480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
Բաքվին չի հաջողվել խափանել հայկական լավաշի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի ցուցակում` չնայած իր բոլոր ջանքերին
16:33
02 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշումը փորձագետներն ընդունել են միաձայն և առանց ձևակերպումների փոփոխման, հայտնեց Հայաստանի մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը։

 Հայկական լավաշի թխման ավանդություններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ–ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցուցակում։ Այդպիսի որոշում է ընդունվել նոյեմբերի 26–ին Փարիզում կայացած ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջկառավարական կոմիտեի իններորդ նիստում։

«Գաղտնիք չէ, որ մեր որոշ հարևաններ հույս ունեին խափանել մեր հայտն ու Ազգային հաշվետվությունը։ Չնայած դրան` մենք հաջողության հասանք»,– հայտնեց Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը։

Կաժոյանի խոսքով, հայկական պատվիրակությունը փայլուն է կատարել հայտի ներկայացման հետ կապված բոլոր ընթացակարգերը, ինչին նախորդել է Հայաստանի դեսպանությունների կատարած աշխատանքը տարբեր երկրներում։

Նա նշեց, որ Բաքվի ոչ պակաս բարկությունն է առաջացրել նաև Հայաստանի ազգային հաշվետվությունը, քանի որ դրանում խոսվել է դուդուկի և խաչքարերի մասին, ինչպես նաև հիշատակվել են Արցախը, Ջուղան  և Նախիջևանը։

«Բայց մեր փաստարկներն այնքան համոզիչ էին, որ մեր հաշվետվությունն ընդունվել մեր առաջարկած ձևակերպումներով»,– պարզաբանեց նա։

Հայտը կազմել են Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, Հայաստանի մշակույթի նախարարությունը և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գործերով ազգային հանձնաժողովը։

2013 թվականին հայկական կողմի «Լավաշ` պատրաստումը, նշանակություն և հայկական ավանդական հացի արտաքին տեսքը որպես մշակույթի արտահայտում» ներկայացրած հայտն անցել է ՅՈՒՆԵՍԿՕ–ի մշակութային ժառանգության պահպանության կոնվենցիայի սահմանած բոլոր ընթացակարգային փուլերը` դրական փորձագիտական եզրակացություն ստանալով։

Այսպիսով, ներկայացուցչական ցուցակը համալրվել է հայկական մշակութային ժառանգության չորրորդ նմուշով։ Ավելի վաղ ցուցակում ընդգրկվել էին` կատարումը դուդուկ երաժշտական գործիքով (2008 թվական), հայկական խաչքարերի խորհրդանշական նշանակությունն ու ստեղծման վարպետությունը (2010) և հայկական միջնադարյան «Սասունցի Դավիթ» էպոսը (2012)։ 

Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակը կազմվում է ՅՈՒՆԵՍԿՕ–ի «Բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ» ծրագրի շրջանակում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:29
06 Դեկտեմբերի 2016
Ռյազանից ժամանած զույգի հայկական հարսանիքը Հայաստանում
«Ժաննա պոժենի» ծրագիրը հարսանեկան անակնկալ է պատրաստել ծնունդով Ռյազանից զույգի համար:
19:37
05 Դեկտեմբերի 2016
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարը «փախել է» հարցազրույցից` մոռանալով համաշխարհային առաջնորդների անունները (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ընդհատել է հեռուստահարցազրույցը եթերում։
14:23
05 Դեկտեմբերի 2016
ԱԺ խոսնակը չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը գրիպի պատճառով
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը երկուշաբթի խորհրդարանում հայտարարեց, որ չի բացառում կրթական հաստատություններում վաղաժամ արձակուրդների հնարավորությունը:
12:28
05 Դեկտեմբերի 2016
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական հեռուստաալիքի հանդիսատեսին աշխարհագրության իր գիտելիքներով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Չորսամյա Սոֆյա Բաղդասարյանը ցնցել է ռուսական Առաջին ալիքի հեռուստադիտողին աշխարհագրության գիտելիքներով:
12:24
05 Դեկտեմբերի 2016
Սառցե տոն Երևանում. Կարապի լճի սահադաշտը կրկին իր դռներն է բացում այցելուների առաջ
Սահադաշտը գործելու է ամեն օր` ժամը 11:00-ից 22:00–ը:
11:20
05 Դեկտեմբերի 2016
Հայաստանում մինչև 22 աստիճան ցուրտ է սպասվում
Հայաստանի տարածքում դեկտեմբերի 5–6–ը օդի ջերմաստիճաը կնվազի 4–6 աստիճանով:
23:02
04 Դեկտեմբերի 2016
Շեքսպիրի 6-ամյա սիրահար Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է հանդիսատեսին «Ամենից լավը» նախագծում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայազգի Ալեքսանդր Բեյլերյանը «Ամենից լավը» նախագծում ցուցադրել է Ուիլյամ Շեքսպիրի և տարբեր լեզուների իմացությունը:
19:12
04 Դեկտեմբերի 2016
Արքայանարնջի օգտակար հատկությունները
Արքայանարինջն իրավամբ համարվում է ձմեռային ամենասիրված հատապտուղներից մեկը և հիշեցնում է Ամանորի մասին:
20:25
03 Դեկտեմբերի 2016
Սուպերմոդելները «հարձակվել են» բուրգերների և ալկոհոլի վրա Victoria's Secret–ի շոուից հետո (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Փարիզում կայացած շոուից հետո Victoria's Secret–ի «հրեշտակները» գնացել են ռեստորան, որտեղ պատվիրել են կալորիաներով հարուստ ուտելիք, այդ թվում` բուրգեր, կարտոֆիլ «ֆրի» և ալկոհոլային կոկտեյլներ։
19:00
03 Դեկտեմբերի 2016
Մեր մոլորակի համար ամենավտանգավոր ժամանակն է. Սթիվեն Հոքինգ
Բրիտանացի ֆիզիկոս–տեսաբան Սթիվեն Հոքինգը կարծում է, որ այժմ «մեր մոլորակի ամենավտանգավոր ժամանակն է»։
18:15
03 Դեկտեմբերի 2016
Գիտնականները նշել են, թե ինչու է երեխաներին անհրաժեշտ օրվա խիստ ռեժիմ
Ծնողներին դժվար է լինում հետևել կարգապահության երեխայի դաստիարակության հարցում: Սակայն հոգեբանները վստահ են, որ ծնողները պետք է ձգտեն կարգուկանոնի, քանի որ օրվա ռեժիմին հետևելը շատ կարևոր է երեխաների համար երկարաժամկետ հեռանկարում։
11:22
03 Դեկտեմբերի 2016
Հայաստանի որոշ ճանապարհներ դժվարանցանելի են. Ջերմուկում ձնաբուք է
Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: