիխ Մխիթարյան. երբեք ոչնչից մի ընկճվեք, լավատես եղեք և պայքարեք ձեր նպատակների համար
Մխիթարյանը հանդիպել է Մանկական արյունաբանական կլինիկական բաժանմունքի՝ լեյկոզով, լիմֆոգրանուլեմատոզով, լիմֆոմայով և այլ հիվանդություններով տառապող բոլոր երեխաների հետ։
13:25
23 Մարտի 2017
Սուրենյան. գարունը բուռն կերպով վերադառնում է Հայաստան
Ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով։
19:52
22 Մարտի 2017
Լապշինի կինը հայտնել է, որ Լապշինի առողջական վիճակը վատացել է
Բլոգեր Ալեքսանդր Լապշինի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։
10:30
22 Մարտի 2017
Օդերևութաբանները կանխատեսում են Հայաստանում տեղումների դադարում և եղանակի տաքացում
Հայաստանում մարտի 24-25 սպասվում է առանց տեղումների եղանակ:
15:17
21 Մարտի 2017
Անտոնիո Բանդերասը կրկին հոսպիտալացվել է
Հունվարի վերջին Անտոնիո Բանդերասը շտապ տեղափոխվել էր հիվանդանոց սրտի սուր ցավերի պատճառով։