480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթ կանցկացվի
15:10
01 Դեկտեմբերի 2014

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Հայաստանում «Հնդկաստանն իմ պատկերացումներով» թեմայով նկարչության և շարադրության մրցույթ կանցկացվի

Մրցույթի մեկնարկը նշանավորվեց Փոխըմբռնման համապատասխան հուշագրի ստորագրմամբ Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի, Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Սուրեշ Բաբուի և «ԹՈՒՄՈ» Ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանի միջև։

«Շատ ուրախ եմ, որ Հայաստանում այդպիսի մրցույթ անցկացվեց։ Մենք ցանկանում ենք, որ երիտասարդ սերունդը նույնպես իմանա, թե ինչ նշանակություն ունի Հնդկաստանի համար Հայաստանը և հակառակը»,– ասաց դեսպանը։

Մրցույթը կանցկացվի Հայաստանի բոլոր դպրոցներում դեկտեմբերին։

Մկրտչյանն իր հերթին նշեց, որ մրցույթին կմասնակցեն երկու տարիքային խմբերի` 12-14 տարեկան և 15-17 տարեկան դպրոցականներ։ Մրցույթը կանցկացվի երկու փուլով, իսկ նկարներն ու շարադրությունները կգնահատի ժյուրին։

«Արդյունքում կընտրվի 12 հաղթող, իսկ առաջին չորս տեղեր զբաղեցրած դպրոցականները Հնդկաստանի ուղեգիր կստանան։ Մյուս մասնակիցները կստանան խրախուսական մրցանակներ և հունվարի 26–ին Երևանում Հնդկաստանի ազգային օրվա տոնակատարություններին ներկա լինելու հնարավորություն»,– ասաց Մանուկյանը։

Ինչպես նշեց «ԹՈՒՄՈ» կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը, այս նախաձեռնությունը շատ հետաքրքիր և օգտակար է հայ դպրոցականների համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:17
26 Հունիսի 2017
Ամիչ կամ ով է պատրաստել հայկական ձևով հնդկահավը Բաքու մեկնող օդանավի ուղևորների համար
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը որոշեց ավելի մանրամասն տեղեկանալ հայկական ավանդական խոհանոցի այս ճաշատեսակի մասին։
17:22
26 Հունիսի 2017
Սուրենյան. հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու
Գագիկ Սուրենյանը տեղեկացնում է, որ հուլիսն ուժեղ շոգերով է սկսվելու։
15:13
26 Հունիսի 2017
Ծաղկամա՞ն, թե՞ գավաթ` վիճում են Գարիկն ու Հենրիխը (ՎԻԴԵՈ)
ՈՒՀԱ YouTube–ի ալիքում կարճ կատակ տեսանյութ է հրապարակվել` «Երալաշ»–ի ոճով։
13:59
26 Հունիսի 2017
Հազվագյուտ ալմաստն այսուհետ կկրի հայազգի լեգենդար հետախույզների անունը
Ռուսաստանում հազվագյուտ ալմաստն անվանակոչվել է ի պատիվ խորհրդային լեգենդար հետախույզներ Գևորգ և Գոհար Վարդանյանների:
13:29
26 Հունիսի 2017
Facebook–ից լուսանկարներ ներբեռնելը շուտով կարգելվի
Facebook սոցցանցը կարող է արգելել լուսանկարների ներբեռնումը։
16:37
25 Հունիսի 2017
ՌԴ-ում հոգեբանությունը կարող է ընդգրկվել դպրոցական ծրագրում
Դպրոցական ծրագրում Ռուսաստանում մինչև 2020 թվականը կարող է հոգեբանություն ընդգրկվել: 
15:08
25 Հունիսի 2017
iOS–ում նոր էմոտիկոններ կհայտնվեն
Նոր էմոտիկոնները կարող են հայտնվել iOS–ի թարմացումներից մեկում։
12:45
25 Հունիսի 2017
«Ժպտա, որ հաղթես». հայ աստղերը` քաղցկեղով հիվանդ երեխաներին նվիրված նոր տեսահոլովակում (ՎԻԴԵՈ)
Հայկական շոու–բիզնեսի աստղերը նոր տեսահոլովակ են նվիրել քաղցկեղով հիվանդ հայ երեխաներին։
20:35
24 Հունիսի 2017
Հայտնի է հոգնածությունից ազատվելու ամենաարդյունավետ միջոցը
Լոնդոնի Մարիա  թագուհու համալսարանի գիտնականները գտել են քրոնիկ հոգնածությունից ազատվելու  ամենաարդյունավետ միջոցը:  
19:45
24 Հունիսի 2017
Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստը. խորհուրդ է տալիս հոգեբանը
Լավագույն հանգիստը գործունեության փոփոխությունն է:
18:30
24 Հունիսի 2017
Ուզու՞մ եք 5 օրում ազատվել ավելորդ 10 կգ-ից` գինի խմեք
Պարզվում է, որ գինին ոչ միայն համեղ ալկոհոլային ըմպելիք է, այլև կազմվածքը կարգի բերելու հիանալի միջոց:
15:58
24 Հունիսի 2017
Կոստա Ռիկայի նախագահը պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ (ՎԻԴԵՈ)
Կոստա Ռիկայի նախագահ Լուիս Գիլյերմո Սոլիս Ռիվերան պատահաբար իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ։